воскресенье, 1 марта 2015 г.

Հայոց Պատմություն 2

Հայկական մշակույթ
Հայկական մշակույթը 19-րդ դարում մեծ վերելք ապրեց։
1801-1828թթ,ամբողջ Անդրկովկասը ,այդ թվում նաև Արևելյան Հայաստանը անցնում են Ռուսական կայսրության գերիշխանության տակ,որը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման առումով։Պատմական պայմանների փոփոխությունները պահանջ առաջադրեցին  ստեղծել  նոր, ժամանակի ոգուն համապատասխանող դպրոցներ,նոր թափ առան արվեստի բոլոր ճյուղերը։
Կրթական համակարգը անցավ ուսուցման առաջադիմական մեթոդների։Ժամանակի նշանավոր մտավորականները վերապատրաստվեցին արտասահմանում,իրենց հետ բերելով գիտելիքները, դասավանդեցին և կրթեցին հայ երեխաներին։Զարգացում ապրեց նաև հայկական թատրոնը,երաժշտությունը,գրականությունը, կերպարվեստն ու ճարտարապետությունը։
Ռուսաստանում բարձր դիրքի հասած նշանավոր արդյունաբերողներ և կալվածատերեր Լազարյանների տրամադրած միջոցներով 1815թՄոսկվայում բացվում է Լազարյան ճեմարանը,որը կոչված էր դաստիարակելու հայ մտավորականության մի նոր սերունդ ,նաև պատրաստել արևելյան լեզուների հմուտ մասնագետներ։Ճեմարանի հիմնադիրների նպատակն էր նպաստել արևելյան երկրների հետ հաղորդակցության սերտացմանը և Արևելքի ժողովուրդների քաղաքակրթության հետազոտմանը։Որբ ուաղքատ երեխաների ուսուցման համար Լազարյանները և ճեմարանի Հոգաբարձուները հրատարակում էին հայ իրականության մեջ առաջին անգամ ստեղծված դասագրքեր,թարգմանական ու ինքնուրույն աշխատություններ։Շրջանավարտները արգասավոր գործունեություն էին ծավալում հայկական դպրոցներում,թերթերի ու ամսագրերի խմբագրություններում։Լազարյան ճեմարանը միաժամանակ հանդիսանում էր նար արևելագիտության խոշոր կենտրոն,ուր իրենց կրթությունն են ստացել բազմաթիվ ռուս նշանավոր արևելագետներ։
Ռուսաստանի հայաշատ քաղաքներից կրթական կարևոր կենտրոն էր նաև Նոր Նախիջևանը։ 19-րդ դարի սկզբներին դպրոցներ բացվեցին նաև Ղրիմում, Թիֆլիսում, Շուշիում, Ախալցխայում, Երևանում,Նախիջևանում,Ալեքսանդրապոլում։1874թ Էջմիածնում հիմնադրվեց Գևորգյան հոգևոր ճեմարանը,որտեղ սաները ստանում էին բազմակողմանի, այդ թվում հիմնավոր հայագիտական կրթություն։Արևմտահայ իրականության մեջ առաջին միջնակարգ դպրոցը 1838թ բացված Սկյութարի ճեմարանն էր։Խոշոր կրթական կենտրոն էր նաև Զմյուռնիայում հիմնադրված Մեսրոպյան դպրոցը,որը գոյատևել է մինչև 1922,որը փակվել է հայկական համայնքի վերացման հետ միաժամանակ։ Հայտնի էին նաև Կալկաթայում, Կոստանդնուպոլսում գործող  մի շարք դպրոցները։
19-րդ դարի սկզբում հայկական գրականության մեջ դեռևս զգացվում էր միջնադարի ազդեցությունը։է1820-1840թթտեղի են ունենում զգալի տեղաշարժեր։Կլասիցիզմը զիջում է իր տեղը ,նոր գրականության ճյուղին՝ ռեալիզմին՝ժամանակակից մարդը իր ներաշխարհով և զգացմունքներով։Գրաբարի փոխարեն գալիս է նոր գրական լեզու ՝աշխարհաբարը, ձևավորվում է նոր հայկական գրականությունը։
Հայ նոր գրականության ստեղծման մեջ իր մեծ ներդրումն ունի պոետ՝Հարություն Ալամդարյանը,1796-1834,Գրող,հրապարակախոս Մեսրոպ Տագիտյանը1796-1858։Սակայն որոշիչ դեր այս գործում ունեցավ մեծ բանաստեղծ ,մանկավարժ ՝ԽաչատուրԱբովյանը,որը ուսանելով ժամանակի լավագույն համարվող Դորպատի համալսարանը,վերադառնում է հայրենիք և զբաղվում գրական և մանկավարժական գործով։Նրա ստեղծագործությունների գագարնակետն է համարվում<<Վերք Հայաստանի>>պատմական վեպը,որտեղ նկարագրված է հայ ժողովրդի վիճակը և նրա ազատագրական պայքարը 19-դարում։Նույն դարում գրականության,արվեստի,տպագրության զարգացման աճի հետ, ի հայտ եկան գրողներ, հրապարակախոսներ,որոնց մեջ հատկապես առանձնանում էր գրող՝ Միքայել Նալբանդյանը,Ղևոնդ Ալիշանը,Սմբատ Շահազիզը,Մկրտիչ Պեշիկթաշլյանը։Հայ գրականության վառ ներկայացուցիչներից էր նաև հիանալի լիրիկ Պետրոս Դուրյանը1852-1872։19-դարի երկրորդ կեսին զարգանում է ռոմանտիզմը,որը դարձավ հզոր մտավոր զենք։Հզորացավ Ռաֆայել Պատկանյանի ռեալիստական ուղղությունը։Ժամանակի մեծագույն վարպետներից է Րաֆֆին<Հակոբ Մելիք-Հակոբյանը1835-1888>։Հայտնի վեպագրի գրչին են պատկանում <Սամվել>,<Խենթը>որոնք մինչ օրս էլ սիրված են և արդիական։Պերճ Պռոշյանը1832-1907։Մանկագիր՝Ղազարոս Աղայանը1840-1911։19-րդ դարի երկրորդ կեսին ծաղկում է դրամատուրգիան,որի ներկայացուցիչն ու հիմնադիրն Գաբրիել Սունդուկյանն էր1825-1912։ Նրա ստեղծագործությունները նոր շունչ տվեցին հայկական թատրոնին։
19-րդ դարում հրատարակվում էր  բազմաթիվ պարբերականներ որոնք տպագրում էին նյութեր տարբեր երկրների, քաղաքական ու տնտեսական կյանքերի մասին,տպագրվում էր նաև օտար գրողների գործերի թարգմանություններ։Նշանավոր ամսագրերից էր<<Հյուսիսափայլը>>1858-1864,որը կոչ էր անում հրաժարվել գրաբարից և գրել ժողովրդին հասկանալի լեզվով՝աշխարհաբարով։Այս ամսագիրը մեծ դեր ունեցավ  հայկական հասարակության կյանքի,մտքի և մշակույթի զարգացման վրա։
19րդ դարում Հայ հասարակության կյանքում նշանակալի դեր են ունեցել թատրոնը, երաժշտությունը և նկարչությունը։ Թատերական ներկայացումներ են կազմակերպվել Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի, թիֆլիսի հայկական դպրոցներում։ Թիֆլիսի Թամամշյան և Կ պոլսի արևելյան թատրոնները դառնում են դերասանների մի մեծ խմբի ծննդյան ու վարպետության աճի կենտրոններ։
Դարի երկրորդ կեսի Հայ երաժշտության ամենախոշոր դեմքը Տիգրան Չուխաջյանն է՝ <<Արշակ երկրորդ>> 1868թ Հայկական առաջին օպերայի հեղինակը։ Հայ ժողովրդական երաժշտության նմուշները հավաքելու, ձայնագրելու և երգեցիկ խմբեր կազմելու ասպարեզում մեծ վաստակ ունի՝ Քրիստափոր Կարա Մուրզան։ Մակար Եկմալյանը մնայուն արժեքներ ստեղծեց հոգևոր երաժշտության բնագավառում։ 20րդ դարի սկզբին բուռն գործունեություն ծավալեց հանճարեղ Կոմիտասը, որը տարիներ շարունակ զբաղվում եր Հայ ժողովրդական և հոգևոր երգերի ձայնագրմամբ, հետազոտությամբ ու ժողովրդականացմամբ։ 19դր դարի վերջին ասպարեզ մտան նոր երաժշտական գործիչներ և կոմպոզիտորներ՝ Սպիրիդոն ու Ռոմանոս Մելիքյանները, Գրիգոր Սյուննին, Անուշավան Տեր-Ղևոնդյան և շատ ուրիշներ։ Հայտնի է նաև Արմեն Տիգրաննյանը, որը ստեղծեց <<Անուշ>> Օպերան 1912թ։
19րդ դարում աչքի են ընկնում նաև պրոֆեսիոնալ հայ նկարիչները, որոնց աշխատանքները հայտնի են ոչ միայն Հայաստանում այլ նաև Հայաստանից դուրս։ Հայտնի են ժամանակի ամենանշանավոր Հովնաթանյանների գերդաստանը, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։19րդ դարի վերջերին և 20րդ դարի սկզբներին աչքի ընկան Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը, Էմանուել Մահտեսյանը,Փանոս Թերլեմեզյանը ,Սեդրակ Առաքելյանը,Եղիշե Թադևոսյանը։Դիմաքանդակի խոշոր վարպետներ էին Անդրեաս Տեր- Մարուքյանը և Հակոբ Գյուրջյանը։
 Զգալի հաջողությունների են հասնում քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը։Կանոնավոր հատակագծերի հիման վրա կառուցապատվում են Երևան ու Ալեքսանդրապոլը՝շինարարական գործունեություն է ծավալվում նաև Կարսում,Գորիսում,Շուշիում։
Հայ ժողովրդի գոյապահպանության, ազգային համախմբման, իր երկրին տեր դառնալու, իր պետականությունը վերականգնելու համար Հայ ժողովուրդը իր արդարացի պայքարն է ներկայացրել իր արվեստի ու մշակույթի բոլոր ճյուղերում։ Այն որպես Հայկական հարց հետաքրքրել է հայ հասրակական մտքի և պատմագիտության շատ ակնառու ներկայացուցիչների։ 19րդ դարի 70ական թվակակններից սկսած դարձել է Հայ մտավորականության ուղղորդիչ՝ Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շաժումների հետ կապված ամենաբազմազան խնդրիները, Հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիաում կիրառված ջարդերի քաղաքականությունը։ Ստեղծվել են ծավալուն Գրականություն, հարուստ փաստակագրական տվյալների հիման վրա գրված մեծ թվոր մենագրություններ, որունցում իրադարձությունները մեկնաբանվել են տնտեսական, քաղաքական, դիվանագիտական և այլ տեսանկյուններից, բացահայտվել Հայկական հարցի և Հայերի ցեղասպանության սկբնավորման ու նրա հետագա գործընթացի հայտնի ու գաղտնի նենգ դիտավորությունները, որոնք սկիզբ են առնում Օսմանյան առաջին սուլթանների <<խաղաղ>> ֆերմաներում, համիդիան բռնապետության <<Զուլումի>> քաղաքականության որոգայթներում, կոտորածներում և, վերջապես, արդեն զանգվածային ծրագիր դառնում և երիտ թուրքերի գործողություններում։

Վերը նշված գործողությունների արտացոլումը կտեսնենք 19րդ  և 20րդ դարերում ստեղծված բոլոր արվեստի գործերում։

Комментариев нет:

Отправить комментарий