понедельник, 28 декабря 2015 г.

Առաջին Հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:




Հայաստանի Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայինց հետո։ Հայաստանի անկախության ժամանակահատվածը շատ դժվարին էր, այդ ժամանակներին ճակատագրական պռոբլեմներ՝ էին երիտթուրքական բնաջնջման ծրագիրը, բազմահազար հայ գաղթականները, սովը, Քեմալական Թուրքիայի 1920թ հարձակումը և խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը, որոնք դժվարեցնում էին ղեկավարներին ամուր պետություն կերտելուն։ Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2,երբ խորհրդայնացավ։
            1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին
դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։ 1919 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է պետական լեզվի մասին օրենքը։ Հայերենը ճանաչվել է որպես պետական լեզու։ ՀՀ խորհրդարանի ընդունած կարևոր ակտերից էր անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, «Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հայտարարությունը, որով կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը, և Հայաստանը հռչակվում էր միասնական պետություն։ Այս որոշումը վտանգավոր համարելով՝ հայ ժողովրդական կուսակցության 4 նախարար դուրս է եկել կառավարության կազմից։ Խորհրդարանը 1920 թվականին ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում դարձել են նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ։ 1919 թվականի հունվարի 17-ին ընդունվել է օրենք տոների մասին։
            Ստեղծված
աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը։ 1917 թվականի վերջին և 1918 թվականի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվել է 1918 թվականի սեպտեմբերին այն լուծարվել է, և կազմավորվել է դիվիզիա՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ 1919 թվականի ապրիլի 25-ին ստեղծվել է զինվորական խորհուրդ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորու թյամբ, որն ստանձնել է նաև բանակի սպարապետությունը։ 1919 թվականին հայկական բանակը վերակառուց վել է զորքերի կառավարման համար ավելի հարմար միավորների՝ բրիգադների և գնդերի։
           


hy.wikipedia.org
historyofarmenia.am

пятница, 25 декабря 2015 г.

Գրիգոր Զոհրապ։ Ճիտին պարտքը։



Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Նա նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ Զոհրապը ուսումը շարունակում է Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում, որտեղ և սկսվում են նրա առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորները, հաջող շարադրությունները։ 1876թ Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը։ Այնտեղ ուսումնասիրում երկրաչափական գործը և այն ավարտում է փայլուն գիտելիքներով։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ 1880ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1892թ Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին վեպերը։
  Տարեցտարի զորանում  է Զոհրապի վարպետությունը,և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։Լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է»,  «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» ։Վերնագրերից էլ երևում էր,որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է եղել՝ ռեալիստորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի Նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։ Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը» նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ կնոջ մահից հետոնա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօյա կարիքները։ Ապրուստի համար տան բոլոր իրերը վաճառվում են։ 30 տարուց ավելի, Հուսեփ աղային մշտական ուղեկցող պայուսակը, հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի դանայան տակառի հետ, այն համարելով՝ նյութական զրկանքների հարատև հոգսերի ու կարիքների խորհրդանիշ։
Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք նրան գործ չի տալիս։ Հուսեփ աղան, երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ գիշերները մեռած կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։
Զոհրապը պատմելով Հուսեփ աղայի դժվար կյանքը, նրա տառապանքները, վեպն ավարտում է գլխավոր հերոսի ինքնասպանությամբ, որն էլ ավելի է ծանրացնում և դժբախտացնում վեպը և ավելի ցայտուն ներկայացնում այդ ժամանակահատվածում ապրող հերոսներին։
Կարդալով «Ճիտին պարտքը» նորավեպը և զուգահեռներ տանելով մեր ներկայիս՝ ժամանակաշրջանի հետ, հասկանում ես, որ այդ սոցիալական և կենցաղային խնդիրները առկա են նաև հիմա․․․

Ա․ Իսահակյանի «Աբու Լալա Մահարի»

       «Աբու Լալա Մահարի» պոեմը քնարական է գրված ռոմանտիզմի մեթոդով, պոեմի հեղինակը հերոսի բերանով հայտնում է իր խոհերը մարդու և աշխարհի մասին, հերոսը ատում է մարդկանց նրանց կեղծավորությունը և ստորությունը, ագահությունն ու ժլատությունը: Բացասական և նենգ դրսևորումներից նրանց վերյաբերյալ բանաստեղծի մտորումներից բացի աբու լալան երգում է ազատությունը: նա տենչում է ազատա արևը, նրան է կոչում մայր, նա է միակ բարին ու սուրբը, և ինքը ըղձում է միանալ նրան: Արևը ամենահզորն է, նա հզոր է անգամ Աստծուց 
Դու Աստծուց հզոր, դու միակ իմ սեր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միակ բարի, դու միայն սուրբ, սուրբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ...
       Ավ. Իսահակյանի <Աբու Լալա Մահարի> պոեմը, որը ամբողջական բնագիր է, գեղարվեստական չափածո խոսքի տեսակ է՝ իր բազմազան բաղադրիչներով:
Պոեմը լեզվական պատկերավորման միջոցների, խոսքի արտահայտչությունների մի հրավար գանձարան է լեցուն մարգարտահյուս լեզվական իմաստային միավորներով: իսահակյանի օգտագործած մակդիրները գեղարվեստորեն, գեղագիտորեն բնորոշում են տարբեր առարկաներ, երևութներ, վիճակներ, երբեմն էլ գործողություններ, որոնք օժտված են արտակարգ պատկերավորությամբ և զգացմունքայնությամբ, լեզվաոճական կշռութով, դրանք խոր իմաստներ են արտահայտում, գունագեղ են դարձնում պատկերավորությունը:
        Պոեմում օգտագործված մակդիրները արտահայտված են գոյականներով (Գոհար, բոց, լույս, ոսկի), ավելի հաճախ ածականներով, դրանով իսկ նպաստելով պոեմի երաժշտայությանն ու ռիթմին: Նրա խոսքում օգտագործված համեմատությունները երկու առարկաննեի կամ երևույթների վերաբերյալ պատկերն ավելի նկատելի, պարզ ու գունեղ են դարձնում: Կիրառված համեմատությունները, առարկաների, երեւույթների ընդհանուր գծերը բացահայտելուց զատ, դրսեւորում են հեղինակի վերաբերմունքը, նրա զգացմունքների, մտորումների գնահատման չափանիշը: Այսպես՝ Աբու-Լալայի քարավանը քայլում էր աղբյուրի նման մեղմ կարկաչելով, անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես, ատում եմ սերը՝ մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, զանգակներն, ասես, հեկեկում էին եւ ծորում հատ-հատ հնչուն արցունքներ, քարավանն, ասես, լալիս էր անուշ, նրա վիշտը անհունի նման, ինչպես իր ուղին, եւ լուսինն ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսափառ, աշխարհն էլ ասես մի հեքիաթ լինի՝ անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական, գիշերն ահարկու՝ ե՛ւ սեւ, ե՛ւ հըսկա, մի չղջիկի պես թեւերը փռեց, խավարն՝ ասես թե պատած խավարով, եւ հողմերն ահեղ՝ նժույգների պես՝ սանձարձակ վայրի արշավում էին, հողմերը մահասարսուռ շառաչում էին եւ աղաղակում հազար ձայներով, ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով, հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե մի սիրտ լաց լիներ անհույս, վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին, բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես հետեւում են քեզ, հողմերն անհեթեթ ջինների նման՝ Աբու-Լալայի խոժոռուն դեմքին քրքջում էին...

среда, 23 декабря 2015 г.

Մաթեմատիկա Չորրորդ նախագիծ



20. 1.  (2/3)9x1.510 = (2x1.5/3)9x1.5 = 1x1.5=1.5                         պատ`. 2
      2.     3V(64/27)= 4/3                                                    պատ`. 2
      3.   102-3Lg2= 10Lg100-Lg8= 10Lg12.5=12.5                            պատ`. 3
21.  1.    (1/3)-2-81/3= 9-2 = 7                                             պատ`. 2
       2.     V(3V3) x4V3= V(3xV3xV3)=3                           պատ`. 2
       3.   logV20.5+log31= 2log20.5=log21/4=log2-2=-2        պատ`.-4
22.  1.   (13/50)-1+15/13 = 50/13 +15/13 = 65/13 = 5       պատ`. 2
       2.   (50.5x3V25)/(6V5)= (6V(125x625))/(6V5)= 6V78125/6V5 = 5          պատ`.3
      4.    Log0.21/25= Log5^-15-2= 2Log55= 2                                պատ`.4
23.  1.   (5+3/5):7/10-1/2 = 28/5x10/7-0.5 = 280/35-0.5=7.5   պատ`. 4
       2. 272/3+(0.0625)-0.75 = 9+ 8 = 17                                պատ`. 1
       3.   6x Log48 = 6 x 3/2 = 9                                          պատ`. 1
       4.  sin840 = sin120 = 3/2                                            պատ`. 2
24.  1.  (13-9.5:19/5)x3/7= (13-2.5)x3/7=10.5x3/7=4.5            պատ`. 2
       2.  5V(42xV4)=5V(25)=2                                              պատ`. 4
       4.  (1-log210)(1-log510)=-log25x-log52=1                   պատ`.1
25.  1.  (2/7 -1/5):3/7- 6/5 = 3/35x7/3-6/5=1/5-6/5=-1            պատ`. -1
       4.   log232+log0.110=5log22+(-1log1010)= 4                        պատ`.1

вторник, 22 декабря 2015 г.

Դանիել Վարուժան։ Կենսագրական։

       Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսւոմը շարունակում է Պոլսում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը նրա վրա ծանր տպավորություն է թողնում, նա տեսնում է Սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Հետագայում Վարուժանը այդ մասին գրում է <<Հորս բանտին մեջ>> ոտանավորում։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան դպրոցը։ Նա առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, Հայ հին և նոր գրականությունը։ Վենետիկում նա գրում է իր առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի, և 1896 թվականի ջարդերի թեմաներով։ 1905թբանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը, նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։
Բանաստեղծը 1909 թվերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան Վարժարանում, ապա 1911ին տեղափոխվում է Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։ Նա դառնում է Պոլսի, գրական շրջաններում , ազդեցիկ դեմք և լայն ճանաչման արժանանում։
10 տարվա ընթացքում բանաստեղծը գրում է 4 գիրք՝<< Սարսուռներ>>, <<Ցեղին Սիրտը>>, <<Հեթանոս Երգեր>>,<< Հացին երգը>>։ Գրում է նաև նոթեր ,հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915թՈղբերգական օրերի զոհերից մեկը եղավ Դանիել Վարուժանը, թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին Չանղըրի քաղաքի մոտ սպանեցին 31-ամյա բանաստեղծին։ Այդ ժամանակ Վարուժանը պատրաստում էր <<Հայկական հոմերագիրք>> ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին Հայկական առասպելների ու ավանդույթների մշակումները, և երազում էր ամբողջովին մշակել <<Սասնա ծռեր>> ժողվրդական Էպոսը։

Հայ Գրերի Գյուտը։ Մեսրոպ Մաշտոց։


 


 301 թվականին Հայաստանը առաջինն աշխարհում, որպես պետական կրոն ընդունեց
    387 թվականին Հայաստանը բաժանվում էր երկու մասի, երկրի մեծ մասը ենթարկվում էր Պարսկաստանին, մյուս մասը Բյուզանդիային։ Հայաստանը՝ Բյուզանդական մասում կորցնում է իր պետականությունը, իսկ Պարսկական մասում, Հայաստանը կարողանում է պահպանել կիսակախությունը մինչև 428 թվականը, բայց Պարսկաստանը փորձում է ձուլել Հայերին և վերացնել Հայկական կրոնը և տարածել զրադաշտականությունը։ Այսպիսի պայմաններում Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու Վռամշապուհը զգում են, որ հայոց ազգը կարիք ունի հայոց գրերի։
  
 Միջնադարյան հայ հոգևոր մշակույթի հիմնադիրը՝ Մեսրոպ Մաշտոցը, ծնվել է 362 թվականին Տարոնի Հացեկաց գյուղում, կիսազնվական Վարդանի ընտանիքում։ Ստացել է հունական կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին։ 389 թվականին Մաշտոցը հաստատվում է հայոց մայրաքաղաքում որպես ատենադպիր ու թարգմանիչ, հետո Մաշտոցը նվիրվում է ռազմական գործին։ 394 թողնելով աշխարհիկ կյանքը, նա դառնում է վանական և զբաղվում մանկավարժությամբ։ Մաշտոցը թարգմանում է Աստվածաշունչը հայերենի բանավոր, լսողներին ավելի հասկանալի դարձնելու համար։ Այդ ընթացքում նա զգում է հայերեն գրի և գրականության պակասը։ Այս փաստի մասին Մաշտոցը հայտում է Սահակ Պարթևին, հետո երկուսով ասում են այդ փաստի մասին Վռամշապուհին, որը նույնպես մտահոգված էր։ Մաշտոցը ոչ մի արդյունքի չհասնելուց հետո նա իր աշակերտների մի մասին ուղարկում է Սամոսատ՝ հունական կրթություն ստանալու, իսկ մյուս մասին թողնում է Եդեսիայում՝ հմտանալու ասորական կրթության մեջ։ Ինքն էլ մնում է Եդեսիայում և բազում տառապանքներից ու քնանքից հետո, 404 թվականին ստեղծում է հայկական գրերը։
    Մեսրոպ Մաշտոցը հայոց լեզվի հնչյունաբանությանը լիովին համապատասխանող նորագյուտ 36 տառերը դասավորում է հունական այբուբենի հաջորդականությամբ, նշագրերին տալիս է անուններ, որոշում դրանց թվարժեքները։ Այնուհետև, մեկնելով Սամոսատ՝ նա հույն նշանավոր գրչագրող Հրփանոսի օգնությամբ վերջնական տեսքի է բերում տառերը, և հենց այնտեղ էլ նա սովորեցնում է նորագյուտ տառերը։ Իր երկու աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է թարգմանել Աստվածաշնչի գրքերից մեկը՝ Սողոմոնի առակները։ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»  Այս բառերը դարձավ հայ ազգի մտավոր շարժման նշանաբանը։ Երբ Մաշտոցը վերադառնում է, իրեն դիմավորում են մեծ ցնծությամբ ու տոնախմբությամբ։ Հիմնվում են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ։ Բացի թարգմանական աշխատանքներից, Մաշտոցը ստեղծում է նոր ինքնուրույն գրական երկեր, ճառեր, հորևոր երգեր, սկզբնավորում է հայ եկեղեցական երաժշտությունը։ Հունարենից, ասորերենից թարգմանվում են բոլոր այն կրոնական գրքերը, որոնք անհրաժեշտ էին հայ եկեղեցու և դպրոցների կարիքները հոգալու համար։ Ապա գալիս են փիլիսոփայական, ճարտարապետական, պատմական և քերականական երկերի թարգմանություններ։ Դրանց շնորհիվ զարգանում է հայ փլիսոփայական, բնագիտական, պատմագիտական մտածողությունը։ Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին և թաղված է Օշական գյուղում։
    Մաշտոցի մահից հետո Կորյունը, իր աշակերտներից մեկը, գրել է «վարք Մաշտոցի» գիրքը որտեղ գրված է իր ուսուցչի կենսագրությունը։ Մաշտոցի կյանքի մասին գրել են նաև  բազմաթիվ միջնադարյան մատենագիրներ։

Քրիստոնեությունը։ Դա կատարվեց Արշակունյաց թագավորության խոշոր գահակալի Տրդատ Մեծի (250-330) օրոք: Նոր կրոնի տարածումը գլխավորեց հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը։ Հայ եկեղեցին ընդունեց իր ինքնուրույն դավանանքը, և դա դարձավ հզոր զենք Պարսկաստանի և Բյուզանդիայի դեմ։ Այս ամենի շնորհիվ Քրիստոնեությունը Հայաստանում դարձավ ոչ միայն պետական, այլև ազգային կրոն, որի հիման վրա էլ ծաղկեց հայ միջնադարյան հոգևոր մշակույթը։ Հին հեթանոսական տաճարների տեղում կառուցվեցին Քրիստոնեական տաճարներ, որոնք հայ ազգին ճարտարապետության նոր, առավել բարձր աստիճանն էին ներկայացնում։ 303 թվականին արդեն հիմնադրվեց Էջմիածնի Մայր Տաճարը, որը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը։ Այս ամենի հետ զարգացավ նաև հայ ազգային կերպարվեստը և եկեղեցական երաժշտությունը։ Քրիստոնեությունը վերցրեց նաև հեթանոսական, մեհենական գրականությունը։ Մերժվեց մեհենական գիրը։ Ուստիև ամբողջ 4-րդ դարում քրիստոնեական կրոնի ուսուցումը կատարվեց օտար լեզուներով հունարեն և ասորերեն։ Դա դժվարացնում էր ուսուցումը և հետ էր մղում ազգային լեզուն։ Գումարած այդ ամենին Բյուզանդիան և Պարսկաստանի նվաճողական քաղաքականության հետևանքով թուլանում և քայքայվում էր երբեմնի հզոր Հայոց պետությունը։

суббота, 19 декабря 2015 г.

Գրականություն Եզոպոսի և Այգեկցու առակները



Առակները կարճ պատմվածքներ են, որոնք հիմնականում ներառում են կենդանիներ, բույսեր և երբեմն մարդիկ՝ որպես հիմնական կերպարներ։ Առակների հիմնական նպատակը բարոյախրատական իմաստ փոխանցելն է։ Մեզ հայտնի առակագիրներից է Եզոպոսը, նա ապրել է Հունաստանում ,ՄԹԱ 620-564թթ։ նրա առակները մինչ այժմ արդիական են։ Հայկական հայ հայտնի առակագիրներից է Վարդան Այգեկցին, ով ապրել է կիլիկիայի հայկական թագավորությունում 12-13դդ-ում, չնայած մեծ ժամանակային տարբերություններին և տարբեր էթնիկ ժառանգությունների, այս երկու հեղինակների առակները ունեն մի շարք նմանություններ։ Այն բարոյական խրատները, որ նրանք փոխանցել են իրենց ընթերցողներին հիմնականում նույնն են։ Երկու հեղինակների առակների հիմնական տարբերությունը կայանում է նրանց պատմությունների զարգացման և հիմնական կերպարների ընտրության հարցում։ Ես ընտրել եմ երեք առակ յուրաքանչյուր հեղինակից, որոնք կրում են նույն բարոյական խրատը և կցանկանայի ներկայացնել դրանք այստեղ։
«Երկու գավաթները» Եզոպոսի առակներից է։ Այն երկու գավաթների մասին է, որոնք հայտնվել են գետում՝ ջրհեղեղի պատճառով, գավաթներից մեկը ամուր էր, քանի որ այն պատրաստված էր պղնձից և մյուսը ավելի թույլ էր ,քանի որ այն պատրաստված էր կավից։ Պղնձե գավաթը՝ տեսնելով կավե գավաթի խորտակումը, առաջարկեց իր օգնությունը։ սակայն, եթե պղնձե գավաթը դիպչեր մյուս գավաթին, վերջինս կբաժանվեր փոքր մասնիկներին ու այդ իսկ պատճառով կավե գավաթը մերժեց իր ամուր ընկերոջ օգնությունը։ Պատմության խրատը կայանում է նրանում, որ անհավասար հարաբերությունները և դաշինքները վտանգավոր են՝ պատճառաբանելով, որ ամուրը և թույլը, աղքատը և հարուստը, և այլն չեն կարող երբեք ընկերանալ։ Վարդան Այգեկցին նույնպես անդրադարձել է այս թեմային իր առակներից մեկում՝ «Ոչխարները և գայլերը» ,պատմում է, թե ինչպես են ոչխարները նամակ ուղարկում գայլերին խնդրելով նրանց, որ վերջիններս թշնամաբար  չվերաբերվեն ոչխարներին և ապրեն խաղաղությամբ։ Գայլերը ընդունում են, բայց պահանջում են, որ ոչխարները ազատվեն հովիվներից և շներից։ Ոչխարները կատարում են գայլերի պահանջը բայց հարյուր օր անց գայլերը հարձակվելով գայլերի վրա հոշոտում են նրանց։ Այստեղ նույնպես մենք կարող ենք նկատել, որ հեղինակը փորձում է մեզ ցույց տալ, որ տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչները չեն կարող երբեք ընկերություն անել և ապրել առանց մեկը մեկին վնասելու։ Ուրեմն ակնհայտ է դառնում, որ ունենալով նույն իմաստը, առակների միակ տարբերությունը երկու պատմություններում ծավալվող դեպքերն են և կերպարները։
Առակների երկրորդ զույգի խրատը կայանում է նրանում, որ ֆիզիկական կերպարը կարող են լինել ապակողմնորոշիչ։  Եզոպոսի «Կատուն, աքլորը և երիտասարդ մուկը» փոքրիկ մկան մասին է, որը դուրս է գալիս իր բնից առաջին անգամ, ետ վերադանալով  մկնիկը պատմում է, որ հանդիպել  է երկու արարածների: Մուկը պատմում է, որ այն հանդիպել է գեղեցիկ կենդանու որն ուներ փափուկ մորթի և երկար պոչ, իսկ մյուսը կարծես սարսափելի հրեշ լիներ, որ ասես հում միս ուներ իր գլխին։ Շուտով երիտասարդ մկան մայրը պատմեց նրան, որ այդ «գեղեցիկ կենդանին» կատու է, որ կխժռեր նրան մեկ վայրկյանում,իսկ մյուս «հրեշը» ինչպես նա ասաց, թռչուն է, որ ոչ մի վնաս չէր պատճառի իրեն։ Պատմությունը ցույց է տալիս, որ ֆիզիկական կերպարը միշտ չէ, որ համապատասխանում է իրական էությանը։ Վարդան Այգեկցու առակը, որ ունի նույն խրատը կոչվում է «իմաստուն զինվորը» այս առակը մի զինվոորի մասին է, ով չունի ոտքեր, բայց մեկնում է պատերազմի։ Երբ մեկ այլ զինվոր հարցնում է նրան թե ինչպես է նա պատրաստվում փախչել եթե կարիքը լինի, նա պատասխանում է, որ չի գնում պատերազմ փախչելու համար այլ գնում է կռվելու։
Առակների երրորդ զույգի ընդհանուր թեման հպարտությունն է։ Եզոպոսի առակը կոչվում է «կռվող աքլորները և արծիվը»։ Նա պատմում է, թե ինչպես էին երկու աքլորներ կռվում և հաղթողը՝ իր հաղթանակից հետո, թռչնում է տանիք՝ իր հաղթանակը բարձրաձայնելու ։ Այդ ժամանակ մի արծիվ՝ լսելով աղմուկը, և նկատելով աքլորին, տարավ իր հետ նրան իր բույն։ Ուստի, պարտված աքլորը դուրս եկավ իր անկյունից որպես նոր հաղթող։ Ընթերցողը տեսնում է, հպարտությանը հետևում է պարտություն։ Վարդան Այգեկցին նույնպես ունի մի առակ, որը շատ նման է Եզոպոսի առակին, բայց Այգեկցու առակի հերոսները ծառերն են և թագավորը։ Երբ թագավորը դուրս է գալիս զբոսանքի, տեսնում է, որ բոլոր ծառերը կոտրտված և ջարդված են, միայն եղեգն էր, որ կանգնած էր ուղիղ՝ անվնաս։ Թագավորը հարցրեց եղեգին, թե ինչպես է նա մնացել անվնաս։ Եղեգը պատասխանեց, որ երբ սկսվեց փոթորիկը, բոլոր ծառերը փորձեցին դիմակայել նրան,իսկ ինքը խոնարհվեց քամու ուղղությամբ, և այսպիսով կարողացավ մնալ անվնաս։ Այս պատմությամբ Վարդան Այգեկցին ուզում էր ցույց տալ, որ հպարտությունը միշտ չէ, որ կարող է հանդես գալ ի օգուտ մադկանց և երբեմն նրանք պարտավոր են երթարկվել ավելի ուժեղին և խոնարհվել նրանց առջև։
Վերը նշված առակների օրինակները ուսումնասիրելուց հետո Հեղինակների՝ Եզոպոսի և Այգեկցու, գրելաորճի տարբերությունները դառնում են ավելի ակնհայտ։ Եզոպոսը հիմնականում ընտրել է կենդանիներին որպես իր առակների հիմնական կերպարներ։ Նրանց առակները շատ նման են հեքիաթների նրանով, որ բարին և անմեղը միշտ հաղթում է։ Նաև, Վարդան Այգեկցու նման, Եզոպոսը իր առակներում ընդգրկել է տարբեր բնության էլեմենտներ, որոնք էլ ավելի իմաստալից են դարձնում իրենց առակները։ Չնայած,  նրանց կրոնական հավատքի տարբերություններին և այն սոցիալական խավի որոնց նրանք պատկանում էին, նրանց առակները շատ նման են։ Ինչպես նշեցի, նրանցից երկուսն էլ ընդգրկել են շատ կենդանիների, սակայն Այգեցկին կերտել է նաև մարդկային կերպարներ իր առակներում։ Այգեկցու գործերում իր հայկական ժառանգություն կրելը առավել քան ակնհայտ է, ինչպես առաջին առակի դեպքում, որից կարող ենք ենթադրել, որ ոչխարների և գայլերի ներկայությունը հայկական գյուղում պարտադիր էր , սակայն այդ կենդանիները երբեք չեն ապրել խաղաղությամբ։ Իսկ «իմաստուն Զինվորը» ցույց է տալիս, որ Վարդան Այգեկցու ապրած դարաշրջանում, իր ազգը ականատես է եղել շատ պատերազմների և հակամարտությունների, և յուրաքանչյուր զինվորի ներկայությունը, անգամ առանց ոտքերի, շատ արժանավորվում էր։  Այգեկցին շատ հայտնի է նրանով, որ միշտ քննադատել է մարդկային վարքը դիտելով այն Քրիստոնեական բարոյական արժեքներից։ Հետևաբար, նա իր թագավորության վարած քաղաքականության քննադատն էր։ Նա կարող էր լինել այն «ջարդված ծառերից» մեկը, որոնց մասին նա գրել էր իր առակներից մեկում, սրա վառ ապացույցն է, որ 1208 թվականին անհայտ պատճառներով նա ստիպված էր լքել այն վանքը, որտեղ նա ապրում և աղոթում էր։ Ուստի մենք տեսնում ենք, որ ի տարբերություն Եզոպոսի Այգեկցու գրելաորճը ոչ միայն կրում է բարոյախրատական բնույթ, այն նաև արտացոլում է գրողի կյանքը և պատմում է նրա կենսագրությունը։