пятница, 29 мая 2015 г.

Սիրիական Ճգնաժամ



            Սիրիան գտնվում է Միջին արևելքում։ Նրա տարածքը կազմում է մոտ  185000 քառ կմ։ Սահմանակից է Լիբանանին, Իրաքին, Հորդանանին,   Իսրայելին և Թուրքիային։ Մայրաքաղաքը Դամասկոսն է։  
Հիմնական բնակչությունը արաբներ են։ Ազգային փոքրամասնություններ են համարվում հայերը, քրդերը, ասորիները, հույները։ Պետական կրոնը իսլամն է։
1963 թվականին ապրիլյան հեղափոխության արդյունքում իշխանության գլուխ է անցել Բաաս՝ Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը, որը շարունակում է իշխել առ այսօր։ 2014 թերկրի նախագահ է վերընտվել Բաշար ալ-Ասադը։
Քաղաքական ճգնաժամը Սիրիայում սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին։ Հետագայում այն վերաճել է քաղաքացիական պատերազմի։ Տեղի ունեցող պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 250000 մարդ։
Սիրիայի օրինական իշխանությունների դեմ մարտնչում են Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ պետությունների կողմից հովանավորվող, ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող իսլամիստական ծայրահեղ արմատական ահաբեկչական կազմակերպությունները («Իսլամական պետություն», «Ջաբհատ ալ-Նուսրա», «Սիրիայի Ազատ Բանակ» և այլն)։
Սիրիայի օրինական իշխանություններին աջակցում են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը։ Կառավարական զորքերի հետ մեկտեղ ապստամբ ահաբեկիչների դեմ կռվում է Իրանի հովանու ներքո գտնվող Լիբանանում գործող «Հեզբոլլա» կուսակցության զինված ջոկատները։
Պատերազմական գործողությունների սկզբում ապստամբ ծայրահեղական գրոհային ահաբեկիչները որոշակի հաջողությունների են հասել և կարողացել հսկողության տակ առնել Սիրիայի հարավում, հյուսիսում՝ հատկապես Թուրքիային սահմանամերձ գոտիներում գտնվող տարածքներ (2014 թգրոհայինները գրավել և մի քանի ամիս հսկողության տակ էին պահում նաև պատմական Կիլիկիայի մաս կազմող հայաբնակ Քեսաբ քաղաքը
2013թվերջից Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է կասեցնել ապստամբ ուժերի առաջխաղացումը։ Ներկա պահի դրությամբ էլ կառավարական ուժերը ձգտում են վերջնականապես ջախջախել ապստամբներին և դուրս մղել նրանց Սիրիայի տարածքից, ինչը, սակայն, խիստ դժվարանում է ծայրահեղականներին օտարերկրյա աջակցության պատճառով։
2014 թամռան սկզբից «Իսլամական պետություն» ծայրաղեկան կազմակերպությունը խոշոռածավալ հարձակում է ձեռնարկել Իրաքի և Սիրիայի հարակից տարածքներում ու կարողացել է հսկողության տակ առնել դրանց մի զգալի մասը։ Այդ տարածքում, որը դեռևս գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ, «Իսլամական պետություն» է հռչակվել։ Իսլամ ծայրահեղականները ոչնչացնում են նախաքրիստոնեական մշակույթի հնագուն կոթողները, քրիստոնեական սրբավայրերը և արվեստի նմուշները։ Նրանք փաստացի ցեղասպանություն են իրականացնում այդ տարածքներում հնուց ի վեր բնակվող քրիստոնյաների և եզդի ժողովրդի նկատմամբ։
Տեղի ունեցող պատերազմից և ահաբեկիչների վայրագություններից մեծապես տուժել է Սիրիայի հայ համայնքը, որի կենտրոնն է համարվում Հալեպ քաղաքը։ Հալեպի հայկական թաղամասերը՝ մանավանդ վերջին ժամանակահատվածում, պարբերաբար ենթարկվում են ռմբակոծությունների, ինչի հետևանքով ավերվում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, դպրոցներ և բնակելի տներ։ Փրկվելով պատերազմից, հալեպահայերից շատերը ստիպված լքում են Սիրիան, օթևան փնտրելով այլ պետություններում։     
Հարկ է նշել, որ վերջին ժամանակահատվածում ապստամբ ծայրահեղականների միջև խորը տարաձայնություններ են նկատվում և նրանք արդեն մարտնչում են ոչ միայն կառավարական զորքերի, այլև՝ մեկը մյուսի դեմ։
 Իմ կարծիքով դեռևս շարունակվող պատերազմը սկսեց այն ժամանակ երբ, 15 աշակերտներ պատերի վրա գրել էին հակա-կառավարական խոսքեր, և այդ պատճառով, էլ կառավարական զինվորները բռնել և տանջել էին իրենց։ Երկրի բնակիչները դուրս էին ելել բողոքի, սկզբում բողոքները խաղաղ էին անցնում, բայց մի ժամանակ անց կառավարական զորքերը սպանեցին միքանի բողոքարաներին և հենց այդ օրվանից էլ սկսվեց Սիրիական պատերազմը։

Комментариев нет:

Отправить комментарий