воскресенье, 1 марта 2015 г.

Հայոց Պատմություն 1

Խաչակրաց արշավանք են կոչվում 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո կազմակերպված դեպի արևելք Սուրբ երկիր ռազմական արշավանքները:

1095թ. Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս 2-րդ պապը հավատացյալներին կոչ արեց ազատագրելու Երուսաղեմը և անհավատներից փրկելու Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Պապի ոգեշնչումը խոր տպավորություն թողեց ներկաների վրա: Բոլորը բացականչեցին . << Այսպես է ուզում Աստված>>: Նրանք անմիջապես սկսեցին խաչեր կտրել և կարել հագուստներին: Այստեղից էլ առաջացել է արշավանքների մասնակիցների անվանումը` խաչակիրներ: Արշավանքների նպատակը Պաղեստինում գտնվող քրիստոնեական սրբավայրերի ազատագրումն էր մուսուլմաններից: Ահա թե ինչու խաչակրաց արշավանքները ստացան կրոնական պատերազմների բնույթ: Դրանց կազմակերպիչներն ունեին շահադիտական նպատակներ: Նրանց գրավում էին Արևելքի երկրների հարստուրյունները, իսկ պապը ցանկանում էր կաթոլիկությունը տարածել Արևելքում:1096թ. սկսվեց առաջին խաչակրաց արշավանքը: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները (ամբոխները): Երբ նրանք հասան Կ. Պոլիս, 50 հազարից կենդանի էր մնացել մնացել ընդհամենը 20 հազար մարդ: Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվելով գնացին Սուրբ երկիր: Սակայն Նիկիա (Նիկեա) քաղաքի մոտ սելջուկները ջախջախեցին գյուղացիական ջոկատներին: Փրկվեց միայն 3 հազար մարդ: 
1096
թ. դեկտեմբերին Կ. Պոլիս հասան ասպետական ջոկատները: Նրանք շուտով բյուզանդացիների հետ սելջուկներից գրավեցին Նիկիան: Այնուհետև սկսվեց երկարատև ռազմերթը դեպի Ասորիք և Պաղեստին: Կիլիկիայով անցնելիս նրանց մեծ օգնություն ցույց տվեցին տեղի հայերը: Խաչակիրների առաջնորդներից մեկը ` Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց Եդեսիայի կառավարիչ հայազգի Թորոս Կյուրապաղատին: Այսպես Բալդուինը ստեղծեց առաջին խաչակրաց պետությունը` Եդեսիայի կոմսությունը:
1098
թ. խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը, որտեղ ստեղծվեց Անտիոքի դքսությունը: 1099թ. նրանք գրավեցին Երուսաղեմը:
Խաչակիրները գրաված տարածքներում ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը: Առաջին թագավոր ընտրվեց Գոթֆրիդ Բուլյոնցին: Երուսաղեմի թագավորության մեջ մտնում էին Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:
Թագավորության տարածքը բաժանվեց բարոնությունների: Սրանք էլ իրենց հերթին բաժանվում էին ասպետական ավատների: Ավատ ստացած ասպետները պարտավոր էին ռազմական ծառայություն կատարել: Եթե Եվրոպայում ասպետները տարեկան 40 օր էին զինվորական ծառայություն կատարում, ապա այստեղ` ամբողջ տարին, քանի որ խաչակիրները մշտական պատերազմների մեջ էին:
Երուսաղեմի թագավորությանը հարավից սպառնում էր Եգիպտոսի սուլթանությունը, իսկ արևելքից` սելջուկները: Պետության պաշտպանության նպատակով հիմնվեցին հոգևոր-ասպետական միաբանություններ: Նրա անդամները միաժամանակ վանականներ էին և ասպետներ: Նրանք երդվում էին չամուսնանալ, լինել չքավոր և զբաղվել կաթոլիկություն տարածելով, ինչպես նաև մարտնչել անհավատների դեմ:
Խաչակրաց երկրորդ արշավանքը գլխավորեցին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 7-րդը և Գերմանիայի թագավոր Կոնրադ 3-րդը: Այն տևեց 1147-1148թթ., սակայն ավարտվեց անարդյունք:
Խաչակրաց արշավանքը անակնկալ էր մուսուլմանների համար: Շուտով նրանք ուշքի եկան և 1144թ. գրավեցին Եդեսիան: Խաչակիրների դրությունը հատկապես ծանրացավ, երբ Եգիպտոսում իշխանության եկավ Սալահ ադ Դինը(Սալադին): 
Սալադինի պապը ծնվել էր Հայաստանում: Հետագայում ընտանիքով տեղափոխվում է Իրաք: Դառնալով Եգիպտոսի կառավարիչ` Սալադինը կարճ ժամանակամիջոցում գրավում է Ասորիքը և Միջագետքի մի մասը: Նա որոշում է Խաչակիրներից հետ գրավել Երուսաղեմը, քանի որ մուսուլմանները ևս այն համարում էին իրենց սուրբ քաղաք:
1187
թ. Սալադինը պաշարեց Տիբերիա քաղաքը, այնուհետև պարտության մատնեց Երուսաղեմի թագավորությանը: Թագավորը և տաճարականների մեծ մագիստրոսը գերի ընկան: Նույն թվականին Սալադինը գրավեց Երուսաղեմը: Նրա կառավարման ժամանակաշրջանում Եգիպտոսը վերածվեց հզոր պետության: Այն սկսեց պայքարել խաչակիրների տիրապետության տակ մնացած տարածքները հետ գրավելու համար: Հետաքայում Սալադինը արշավանք կազմակերպեց դեպի Կիլիկյան Հայաստան: Կիլիկիա մեկնելու ճանապարհին, նա մահացավ:
Երուսաղեմի անկման լուրը ցնցեց քրիստոնյա Եվրոպան: Եվրոպացիները նախապատրաստեցին նոր արշավանք: Պապի նախաձեռնությամբ այն գլխավորեցին գերմանացի կայսր Ֆրիդրիխ 1-ին Բարբարոսան, անգլիացի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը և ֆրանսիացի թագավոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսը:
Ահա այսպես 1198թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Հենց սկզբից այն անհաջող սկսվեց: 1190թ. Կիլիկիայի գետերից մեկում Ֆրիդրիխը խեղդվեց: Գերմանական խաչակիրները վերադարձան իրենց հայրենիք:
Ժամանելով Սուրբ երկիր` Ֆիլիպը պաշարեց Ակրա քաղաքը: Շուտով նրան միացավ Ռիչարդը: Խաչակիրները գրավեցին Ակրան, որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: Շուտով պատրվակ բռնելով վատառողջությունը, վախկոտ արքա Ֆիլիպը վերադարձավ Ֆրանսիա: Մնալով միայնակ` Ռիչարդը ստիպված եղավ Սալադինի հետ 1192թ. հաշտության պայմանագիր կնքել: Նույն որոշմանը հանգեց նաև ինքը Սալադինը, քանի որ Ռիչարդը եգիպտացիներին խայտառակ պարտության մատնեց Ակրա քաղաքի մոտ: Եվրոպացի ուխտավորները հնարավորություն ստացան ազատորեն այցելել սուրբ վայրեր:
Ռիչարդը օժտված էր ռազմական տաղանդով և առասպելական քաջությամբ: Սակայն բնավորությամբ անհավասարակշիռ էր: Պատահական չէ, որ ժամանակակիցները նրան անվանում են <<մեծ մանուկ>>: Ճանապարհին նա Բյուզանդիայից խլեց Կիպրոս կղզին: Այստեղ ևս հիմնվեց Խաչակրաց պետություն` Կիպրոսի թագավորություն: Այն դարձավ խաչակիրների ամենաերկար գոյատևած պետությունը Արևելքում: Հետագայում այն գրավեցին թուրք օսմանները:
Ռիչարդը այլևս Արևելք չարշավեց, սակայն նրա հիշատակը և տարածած սարսափը այստեղ երկար պահպանվեց: Արաբ մայրերը լաց լինող երեխային հանգստացնելու համար ասում էին. <<Լաց մի՛ լինիր, լռի՛ր, թե չէ Մալիք Ռիդը (Ռիչարդ թագավոր) կգա և քեզ կպատժի>>: 
Երեք արքաների արշավանքից հետո խաչակրաց շարժումն անկում ապրեց: Շարժման հեղինակությանը մեծ հարված հասցրեց 1204թ. խաչակրաց չորրորդ շարժումը: Դրա մասնակիցները որոշել էին գնալ Սուրբ երկիր Վենետիկյան նավերով: Բայց Վենետիկը որոշեց խաչակիրներին տանել ոչ թե Մերձավոր Արևելք, այլ իր դարավոր թշնամու` Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս: Խաչակիրները գրավեցին և երեք օր շարունակ կողոպտեցին քաղաքը: Այս նենգ քայլով Վենետիկը հաղթեց իր տնտեսական մրցակցին: 
Հաջորդ չորս արշավանքները ևս ավարտվեցին անհաջող:
Հունգարական և Ավստրիական խաչակիրները, որոնք խաչակրաց հինգերորդ արշավանքի մասնակիցներն էին, քաջաբար կռվեցին Սիրիայում և Պաղեստինում, բայց վերջնական արդյունքում ստիպված եղան լքել Մերձավոր Արևելքը: 
Խաչակրաց վեցերորդ արշավանքը կազմակերպեց եկեղեցուց հեռացված, Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենը 1228թ. ռազմական գործողությունների փոխարեն  Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնագիր կնքեց: Երուսաղեմը, Նազարեթը և Բեթղեհեմը ժամանակավորապես վերադարձվեցին քրիստոնյաներին, բայց 1244թ. մուսուլմանները վերջնականապես տիրացան Երուսաղեմին: 
Խաչակրաց յոթերորդ և ութերորդ արշավանքները կազմակերպեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 9-րդ Սուրբը: 7-րդ արշավանքի ժամանակ նա գերվեց Եգիպտոսի սուլթանի կողմից և մեծ փրկագնի դիմաց ազատ արձակվեց: Անհաջողությունը չհուսահատեց նրա հոգին և արքան կազմակերպեց 8-րդ արշավանքը, բայց նա մահացավ ժանտախտից Թունիսում, արշավանքի ժամանակ: Նա աչքի էր ընկնում կրոնասիրությամբ, որի համար էլ ստացավ <<Սուրբ>> մակդիրը:
1291
թ. մուսուլմանները գրավեցին խաչկիրների վերջին հենակետ Ակրան: Խաչակիրների ստեղծած տերությունը վերացավ:
Խաչակրաց արշավանքներն ունեցան նաև դրական հետևանքներ: Եվրոպացիները մոտիկից ծանոթացան արևելյան մշակույթին: Նրանք մշակութային շատ արժեքներ տեղափոխեցին Եվրոպա:
Եվրոպացիները Արևելքում սովորեցին ավելի լավ նավեր պատրաստել, ճշգրիտ քարտեզներ գծել, օգտագործել մագնիսական կողմնացույցեր, կառուցել ամրոցներ:
Արշավանքների հետևանքով Արևմուտք-Արևելք փոխհարաբերությունները սերտացան և հետագայում զարգացան:

Комментариев нет:

Отправить комментарий