пятница, 19 июня 2015 г.

Ազգային էթնիկական խմբերը քաղաքականության մեջ



            Յուրաքանչյուր ազգային էթնիկական խումբ ծագում և իր ձևավորման նախնական փուլերն է անցնում որոշակի տարածքում (Էթնոգենետիկ տարածք), որի աշխարհագրական և կլիմայական առանձնահատկություններն իրենց խոր կնիքն են դնում նրա գործունեության առաջատար տեսակների, մշակույթի, հոգեկերտվածքի վրա։ Պայմանավորված լինելով էթնիկ խմբի տվյալ տարածքում մեծամասնություն կամ փոքրամասնություն լինելուց, նրա կենսամակարդակից, տեսակը պահպանելու խնդրից, ձևավորվում է տվյալ պետության մեջ քաղաքական դաշտ, որը այս կամ այն չափով պետք է լուծի տվյալ էթնիկ խմբին կամ ժողովրդին հուզող հարցերը։ Որոշակիորեն սահմանազատված կենսական տարածքը անվանում են հայրենիք։ Շատ էթնոսների և ազգերի գոյության և ծագման տարածքները միշտ չէ, որ նույն է։ Օրինակ, հայկական սփյուրքի համայնքները, որոնք էթնիկական խմբեր են, ապրում են տարբեր երկրներում և տվյալ երկրները չեն հանդիսանում իրենց համար հայրենիք։ Բոլոր հայերի հայրենիքը Հայասատանն է՝ այժմյան, ինչպես նաև այն հսկայական տարածքը, որը կորցրել ենք։ Իսկ, օրինակ, թուրքական ազգը այժմյան իր կեցության տարածքում չի ծագել, այլ ծագելով Ալթայում և շրջակա տարածքներում արշավանքների արդյունքում գրավել է ներկայիս տարածքները։
            Պատմության որ փուլում էլ գտնվելիս լինի էթնիկական հանրույթը (տոհմ, ցեղ, ցեղային միայություն, ազգ) այն միշտ ունենում է կառավարման մարմիններ և կառավարման ու լիդերության եղանակներ, ղեկավարներ և ենթականեր, որոնք էլ առաջարկում և ընդունում են քաղաքական  ուղղություններն ու ընթացակարգերը։
            Քաղաքականությունը կարող է բնորոշվել, որպես սոցիալական գործունեություն, որն ուղղված է պետականորեն կազմակերպված հասարակության (ներքին քաղաքականություն) և համաշխարհային խմբակցության (արտաքին քաղականություն, միջազգային քաղաքականություն) մեջ գոյություն ունեցող իշխանության և սեփականության բաշխման կարգի պահպանմանը կամ փոփոխմանը։
            Իմ իմանալով Հայաստանում ապրում են մինչև 90 այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնցից 11ն են համարվում ազգային փոքրամասնություններ։ Նրանք չնայած համարվում են ազգային փոքրամասնություն, սակայն ունեն իրենց պետական օրգանները և կառույցները, որոնք զբաղվում են հենց իրենց խնդիրներով՝ պահպանելով իրենց լեզուն, կրոնը և մշակույթը։
            Ի՞նչ է նշանակում ազգային և էթնիկական առճակատումներ։
            Ազգային կամ էթնիկ կոնֆլիկտը դա մի իրավիճակ է՝ պայմանավորված, մի կողմից, միասնական էթնիկ տարածության կամ էթնիկ խմբի շրջանակներում առանձին էթնիկ խմբերի և, մյուս կողմից, պետության նպատակների ու շահերի անհամատեղելիությամբ։ Առանձնացվում են առճակատումների այնպիսի իրավիճակային աղբյուրներ, ինչպիսիք են
ա) արտաքին միջավայրի զսպող գործոնների անսպասելի հետաձգում, ինչը կարող է լինել քաղաքական իշխանության արագ թուլացման կամ արտաքին սպարնալիքի անսպասելի անհետացման հետևանք,
բ) միջէթնիկ հարաբերությունների պատմական ժառանգությունը,
գ) էթնիկ խմբի շրջանակներում լիդերության համար մղվող ներքին պայքարը,
դ) տնտեսական իրավիճակը,
ե)
էթնիկ կոնֆլիկտի օջախներում քաղաքական և ընդհանուր կուլտուրայի մակարդակը և այլն։
 Տարբեր առճակատումների կարգավորման բոլոր եղանակները կարելի է միավորել երեք խմբի։ Առաջինը ենթադրում է կողմերից մեկի լիակատար հաղթանակը մյուսի նկատմամբ, այսինքն՝ իրավիճակի լուծում ուժի դիրքից։ Այս դեպքում կոնֆլիկտները կարող են «սառեցվել»։ հետևաբար պարտված կողմը որպես կանոն, պահպանում է ազգային վիրավորանքի զգացումը, պարտության դառնությունը, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ, և որոշ զգալի ժամանակ անց կոնֆլիկտը կարող է նոր ոժով սրվել։ Իմ կարծքով մեր Արցախյան հաղթանակից հետո մեր հարևան թշնամիները գտնվում են այս իրավիճակում։ Սակայն հույս ունեմ Խնդիրը այլևս չի սրվի։
Երկրորդ խումբն արտահայտված է երկու հակամարտող կողմերի պարտության մեջ, շատ հաճախ այսպիսի արդյունք է լինում, երբ երկու կողմերը սպառել են իրենց ուժերը պայքարում և ոչ մեկը չի կարողանում շոշափելի հաղթանակ տանել։ Այսպիսի դեպքում, խնդրի կարգավորման համար կողմերը ստիպված են լինում դիմել միջնորդներին, փնտրել հիմնախնդրի այնպիսի լուծում, որը սովորաբար չի բավարարում երկուսին էլ։ սակայն, եթե այդ եղանակով, այնուամենայնիվ, հաջողվում է կարգավորել կոնֆլիկտը, ապա այն գործնականորեն տեղափոխվում է սաղմնային վիճակ, որի դեպքում կողմերը շարունակում են միմյանց դիտել որպես թշնամիներ։ Այսպիսի լուծման եղանակը նույնպես հետագայում ակտուալացման մեծ հավանականություն ունի։
Ազգային էթնիկ խնդիրների կարգավորման կամ լուծման երրորդ խումբը կարող է հանգեցնել կողմերի փոխադարձ հաղթանակի (փոխշահավետություն)։  Անկախ միջնորդները  կողմերին կարող են ցույց տալ հիմնախնդրիների այնպիսի կարգավորման ձևեր որոնք ունեն ոչ թե կործանարար, այլ կառուցողական բովանդակություն։ Կոնֆլիկտերը կարող են առաջանալ ոչ միայն տարածքային հողի վրա, այսօր ակտւալ  է նաև միջկրոնական առճակատումները, որի ականատեսն ենք հիմա։

четверг, 18 июня 2015 г.

Մշակույթի ընկալումը և կիրառումը



Մշակույթը հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակն է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։ Մշակույթ հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմանական դարաշրջանների,կոնկրետ հասարակարգերի, ազգությունների ինչպես նաև կյանքի ու գործունեության տարբեր եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթն ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, պատմական կոթողներ, տեխնիկա, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ։ Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի։ Նյութականը ընդգրկում է նյութական գործունությունը և նրա արդյուքները, իսկ հոգևոր մշակույթը՝ ընդգրկում գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը։  Մշակույթ բառը ի սկզբանե լատինական ծագում ունի, որը նշանակում է մշակում։ Ժամանակի ընթացքում այն ձեռք է բերում մի նոր իմաստ, որի համաձայն «մշակույթ» ասելով հասկացվում է «մշակել մարդուն»,  այսինքն հոգին միտքը և կատարելագործել նրա ընդունակությունները։ «Cultura animi» հոգու մշակում տերմինը առաջին անգամ օգտագործել է հին հռոմեացի փիլիսոփա և հռետոր Ցիցեռոնը (մթա 106-43)
17րդ դարի կեսին գերմանացի փիլիսոփա, իրավաբան ՍՊուֆենդորֆի աշխատություններում «մշակույթ» հասկացությունը ձեռք է բերում ինքնուրույն իմաստ և դիտվում այն ամենի համախմբությունը ինչը ստեղծում է հասարակական մարդն իր գործունեության ընթացքում։
Իմ կարծիքով մշակույթը ինքնին մարդու երկրագնդի վրա հայտնվելուց ի վեր, նրա  ապրելու, բնության հետ կապի, հավատալիքների, ինքնությունը պահպանելու պայքարի և արդյունքի հասնելու համար ստեղծած նյութական և հոգևոր արժեքներն են։ Տարբեր  ազգերում կամ սոցիալական խմբերում մարդը այլ կերպ է արտահայտում կամ հասկանում մշակույթ հասկացությունը։ Մեզ Հայերիս համար մշակույթը մեր ծագման և կենցաղի, էթնոյի պահպանման ընկալումն է։ 
Մենք ապրում ենք 21րդ դարում և հասկանում ենք, որ հարկ է ընդլայնել մեր գիտելիքները մշակութային և էթնիկ տարբեր ծագումներ ունեցող մարկանց վերաբերյալ։ Տարբեր  մշակույթների մեջ և մշակույթի սահմաններում առկա են տարաձայնություններ որոնք ծագում են միջմշակույթային հակասություններից և թյուրիմացություններից։
Կախված այն բանից, թե ինչպես է անհատն ընկալում մշակույթ հասկացությունը և նրա նշանակությունը անհատի կյանքում, կարող են առաջ գալ միջմշակութային, միջէթնիկ, միջկրոնական տարաձայնություններ կամ ավելի վատթար տարբերակում պարտադրանքներ։ Մշակույթը շատ բարդ, վերացական հասկացություն է, որն ունի լայնածավալ ազդեցություն կյանքի յուրաքանչյուր բնագավառի վրա։
Մեր դարում, երբ տարածություններն ավելի մոտեցել  են, համացանցը ներառել է ամբողջ երկրագունդը, որտեղ քիչ թե շատ առումներով մարդիկ կանգնում են մեկ ուրիշ մշակույթ կրող մարկանց հետ շփվելու խնդրի առաջ, պետք է որոշակի գիտելիքներ ունենալ տարբեր կրոնների, սեռական փոքրամասնությունների, փոքր ցեղախմբերի կենցաղի և մշակույթի վերաբերյալ։ Բացի այս գիտելիքներից ու լեզուների իմացություներից առաջ է գալի նաև միջմշակութային ոչ խոսքային վարքագիծ, որն իր մեջ ներառում է ժեստերը, կեցվածքը, շարժ ու ձևը, հագուստը և այլն։ Գլոբալիզացիան գնալով ավելի ու ավելի արագ է ներթափանցում մեր կյանք։ Գրեթե ամեն օր կարելի է լրատվամիջոցներով լսել բռնությունների մասին, որոնք կատարվում են տարբեր էթնիկ, կրոնական, մշակութային կամ այլ տարբերությունների պատճառով։
Բազմազանությունը ենթադրում է հասկանալ և հարգել տարբերությունները, ընդլայնել մեր մտահորիզոնները և բարձրացնել մշակութային գրագիտությունը՝ միաժամանակ ընդունելով նմանությունները։
Ապրելով տարբեր մշակութային հասարակություններում ես ևս համուզված եմ, որ պետք է ընդունել դիմացինիդ մշակութային տարբերություններն ու նմանությունները։ Ընդունել նրանց էնպիսին ինչպիսին, որ կան և նույն էլ պահանջել նրանցից։ Ինձ համար առաջնայինը իմն է՝ իմ հայկական մշակույթը, չիմանալով քո մշակույթը՝ կրոնը, պատմությունը, ծագումն ու պայքարը, չես կարող գոյաատևել, առավել ևս, պահել ու պահպանել այն։


среда, 17 июня 2015 г.

Մասնագիտության Կողմնուրոշում





                                                Սթիվեն Փոլ Ջոբս
            Ամերիկացի ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Pixar ստուդիայի տնօրեն՝ Սթիվեն Ջոբսը ծնվել է 1955թ փետրվարի 24ին Կալիֆորնիայում։ Մեծացել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որթեգրել էին նրան։ Փոքրուց հետաքրքրվել է էլեկտրոնիկայով։ 1970-ականներին Սթիվ Վոզնյակի համատեղ ստեղծել են իրենց առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը։Սթիվը կիսատ թողեց Պոռտլանդի Ռիդա քոլեջի ուսումը և սկսեց հաճախել գեագրության դասըթացների, որը հետգայուն օգնեց իրենց Մաքինթոշ (Macintosh) համակրգչի գործողությունների համակարգի ՄաքԳՀ (MacOS) ստեղծման ժամանակ։ Սթիվեն Յոբսը սկզբոմ աշխատանքի անցավ ATARI ընկերությունում, այնուհետև արդեն Apple ընկերության հիմնադիրներից էր և զբաղվում էր շուկայով։  Առաջին անձնական համակարգիչը, որ Ջոբսը և Վոզնյակը ներկայացրին դա Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլարով և 66 ցենտով, որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս եկուհամակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թ դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլլիոնատեր։
1985 թ Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց Next Համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում։ 1997թ արդեն Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple միացնելով Next-ի հետ, և դարձավ ժամանակավոր գործադիր տնօրեն։ Ըստ «Fortune» Սթիվ Ջոբսը ճանաչվեց 2007 ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009-թ «թոփ մենեջերների» ցուցակի մեջ։
1986-թ Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics group ստուդիան, որը հետագայում վեր անվանվեց PixarՆա հանդիսանում էր «Walt Disney»-ի տնօրենների խորհրդի անդամ։ Արժնացել է Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալի և Grammy-ի հոգաբարձուների խորհրդի պարգևին։
Սթիվ Ջոբսը մահացել է 56 տարեկանում 2011 հոկտեմբերի  5-ին Պալո Ալտոյում։

Մասնագիտության կոմնորոշում



Տվյալ մասնագիտության, ոլորտի գիտնականների նորարարական (վերջին) նվաճումները


            Վերջերս կարդացի մի նյութ, որը ինձ էլ ավելի ոգեշնչեց և ոգևորեց իմ նախընտրած մասնագիտության հարցում  ճիշտ կոմնորոշվելու մեջ։ Թումոյում, որը արդեն հաճախում են մեկ տարի, անսահման մեծ հնարավորություններ և գիտելիքներ է ընձեռում իմ ընտրած մասնագիտության հարցում։ Նյութը կարդացի հենց այն ժամանակ երբ Թումոյում ուսումնասիրում էինք թե ինչ ծրագրերով կարելի է խաղեր ստեղծել։
            Նյութը վերաբերվում էր հայկական Տրիադա Ստուդիոե (Triada Studio) ընկերության ստեղծած Shadowmatic խաղին։ App Store-ի խմբագրությունը կազմել է iOS հարթակի համար նախատեսված ամենագեղեցիկ և ամենաարդիական խաղերի ցանկը, որը ներկայացնում է iphones.ru: Բոլորովին վերջերս Shadowmatic խաղը արժանացել Apple Design Awards մրցանակի՝ հաjտնվելով ամենագեղեցիկ խաղերի ցանկի երկրորդ հորիզոնականում։ Խաղը գլուխկոտրուկ է, որում անհրաժեշտ է կազմել պատկերը նրա շողքի միջոցով։
            Խնդրիը բարդ է սակայն խաղի տեսողական մասը պարզապես ֆանտաստիկ է։ Ընդհամենը մի քանի տարի առաջ բջջային սարքերի համար նման գրաֆիկայի մասին անգամ երազել չէր կարելի, իսկ այսօր արդեն այն իրականություն է։ Shadowmatic խաղը նախատեսված է բացառապես iOS oպերացիոն համակարգի համար, առաջին իսկ օրերից այս խաղը հայտնվել է Featured բաժնում և ստացել Editor's Choice կարգավիճակ։ Shadowmatic-ը երևակայության վրա հիմնված գլուխկոտրուկ է, որտեղ խաղացողը պետք է պտտի, համադրի ազատ տարածության մեջ գտվող աբստրակտ օբեկտները և փորձի նրանց՝ պատին ընկած ստվերով ստանալ ճանաչելի պատկերների, առարկաների սիլուետներ։ Խաղի գրաֆիկան շատ բարձր որակի է, ավարտուն և ֆոտոռեալիստիկ։ Խաղացվում է շատ հաճելի և սահուն, հաշվի առնված ամեն մանրուք։
            Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուցծրագրավորող՝ Բագրատ Դաբաղյան, Դիզայներ՝ Արսեն Ավոյան, Կոմպոզիտոր՝ Սերգեը Մելքոնյան և Արա Աղամյան։
            Շնորհավորում եմ բոլորին նման խաղ ունենալու համար, հույսով եմ ես ինքս էլ մի օր կստեղծեմ իմ «Shadowmatic»-ը։


https://www.youtube.com/watch?v=zUTiDp9_mhc