вторник, 28 октября 2014 г.

Կռիվ ինքդ քեզ հետ

Կռիվ ինքդ քեզ հետ
Կռիվ ինքդ քեզ հետ, ով կհաղթի, ով կպարտվի, մի հարց, որը պատասխան չունի, մի հարց, ուր կապ չունի՝ ով կպարտվի, միևնույն է, դու՛ ես հաղթելու: Գրեթե ամեն օր էլ բոլորը կռիվ են անում իրենք իրենց հետ:
Մարդիկ կռիվ են անում, որոշումների մի քանի տարբերակներ մտածում, ընտրում, անկախ տարիքից, անկախ սեռից մարդիկ միշտ կռիվների մեջ են: Ես շատ եմ ինքս ինձ հետ կռիվ անում, իմ բոլոր կռիվները չեն, որ երկար ժամանակ են պահանջում, մտածումներ կամ կռիվներ կան, որ ընդամենը մի քանի վայրկյան են պահանջում: Կռիվներ, որոնք միշտ չեն, որ ճիշտ են, կռիվներ, որոնք ուրիշ վերջավորություն պետք է ունենային: Մարդիկ կան, ովքեր մեծամտորեն հայտարարում են, որ իրենք իրարամերժ կարծիքներ կամ որոշումներ չեն ունենում, սակայն այդպես չի կարող լինել, որովհետև արդյո՞ք կյանքում երկու պատերի արանքում չեն եղած, արդյո՞ք կյանքը իրենց համար այդքան հեշտ ու հարթ է անցնում:
Կյանքը լեցուն է դժվարություններով, անակնկալներով, հապճեպ որոշումներով: Մարդը պետք է ապրի ներդաշնակ ինքն իր հետ: Պետք է հաղթահարի ամեն դժվարություն և ապրի երջանիկ:


вторник, 7 октября 2014 г.

Իմ Ընտրած Մասնագիտությունը

          Ես չէի կարողանում կողմնորոշվել ինչ մասնագիտություն ընտրել ծրագրավորող, բժիշկ թե աստղաբան:
          Աստղաբան լինելը շատ լավ բան է, բայց Հայաստանում աստղաբանությամբ զբաղվելը և գումար վաստակելը դժվար է: Բժիշկ լինելը շատ լավ է և գումար վաստակելը հեշտ, հայրիկս փոքր տարիքից ուզում էր որ ես բժիշկ լինեմ բայց այդ մասնագիտությունը ինձ չէր հետաքրքրում: Ծրագրավորումը Հայաստանում զարգացած չէ, բայց վերջերս բավականին զարգացել է:
          վերջի-վերջո ես ընտրեցի ծրագրավորումը, ես շատ էի սիրում ծրագրավորումը փոքր տարիքից: