пятница, 19 июня 2015 г.

Ազգային էթնիկական խմբերը քաղաքականության մեջ



            Յուրաքանչյուր ազգային էթնիկական խումբ ծագում և իր ձևավորման նախնական փուլերն է անցնում որոշակի տարածքում (Էթնոգենետիկ տարածք), որի աշխարհագրական և կլիմայական առանձնահատկություններն իրենց խոր կնիքն են դնում նրա գործունեության առաջատար տեսակների, մշակույթի, հոգեկերտվածքի վրա։ Պայմանավորված լինելով էթնիկ խմբի տվյալ տարածքում մեծամասնություն կամ փոքրամասնություն լինելուց, նրա կենսամակարդակից, տեսակը պահպանելու խնդրից, ձևավորվում է տվյալ պետության մեջ քաղաքական դաշտ, որը այս կամ այն չափով պետք է լուծի տվյալ էթնիկ խմբին կամ ժողովրդին հուզող հարցերը։ Որոշակիորեն սահմանազատված կենսական տարածքը անվանում են հայրենիք։ Շատ էթնոսների և ազգերի գոյության և ծագման տարածքները միշտ չէ, որ նույն է։ Օրինակ, հայկական սփյուրքի համայնքները, որոնք էթնիկական խմբեր են, ապրում են տարբեր երկրներում և տվյալ երկրները չեն հանդիսանում իրենց համար հայրենիք։ Բոլոր հայերի հայրենիքը Հայասատանն է՝ այժմյան, ինչպես նաև այն հսկայական տարածքը, որը կորցրել ենք։ Իսկ, օրինակ, թուրքական ազգը այժմյան իր կեցության տարածքում չի ծագել, այլ ծագելով Ալթայում և շրջակա տարածքներում արշավանքների արդյունքում գրավել է ներկայիս տարածքները։
            Պատմության որ փուլում էլ գտնվելիս լինի էթնիկական հանրույթը (տոհմ, ցեղ, ցեղային միայություն, ազգ) այն միշտ ունենում է կառավարման մարմիններ և կառավարման ու լիդերության եղանակներ, ղեկավարներ և ենթականեր, որոնք էլ առաջարկում և ընդունում են քաղաքական  ուղղություններն ու ընթացակարգերը։
            Քաղաքականությունը կարող է բնորոշվել, որպես սոցիալական գործունեություն, որն ուղղված է պետականորեն կազմակերպված հասարակության (ներքին քաղաքականություն) և համաշխարհային խմբակցության (արտաքին քաղականություն, միջազգային քաղաքականություն) մեջ գոյություն ունեցող իշխանության և սեփականության բաշխման կարգի պահպանմանը կամ փոփոխմանը։
            Իմ իմանալով Հայաստանում ապրում են մինչև 90 այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնցից 11ն են համարվում ազգային փոքրամասնություններ։ Նրանք չնայած համարվում են ազգային փոքրամասնություն, սակայն ունեն իրենց պետական օրգանները և կառույցները, որոնք զբաղվում են հենց իրենց խնդիրներով՝ պահպանելով իրենց լեզուն, կրոնը և մշակույթը։
            Ի՞նչ է նշանակում ազգային և էթնիկական առճակատումներ։
            Ազգային կամ էթնիկ կոնֆլիկտը դա մի իրավիճակ է՝ պայմանավորված, մի կողմից, միասնական էթնիկ տարածության կամ էթնիկ խմբի շրջանակներում առանձին էթնիկ խմբերի և, մյուս կողմից, պետության նպատակների ու շահերի անհամատեղելիությամբ։ Առանձնացվում են առճակատումների այնպիսի իրավիճակային աղբյուրներ, ինչպիսիք են
ա) արտաքին միջավայրի զսպող գործոնների անսպասելի հետաձգում, ինչը կարող է լինել քաղաքական իշխանության արագ թուլացման կամ արտաքին սպարնալիքի անսպասելի անհետացման հետևանք,
բ) միջէթնիկ հարաբերությունների պատմական ժառանգությունը,
գ) էթնիկ խմբի շրջանակներում լիդերության համար մղվող ներքին պայքարը,
դ) տնտեսական իրավիճակը,
ե)
էթնիկ կոնֆլիկտի օջախներում քաղաքական և ընդհանուր կուլտուրայի մակարդակը և այլն։
 Տարբեր առճակատումների կարգավորման բոլոր եղանակները կարելի է միավորել երեք խմբի։ Առաջինը ենթադրում է կողմերից մեկի լիակատար հաղթանակը մյուսի նկատմամբ, այսինքն՝ իրավիճակի լուծում ուժի դիրքից։ Այս դեպքում կոնֆլիկտները կարող են «սառեցվել»։ հետևաբար պարտված կողմը որպես կանոն, պահպանում է ազգային վիրավորանքի զգացումը, պարտության դառնությունը, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ, և որոշ զգալի ժամանակ անց կոնֆլիկտը կարող է նոր ոժով սրվել։ Իմ կարծքով մեր Արցախյան հաղթանակից հետո մեր հարևան թշնամիները գտնվում են այս իրավիճակում։ Սակայն հույս ունեմ Խնդիրը այլևս չի սրվի։
Երկրորդ խումբն արտահայտված է երկու հակամարտող կողմերի պարտության մեջ, շատ հաճախ այսպիսի արդյունք է լինում, երբ երկու կողմերը սպառել են իրենց ուժերը պայքարում և ոչ մեկը չի կարողանում շոշափելի հաղթանակ տանել։ Այսպիսի դեպքում, խնդրի կարգավորման համար կողմերը ստիպված են լինում դիմել միջնորդներին, փնտրել հիմնախնդրի այնպիսի լուծում, որը սովորաբար չի բավարարում երկուսին էլ։ սակայն, եթե այդ եղանակով, այնուամենայնիվ, հաջողվում է կարգավորել կոնֆլիկտը, ապա այն գործնականորեն տեղափոխվում է սաղմնային վիճակ, որի դեպքում կողմերը շարունակում են միմյանց դիտել որպես թշնամիներ։ Այսպիսի լուծման եղանակը նույնպես հետագայում ակտուալացման մեծ հավանականություն ունի։
Ազգային էթնիկ խնդիրների կարգավորման կամ լուծման երրորդ խումբը կարող է հանգեցնել կողմերի փոխադարձ հաղթանակի (փոխշահավետություն)։  Անկախ միջնորդները  կողմերին կարող են ցույց տալ հիմնախնդրիների այնպիսի կարգավորման ձևեր որոնք ունեն ոչ թե կործանարար, այլ կառուցողական բովանդակություն։ Կոնֆլիկտերը կարող են առաջանալ ոչ միայն տարածքային հողի վրա, այսօր ակտւալ  է նաև միջկրոնական առճակատումները, որի ականատեսն ենք հիմա։

Комментариев нет:

Отправить комментарий