вторник, 17 марта 2015 г.

Մասնագիտության կողմնորոշում 2րդ կիսամյակ

Համակարգիչները, հեռախոսները և ընդհանրապես ամեն ինչ կապված տեխնոլոգիաի հետ զարգանում է օրե օր։ Տեխնոլոգիան Հայաստանում վերջերս սկսել է զարգանալ ավելի արագ կերպով, ինչը շատ լավ նվաճում է, և ես էլ  փոքր տարիքից սիրել եմ համակարգիչներ և առհասարակ ամեն ինչ տեխնոլոգիայի հետ կապված, և մինչ այսօր իմ սերը պահպանել եմ։ Իմ ընտրած մասնագիտությունը շատ հետաքրքիր է, որովհետև, այդ ոլորտում մարդիկ փորձում են ստեղծել անգամ մարդանման կերպարներ՝ <<Հումանոիդներ>>։ Իմ կարծիքով Ռոբոտաշինությունը շատ յուրահատուկ գործ է, հենց այն պատճառով, որ մարդիկ արդեն ստեղծել են հազարավոր տեսակի ռոբոտներ։
Հանրահայտ Հումանորիդ Ռոբոտներից է <ԱՍԻՄՈ>ն <Advanced Step In Mobility>  դեռևս աշխարհի ամենամարդանման ռոբոտն է, չնայած, որ դա թողարկվել է 2000 թվականին Ասիմոն դեռևս ամենազարգացածն է, Հումանոիդը ստեղծվել է Honda ընկերության կողմից։

Ասիմոի հասակը՝ 130սմ և 54կգ քաշով ունի 51.8V Nickel metal hydride, որը կարող է աշխատել մեկ ժամից ավել առանց դադարի, Ասիմոն կարող է նկատել շարժվող առարկաներ, լսել, խոսել և հասկանալ մարդկային խոսակցական նշանները, որը օգնում է Ասիմոին շփվել մարդկանց հետ։ 


Комментариев нет:

Отправить комментарий