воскресенье, 28 февраля 2016 г.

Ատոմակայան



Ատոմային էլեկտակայան (ԱԷԿ)։ ԱԷԿներում ատոմային էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ տարրերի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես խորհրդային ջերմաէլեկտրակայանում։ ԱԷԿ-ը աշխատում է միջուկային վառելիքով։ Մեկ կգ ուրանի իզոտոպների կամ պլուտոնիումի ճեղքումից ստացվում է 22,5 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որը մոտ 2,5 միլիոն անգամ գերազանցում է 1 կգ պայմանական վառելիքի այրումից ստացված էներգիաին։ միջուկային ռեակտորները ընդհանրապես օգտագործում են ուրան, բնականորեն ուրանը ունի երկու իզոտոպ, U235 (0.7% օգտագործում) և U238 (99.3% օգտագործում։ Իզոտոպները նույն ատոմներն են, ունենալով տարբեր նեյտրոնների քանակ, U235ը ունի 143 նեյտրոն և U238ը ունի 146։ Չնայած, եր այս երկու իզոտոպները նույն են, դրանք աշխատում են տարբեր, օրինակ՝ U235ը հեշտությամբ տրոհվող իզոտոպ է, այսինքն հեշտ է կիսվում և դուրս է տալիս բավականին էներգիա, որը հիանալի է միջուկային էներգիաի համար, չնայած այս երկու իզոտոպները նույն ատոմն են U238ը չունի այսպիսի հատկանիշներ։
Գոլորշու գազաատուրբինների գլխավոր իմաստը, դա
մեխանիկական էներգիայի վերածելն է այդ գոլորշու մեջ եղած տաքությունը։ Գեներատորը տուրբինների կողմից ստացած կինետիկ էներգիան վերածում են 
էլեկտրական էներգիայի 

пятница, 12 февраля 2016 г.

English Writing




The region I am living in is full of people. And the high level of population needs many schools. In my region there are many schools and high schools. Many people might say that it will be useless to build new high schools because we got enough, many other might say that building new schools will be a great idea because nowadays many classes have 3 or more sections, and lightening up the classes wouldn’t be bad.
Having more schools in a region will lighten up the classes that will be an improvement because teachers will have more time to rest and more time to plan the incoming class. Having more time as a teacher, will be an improvement, because they will have more free time which they can use to rest from the last period. If the teachers haven’t got time to plan their lesson the free time will be their opportunity to do the planning. Otherwise when teachers got no free period they will often have no time to plan for their next day.
Having less people in a school will mean that every class will have fewer sections. In a school that has fewer sections, the students will get fewer classes, and they will get more free time, the students can use that free time to learn their lessons, or they can use it to entertain themselves. Nowadays, many students have a lot of free time, but if they have less classes they will have more time for entertainment.
My region is highly populated, and because of that I would like to see a new high school in this region. Nowadays, teachers don’t  have a lot of time of plan their classes, which will most probably decrease the quality of the lesson. As a conclusion,  I think that building a new school will improve the quality of the lessons and the mental of the teachers. To answer the topic I will say that I will be happy to see a new school in my region.

понедельник, 8 февраля 2016 г.

Լույսի Քվանտային Հատկությունները



Քվանտային Տեսության ծագումը
Ջերմային Ճառագայթում։ Պատմականորեն քվանտային տեսության գաղափարները սկսել են ձևարավորվել ձերմային ճառագայթման օրինաչափությունների տեսական հիմնավորման պրոցեսում։ Ջերմային են անվանում այն էլեկտրամագնիսական ճառագայթումը, որն արձակում է մարմինը՝ ի հաշիվ իր ներքին էներգիայի։ Ջերմային ճառագայթում անձակում են և՝ բարձր, և՝ցածր ջերմաստիճանով ատոմները, տարբերությունը այն է, որ ցածր ջերմաստիճանի ժամանակ ճառագայթման ուժը թույլ է համեմատաբար բարձր ջերմաստիճանին։ Ջերմային ճառագայթման երևույթը դասական ֆիզիկայի օրենքներին չի հետևում, որովհետև դասական ֆիզիկայում մարմնի ատոմները ջերմային տատանումների պատճառով պետք է անընդհատ ճառագայթեն, այսինքն ատոմները տատանումներից էներգիա են կորցնում և ի վերջո իրենց ջերմաստիճանը պետք է հավասարվի բացարձակ զրոյի, բայց այդպիսի երևույթ տեղի չի ունեցել։ Ֆիզիկոս Մաքս Պլանկը ենթադրել է, որ ատոմները էլեկտրամագնիսական էներգիան ճառագայթում են ոչ թե անըդհատ, այլ ընդհատ, որոշակի քանակներով՝ քվանտներով։  Նա ասել է, որ քվանտի էներգիան ուղիղ համեմատական է ճառագայթման v հաճախությանը՝ E=hv ։  Ըստ Պլանկի ժամանակակից մեկնաբանման՝ ատոմի կամ մոլեկուլի տատանումներիի էներգիան կարող է ունենալ hv, 2hv, ..., nhv արժեքներ, սակայն չեն կարող գոյություն ունենալ «ոչ ամբողջ թիվ» անգամ hv էներգիայով տատանումներ։ Նշանակում է, որ էներգիան անընդհատ փոփողվող փիզիկական մեծություն չէ։
Ֆոտոն։ Ֆոտոնի Էներգիան և Իմպուլսը
Ֆոտոնը լույսի մասնիկ է, որը կարող է արձակել և կլանել ատոմը։ Այն էլեկտրամագնիսական դաշտի հատությունները կրող տարրական մասնիկ է։ արձակման, տարածման և կլանման երևույթում լույսը դրսևորում է մասնիկային հատկություններ։ Ֆոտոնի էներգիան E=hv Ի տարբերություն տարրական այլ մասնիկների՝ հանգստի վիճակում ֆոտոն գոյություն չունի։ Ֆոտոնը միշտ գտնվում է շարժման մեջ, c արագությամբ վակուումում։ Ֆոտոնի էներգիան և իմպուլսը կախված են լույսի հաճախությունից, որքան մեծ է հաճախությունը այդքան մեծ են նշված մեծությունները։ Քվանտային տեսության շրջանակներում լույսը դիտարկելով որպես առանձին մասնիկների՝ ֆոտոնների հոսք, կարծես  վերադարձ ենք կատարում Նոյւտոնի առաջ քաշած լույսի կորպուսկուլային տեսությանը։ Նշենք սակայն, որ լույսը դիտարկելով որպես մասնիկների՝ կորպուսկուլների հոսք, Նյուտոնը ենթադրում էր, որ այդ մասնիկները ենթարկվում են դասական մեխանիկայի օրենքների և դրանց հիման վրա փորձում էր բացատրել օպտիական երևույթները։ Մինչդեռ, համաձայն լույսի քվանտային տեսության, ի տարբերություն դասական մասնիկների, լույսի մասնիկները՝ ֆոտոնները, ենթարկվում են այլ օրինաչափությունների ֆոտոններն օժտված են նաև ալիքային հատկություններով։

            Ֆոտոէֆեկտ։ Ֆոտոէֆեկտի Օրենքները
Լույսի ազդեցությամբ նյութից էլեկտրոններ պոկվելու երևույթը կոչվում է ֆոտոէֆեկտ։ Ֆոտոէֆեկտի հետևանքով առաջացող հեսանքն անվանում են ֆոտոհոսանք, պոկված էլեկտրոնները՝ ֆոտոէլեկտրոններ։ Ֆոտոէֆեկտը ունի մի շարք օրենքներ 1. Հանգեցման ֆոտոհոսանքի ուժն ուղիղ համեմատական է ընկնող լույսի ուժգնությանը։      2.Ֆոտոէլեկտրոնների առավելագույն կինետիկ էներգիան կախված չէ ընկնող լույսի ուժգնությունից, իսկ հաճախության մեծացման հետ այն աճում է գծային օրենքով։      3.Յուրանքչյուր նյութի համար գոյություն ունի հաճախության որոշակի vmin արժեք, որից փոքր հաճախությունների դեպքում ունի հաճախությունների դեպքում ֆոտոէֆեկտ չի դիտվում։ vmin հաճախությունը կոչում է ֆոտոէֆեկտի կարմիր սահման։
            Ֆոտոէֆեկտի Տեսություն։ Այնշտայնի Բանաձևը Ֆոտոէֆեկտի Համար
Ֆոտոէֆեկտը դասական ֆիզիկայի շրջանակներում բացատրելու բոլոր փորձերն անհաջող էին։ Ըստ դասական ֆիզկիայի՝ էլեկտրոնների առավելագույն կինետիկ էներգիան պետք է կախված լինի լույսի ուժգնությունից, քանի որ, ինչքան մեծ է լույսի ուժգնությունը, այնքան մեծ ուժով է լույսի ալիքի էլեկտրական դաշտն ազդում էլեկտրոնի վրա, և այնքան մեծ է էլեկտրոնի ձեռք բերած կինետիկ էներգիան։ Իրականում վերը նշված փորձերը ցույց տվեցին, որ էլեկտրոնի կինետիկ էներգիան կախված չէ լույսի ուժգնությունից։Բացի այդ, ըստ դասական ֆիզիկայի պարզ չէ թե ինչու անդրամանուշակագույն ճառագայթումը պետք է էլեկտրոն պոկի, իսկ ենթակարմիր կամ տեսանելի ճառագայթումը՝ ոչ։ ըստ դասական ֆիզիկայի՝ ֆոտոէֆեկտում էական դեր պետք է խաղա լույսի ուժգնությունը և ոչ թե հաճախությունը։ Ալբերտ Այնշտայնը ենթադրել է, որ լույսը ոչ միայն արձակվում է և կլանվում, այլև տարածվում և առանձին բաժիններով։ Ուրեմն՝ լույսը բաղկացած է մասնիկներից՝ ֆոտոններից այն ֆոտոնների հոսք է։ Էլեկտրոնը, կլանելով ֆոտոն, դուրս է թռչում նյութից։ Այն նվազագույն աշխատանքը, որն անհրաժեշտ է էլետրոնը նյութից պոկելու համար, կոչվում է ելքի աշխատանք։ Եթե ֆոտոնի hv էներգիան մեծ է ելքի աշխատանքից, ապա կլանված ֆոտոնի էներգիայի մի մասը ծախսվում է էլեկտրոնը մետաղից պոկելու համար, իսկ մնացած մասի հաշվին էլեկտրոնը ձեռք է բերում կինետիկ էներգիա։ Այսպիսով՝ յուրաքանչյոր կլանված ֆոտոն նյութից պոկում է մեկ էլեկտրոն։ Համաձայն էներգիայի պահմանման օրենքի՝  hv=A+mv2/2 որտեղ A-ն ելքի աշխատանքն է։ Ըստ վերը նշված բանաձևի՝ էլեկտրոնի առավելագույն կինետիկ էներգիան կախված է լույսի հաճախությունից, բայց ոչ նրա ուժգնությունից։ Հաճախոթյունից կախված՝ այն փոփոխվում է գծային օրենքով։ Սա ֆոտոէֆեկտի 2-րդ օրենքն է։ Ֆոտոէֆեկտ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որ քվակտի hv էներգիան մեծ լինի  A ելքի աշխատանքից։ Ելքի աշխատանքը կախված է նյութի տեսակից։ Այն տարեր նյութերի համար տարբեր է, ուստի՝ տարբեր է նաև ֆոտոէֆեկտի «կարմիր սահմանը»։ Ելքի աշխատանքն արտահայտելու համար օգտվում են քվանտային ֆիզիկայում ընդունված էներգիայի 1ԷՎ (Էլեկտրոնվոլտ) միավորից։ 1ԷՎ-ն այն էներգիան է, որը ձեռք է բերում e=1.6x10-19ԿԼ տարրական լիցք կրող մասնիկը՝ անցնելով 1Վ պոտենցիալների տարբերություն. 1 ԷՎ = 1.6x10-19 Ջ։