среда, 15 апреля 2015 г.

Դանիել Վարուժանի կենսագրություն


Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսւոմը շարունակում է Պոլսում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը նրա վրա ծանր տպավորություն է թողնում, նա տեսնում է Սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Հետագայում Վարուժանը այդ մասին գրում է <<Հորս բանտին մեջ>> ոտանավորում։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան դպրոցը։ Նա առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, Հայ հին և նոր գրականությունը։ Վենետիկում նա գրում է իր առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի, և 1896 թվականի ջարդերի թեմաներով։ 1905թբանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը, նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։
Բանաստեղծը 1909 թվերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան Վարժարանում, ապա 1911ին տեղափոխվում է Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։ Նա դառնում է Պոլսի, գրական շրջաններում , ազդեցիկ դեմք և լայն ճանաչման արժանանում։
10 տարվա ընթացքում բանաստեղծը գրում է 4 գիրք՝ <<Սարսուռներ>>, <<Ցեղին Սիրտը>>, <<Հեթանոս Երգեր>>, <<Հացին երգը>>։ Գրում է նաև նոթեր ,հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915թՈղբերգական օրերի զոհերից մեկը եղավ Դանիել Վարուժանը, թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին Չանղըրի քաղաքի մոտ սպանեցին 31-ամյա բանաստեղծին։ Այդ ժամանակ Վարուժանը պատրաստում էր <<Հայկական հոմերագիրք>> ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին Հայկական առասպելների ու ավանդույթների մշակումները, և երազում էր ամբողջովին մշակել <<Սասնա ծռեր>> ժողվրդական Էպոսը։

Հասուն Արտը



ԴՎարուժանի յուրաքանչյուր ստեղծագործություն բերում է նոր բովանդակություն ու ոճ,հաստատում գեղարվեստական ձևի նոր սկզբունքներ՝դասականորեն ներկայացնելով գրական շարժման տվյալ պահի համար բնորոշ միտումները։
Ծանոթանալով նրա ստեղծագործություններին՝ չես կարող չնկատել այն գեղեցիկի ու բնության հրաշքներով հիացող մարդու տաղանդը,ով իր կյանքի դաժան ու եղեռնագործ տարիներին կարողացավ նկատել, սիրել ու դրանց մասին երգեր հյուսել։
ԴՎարուժանը<<Հասուն արտը>>բանաստեղծության մեջ ներկայացնում է արդեն հասունացած ցորենի արտը՝ այն նմանեցնելով արև հագած ոսկու։
Արտըս ոսկո՜ւն է․․․
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր՝
Առանց այրելու։
Արտըս ոսկո՜ւն է․․․
Քառաշար հասկեր քառաշար սաթով
Արև են հագեր....
  Այս քառատողերում շատ գեղեցիկ նկարագրված է պայծառ, վառ արևից հասունացած ու առանց այրվելու  ոսկեգույն  դարձած ցորենի արտը։
Բանաստեղծության մեջ, ցորենի արտը նմանեցվում է  արևի լույսով ողողված և քամու հովով ալիքներ առած ծովի, մերթ ընդ մերթ դուրս թռչող միջատներին նմանեցնում է փայլակի։
Բանաստեղծը արդեն հասուն արտը,որինոսկով լի ծովի է նմանեցնում,նորից ու նորից սրբագրում է հայի համար սրբություն և հարստություն խորհրդանշողհացը,երգ է ձոնում ու խաղաղ , արևոտ օր խնդրում,արտը հնձելու համար։
Օրո՜ր ,ոսկո՜ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՜ւն արտ,
Գամ ոսկ՜իդ հնձեմ

Մանգաղով արծաթ։