воскресенье, 1 марта 2015 г.

Հայոց Պատմություն 3

Հայաստանի առաջին հանրապետությունը ծնունդ է առել 1918թվականի մայիսի 28-ին՝մայիսյան հերոսամարտերից՝Սարդարապատից,Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։Այն հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում,երբ երիտթուրքերի բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականները, սովը, շրջափակումները,Քեմալական Թուրքիայի 1920թհարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը  հնարավորություն չէին ընձեռնելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920թդեկտեմբերի 2-ը,երբ Հայաստանը խորհրդայնացավ։Չնայած կարճ կյանքին Առաջին հանրապետության դերը անգնահատելի է՝պետականություն վերագտնելու գործում։
1918թ հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմըվարչապետ՝Հովհաննես Քաջազնունին,արտաքին գործերի նախարար՝Ալեքսանդր Խատիսյան,ներքին գործերի նախարար՝Արամ Մանուկյան,ֆինանսների նախարար՝ԽԿարճիկյան,զինվորական նախարար՝գեներալՀովհաննես Հախվերդյան,արդարադատության նախարար՝ ԳՊետրոսյան։ Հայաստանի ազգային դրոշը ընդունվեց եռագույնը։
1918թմայիսի 15-ին թուրքական զորքերը ,օգտվելով նպաստավոր հանգամանքից,հանկարծակի հարձակումով գրավեցի Ալեքսանդրապոլը<Գյումրին> և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։Թուրքական զորքերի մի մասը Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝Երևանը և Էջմիածինը գրավելու,իսկ մյուսը՝Ղարաքիլիսա<Վանաձոր>Ղազախով ռազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու։Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին։Հայը նորից կանգնեց ֆիզիկական  բնաջնջման վտանգի առաջ։
Թուրքերին դիմակայելու համար գեներալՄովսես Սիլիկյանի գլխավորությամբ ստեղծվեց Երևանյան զորախումբ։
Արարատյան դաշտ ներխուժած թուրքերը մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը։Մայիսի 22-ին Վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ներքո սկսվեց Սարդարապատի պատմական հերոսամարտը։Սարդարապատի զորաջոկատի հրամանատարն էր գնդապետ՝Դանիել Բեկ-Փիրումյանը,նա  հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման,որի արդյունքում հուժկու գրոհով հետ վերցրեց մեկ օր առայ գրաված Սարդարապատը։Մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15- հազարանոց բանակը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։Այս հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի ոգին,տրամադրությունը։Հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելավ ողջ հայ բնակչությունը՝անկախ կուսակցական պատկանելիությունից,մասնագիտությունից,տարիքից,բոլորը ներկայանում էին զթրամաս ւ կամովի մեկնում ճակատ։Սարդարապատի ճակատամարտին զուգահեռ ահեղ մարտեր էին մղվում նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։Հայկական զորամասըԴրոյի հմուտ ղեկավարությամբ ոչ միայն կասեցրեց թշնամու շարժը Բաշ-Ապարանից Արարատյան դաշտ,այլև խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն։Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի եզդիական ջոկատը։Այսպիսով Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ։Մայիսյան հերոսամարտերը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։
Հայոց նորանկախ պետությունը գտնվում էր չափազանց ծանր կացության մեջ։Նա զրկվել էր բերրի հողերից,շրջապատված էր ոխերիմ թշնամիներով,զուրկ էր ճանապարհներից իսկ ներսում ուներ մեծ թվով անօթևան և ապրուստի տարրական միջոցներից զուրկ փախստականներ։ Պատերազմների հետևանքով կազմալուծվել էր տնտեսությունը,մոլեգնում էին համաճարակները։ 1918թ աշնանից մինչև  1919թ գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ 150000 մարդ։
Արամ Մանուկյանի գլխավորությամբ Երևանի Ազգային խորհուրդը վճռեցին տեր կանգնել երկրին․․․1919թ հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները։80տեղերից 72-ը ստացավ ՀՀԴ-ն,4-ը՝էսեռները,3՝-ը թաթարները,1՝-ը անկուսակցական։Եվրոպայի և ԱՄՆ-ի օգնությամբ նկատելիորեն մեղմվեց երկրում առկա պարենային ճգնաժամը։Ամրապնդվեց հայկական զինուժը։Չնայած այս ամենին, Թուրքիան տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու նպատակով, խրախուսում և գաղտնի աջակցում էր երկրում թաթարների մեծ ու փոքր ազգային-վարչական կազմավորումների ստեղծմանը,որն էլ հանգեցրեց 1919թ հուլիսին  Հայաստանում թուրք-թաթարական խռովությունների։Թերևս մեծ դժվարությամբ, սակայն մինչև1920թ աշունը հնարավոր եղավ ճնշել այդ խռովությունները։Մեծ հարված եղավ նաև1920թ մայիսին բոլշևիկների կազմակերպած ապստամբությունը։1920թ մայիսի 1-ին Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր։Բոլշևիկները ՝ Սարգիս Մուսայելյանի գլխավորությամբ,ստեղծեցին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե,որը Ալեքսանդրապոլում հռչակեց խորհրդային իշխանություն,ազդարարեց դաշնակցական կառավարության տապալումը և Հայաստանի խորհրդայնացումը։
Ցավալիորեն մինչև ՀՀ անկումը այդպես էլ չստեղծվեց  միասնություն արևելահայ և արևմտահայ քաղաքական շրջանակների միջև,որը մեծապես խանգարեց ՀՀ ամրապնդմանը և Հայկական հարցի դրական լուծմանը։
Ցավոք Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, կորուստների հետ միաժամանակ ունեցավ նաև ձեռքբերումներ,ի հայտ եկավ ժողովրդի միասնական  ուժի և կամքի դրսևորումները, որը մինչ օրս վառ օրինակ է։Զուգահեռներ անցկացնելով և արդեն մեր օրերից նայելով պատմության այդ ժամանակահատվածին, կարծում եմ, որ շատ բան չի փոխվել, միայն թվերն ու անունները․․․

Հայաստանի արդեն երրորդ հանրապետությունը նորից ստեղծվեց հայի համար ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո,էլի հավաքական բռունցք դարձած հաղթանակ տարանք,էլի ճիշտ ժամանակին ի հայտ եկան մեր հերոսները,էլի արյան գնով․․․Հիմա ունենք արդեն դարեր իվեր երազած Հայրենիքը, մնում է այն պահել ու ավելի լավը դարձնել,դաս առնելով անցած պատմության էջերից․․․․

Комментариев нет:

Отправить комментарий