четверг, 26 февраля 2015 г.

Հայոց լեզու և գրականություն 6

Գաբրիել Գարսիա Մարկես


Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. Մարտի 6ին Արակատակա, Մագդալենա, Կոլումբիայում: Կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ,  լրագրող, Մարկեսը իսպանախոս աշխարհում հայտնի է նաև Գաբո՝ Գաբրիելի կրճատ անվամբ: 1982 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: <<Մոգական ռեալիզմ>> գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ է: Գրողին համաշխարհային ճանաչում է բերել <<100 տարվա մենություն>> վեպը՝ գրված 1967թ: Հայտնի են նրա <<Երկնային ժամ>> (1959) , <<Պատրիարքի աշունը>>(1975), <<Սերը ժանտախտի ժամանակ>> (1985), <<Գենեռալը իր լաբիրինթոսում>> (1989), <<Ապրել կյանքի մասին պատմելու համար>> (2002) <<Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին>> (2004) ստեղծագործությունները: Բազմաթիվ են նրա վիպակները և պատմվածքները: Նրա հայտնի ստեղծագործությունների վրա նկարահանվել են ֆիլմեր և անգամ՝ մուլտֆիլմեր: Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է 2014թ. Ապրիլի 17ին Մեխիկոյում:
Կարդացել եմ և Ձեզ հետ եմ կիսվում Գաբրիել Գարսիա Մարկեսի
<<13 մտքեր կյանքի մասին>>
1.      Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2.      Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3.      Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
4.      Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
5.      Ինչ որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝ լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինելու:
6.      Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ որ մեկը կարող է սրիահարվել քո ժպիտին:
7.      Այս աշխարհում դու ընդհամենը մի մարդ ես, բայց ինչ որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես:
8.      Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում անցկացնել քեզ հետ:
9.      Հնարավոր է Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին: Որպեսզի երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա մենք երախտապարտ լինենք:
10.  Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
11.  Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր ինչ զգույշ:
12.  Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր՝ ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ:

13.  Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:

Հայոց լեզու և գրականություն 5

Մեծանալով, հասունանալով կյանքի նկատմամբ հետաքրքրություններս բավարարելու ճանապարհին, բազմաթիվ կենցաղների հետ շփվելը, գրքեր կարդալը, նորանոր հարցեր են ստեղծում: ԵՎ գնալով հասկանում ես, որ, իսկապես, <<ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ...>>, և, որ բազում հարցերը իրենց հետ բերում են նորանոր հարցեր…
            Ի՞նչ է երջանկությունը, ու՞ր է գնում մանկությունը, ի՞նչ է ճակատագիրը, կյանքը, ժամանակը, սուտը… Այ սուտ ասեցի, հիշեցի՜ . վերջերս կարդացի Հարուկի Մուրակամի՝ Ճապոնացի հայտնի գրողի <<Սպիտակ սուտը>> գործը: Որ ասեմ շատ տպավորված եմ չափազանցրած կլինեմ, բայց մի քիչ սրտովս էր , մի քիչ համաձայն եմ: Սուտը իրանով մեկ այնքան էլ լավ բան չի, սակայն կյանքում կարող են լինել պահեր, որտեղ սուտը կարող է փրկել կամ երջանկություն պարգևել: Մուրակամին գրում է, որ ստել չի կարողանում, սակայն պաշտում է անվնաս խաբեությունը: Նա <<Սպիտակ սուտը>> գործում պատմում է իր մի գրախոսականի մասին՝ որում գրում էր այնպիսի բաների մասին, որոնք մտացածին էին և գոյություն չունեին: Նա համեմատում է ճապոնացիների մոտ հայտնի <<Կարմիր սուտը>> և անգլիացիների հայտնի <<սպիտակ սուտը>>: Սրտովս է,ես էլ եմ կարծում, որ եթե սուտը անվնաս է կամ մանկան կողմից հորինվածք,և ոչ ոք կամ ոչինչ չի տուժում դրանից, կարող է գոյություն ունենալ… Հայտնի են բազմաթիվ հեքիաթներ եվ առասպելներ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել, սակայն բարություն եվ սեր են սովորեցնում, պախարակելով չար ու նենգ վարքը:

Եվ, եթե իմ այս կարծիքը, որը համընկնում է Մուրակամիի կարծիքի հետ և, որ կարող է արժանանալ ճապոնացիների <<մահապատժին>>, խոստովանում եմ. - Ես այդ կտտանքներին չեմ դիմանա…

Հալոց լեզու և Գրականություն 4

<Աբու Լալա Մահարի> պոեմը քնարական է գրված ռոմանտիզմի մեթոդով, պոեմի հեղինակը հերոսի բերանով հայտնում է իր խոհերը մարդու և աշխարհի մասին, հերոսը ատում է մարդկանց նրանց կեղծավորությունը և ստորությունը, ագահությունն ու ժլատությունը: Բացասական և նենգ դրսևորումներից նրանց վերյաբերյալ բանաստեղծի մտորումներից բացի աբու լալան երգում է ազատությունը: նա տենչում է ազատա արևը, նրան է կոչում մայր, նա է միակ բարին ու սուրբը, և ինքը ըղձում է միանալ նրան: Արևը ամենահզորն է, նա հզոր է անգամ Աստծուց 
Դու Աստծուց հզոր, դու միակ իմ սեր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միակ բարի, դու միայն սուրբ, սուրբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ...
2.Ավ. Իսահակյանի <Աբու Լալա Մահարի> պոեմը, որը ամբողջական բնագիր է, գեղարվեստական չափածո խոսքի տեսակ է՝ իր բազմազան բաղադրիչներով:
Պոեմը լեզվական պատկերավորման միջոցների, խոսքի արտահայտչությունների մի հրավար գանձարան է լեցուն մարգարտահյուս լեզվական իմաստային միավորներով: իսահակյանի օգտագործած մակդիրները գեղարվեստորեն, գեղագիտորեն բնորոշում են տարբեր առարկաներ, երևութներ, վիճակներ, երբեմն էլ գործողություններ, որոնք օժտված են արտակարգ պատկերավորությամբ և զգացմունքայնությամբ, լեզվաոճական կշռութով, դրանք խոր իմաստներ են արտահայտում, գունագեղ են դարձնում պատկերավորությունը:
Պոեմում օգտագործված մակդիրները արտահայտված են գոյականներով (Գոհար, բոց, լույս, ոսկի), ավելի հաճախ ածականներով, դրանով իսկ նպաստելով պոեմի երաժշտայությանն ու ռիթմին: Նրա խոսքում օգտագործված համեմատությունները երկու առարկաննեի կամ երևույթների վերաբերյալ պատկերն ավելի նկատելի, պարզ ու գունեղ են դարձնում: Կիրառված համեմատությունները, առարկաների, երեւույթների ընդհանուր գծերը բացահայտելուց զատ, դրսեւորում են հեղինակի վերաբերմունքը, նրա զգացմունքների, մտորումների գնահատման չափանիշը: Այսպես՝ Աբու-Լալայի քարավանը քայլում էր աղբյուրի նման մեղմ կարկաչելով, անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես, ատում եմ սերը՝ մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, զանգակներն, ասես, հեկեկում էին եւ ծորում հատ-հատ հնչուն արցունքներ, քարավանն, ասես, լալիս էր անուշ, նրա վիշտը անհունի նման, ինչպես իր ուղին, եւ լուսինն ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսափառ, աշխարհն էլ ասես մի հեքիաթ լինի՝ անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական, գիշերն ահարկու՝ ե՛ւ սեւ, ե՛ւ հըսկա, մի չղջիկի պես թեւերը փռեց, խավարն՝ ասես թե պատած խավարով, եւ հողմերն ահեղ՝ նժույգների պես՝ սանձարձակ վայրի արշավում էին, հողմերը մահասարսուռ շառաչում էին եւ աղաղակում հազար ձայներով, ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով, հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե մի սիրտ լաց լիներ անհույս, վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին, բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես հետեւում են քեզ, հողմերն անհեթեթ ջինների նման՝ Աբու-Լալայի խոժոռուն դեմքին քրքջում էին...,

3.

среда, 18 февраля 2015 г.

English project 2nd semester

The comminacation beetween humans using speech started approximately 500,000 ago. The way people communicated with each other has changed. Human communication was revolutionized and they started communicating using symbols, which were developed about 30,000 years ago, and writing was developed about 5000 years ago.

                                                   Nonverbal Comminacation 
The vital part of human communication is the nonverbal communication. The researches shows that the 55 percent of our personal communcation is using nonverbal communication, the examples of that are-gestures or eye sight, tone of the voice. Many other sudies show that only 7 percent of receiver's comprehension of a message is based on sender's actual words; 38 percent is baced on paralanguage. The muscles of our face do send messages without saying any word. A change in facial expression can change our emotional state. Reseaches show that when idividuals are lying, they are more likely to blink more frequently, shift their weight, and shrug. 
The advantages of nonverbal communication 
  1. Complementary: Non-verbal cues complement a verbal message by adding to its meaning. You can pat someone you offended at the back as you say sorry to him or her.
  2. Easy presentation: Information can be easily presented in non-verbal communication through using visual, audio-visual and silent means of non-verbal communication.
  3. Substituting: Non-verbal message may substitute for the verbal message especially if it is blocked by noise, interruption, long distance etc. for example: gestures-finger to lips to indicate need for quite, facial expressions- a nod instead of a yes.
  4. Accenting: Often used to accent a verbal message. Verbal tone indicates the actual meaning of the specific words.
  5. Repeat: Used to repeat the verbal message (e.g. point in a direction while stating directions.)
  6. Help to illiterate people: This type of communication use gestures, facial expressions, eye contact, proximity, touching etc. and without using any spoken or written word. So, it is very much helpful for illiterate people.
  7. Help to handicapped people: Non-verbal cues of communication greatly help in handicapped people especially to deaf people. Deaf people are exchange message through the movements of hands, fingers, eye ball etc.
  8. Attractive presentation: Non-verbal communication is based on visual, picture, graph, sign etc. that can be seen very much attractive.
  9. Reducing wastage of time: The message of non-verbal communication reached the receiver very fast. For this reason it reduces the wastage of valuable time of the communicator.
  10. Quick expression of message: Non-verbal cues of communication like sign and symbol can also communicate some messages very quickly than written or oral messages.
Thr disadvantages of nonverbal communication 

Despite of advantages of non-verbal communication, it is not free from its limitations or disadvantages which are:
  1. Vague and imprecise: Non-verbal communication is quite vague and imprecise. Since in this communication there is no use of words or language which expresses clear meaning to the receiver. No dictionary can accurately classify them. Their meaning varies not only by culture and context but by degree of intension.
  2. Continuous: It is possible to stop talking in verbal communication, but it is generally not possible to stop nonverbal cues. Also, spoken language has a structure that makes it easier to tell when a subject has changed, for instance or to analyze its grammar. Nonverbal does not lend itself to this kind of analysis.
  3. Multi-channel: while watching someone’s eyes, you may miss something significant in a hand gesture. Everything is happening at once and therefore it may be confusing to try to keep up with everything. Most of us simply do not do so, at least not consciously.
  4. Culture-bound: Non-verbal communication is learnt in childhood, passed on to you by your parents and others with whom you associate. A few other gestures seem to be universal. Evidence suggests that humans of all cultures smile when happy and frown when unhappy. However, most nonverbal symbols seem to be even further disconnected from any “essential meaning” than verbal symbols. Gestures seen as positive in one culture (Like the thumbs-up gesture in the USA) may be seen as obscene in another culture.
  5. Long conversations are not possible: In non-verbal communication, long conversation and necessary explanations are not possible. No party can discuss the particular issues of the messages.
  6. Difficult to understand: Difficult to understand and requires a lot of repetitions in non-verbal communication. Since it uses gestures, facial expressions eye contact, touch etc. for communicating with others which may not be understandable for the simple and foolish people.
  7. Not everybody prefers: Everybody not prefers to communicate through non-verbal communication with others. Sometimes it cannot create an impression upon people or listeners. It is less influential and cannot be used everywhere. It is cannot be used as a public tool for communication.
  8. Lack of formality: Non-verbal communication does not follow any rules, formality or structure like other communication. Most of the cases people unconsciously and habitually engaged in non-verbal communication by moving the various parts of the body.
  9. Costly: In some cases non-verbal communication involves huge cost. For example, neon sign, power point presentation, cinema etc are very much costly compared to others form of communication.
  10. Distortion of information: Since it uses gestures, facial expressions, eye contact, touch, sign, sound, paralanguage etc. for communicating with others, there is a great possibility in distortion of information in non-verbal communication.



Alvard manukyan
Davit matevosyan

понедельник, 2 февраля 2015 г.

Հանոց լեզու 3

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861թ. Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան, հետո՝ Օրթագյուղի Թարգմանչաց վարժարաններում։ 1876-80թթ. սովորել է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն կրթական հաստատության՝ Կալաթասարայի ֆրանսիական նախ երկրաչափական, հետո՝ իրավագիտության բաժիններում: 1880-ին  աշխատանքի է անցել խորթ հոր՝ փաստաբան Ավետիս Յորտումյանի իրավաբանական գրասենյակում: 1882-ից իր գիտելիքները կատարելագործել է նորաբաց <Հուգուգ> վարժարանում, իսկ 1884-ին Էդիրնե Քաղաքում գերազանց քննություն հանձնելով՝ ստացել փաստաբանի վկայական: Միաժամանակ իրավագիտություն է դասավանդել Պոլսի համալսարանում:
Գրել սկսել է 17 տարեկանից՝ աշխատակցելով Պոլսի մի շարք Հայկական պարբերականների: Հեղինակել է արձակ և չափածո բանաստեղծություններ, վեպեր, ակնարկներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրական դիմանկարներ և այլն, սակայն Զոհրապի տարերքը հակիրճ ու տպավորիչ սյուժեով կարճ պատումն է՝ Նորավեպը, որտեղ նա պարզապես մրցակից չունի և իրավամբ դասվում է ԵՎրոպական առաջնակարգ նովելագիրների շարքը: Ինքը իր մասին ասում էր, որ գրականության ասպարեզում ինքն ընդամենը սիրողական էր և ոչ պռոֆեսիոնալ:
Զոհրապը կուտակել էր հսկայական կենսափորձ, ինչը և լավագույնս արտացոլում էր իր ստեղծագործություններում: Նա կատարելապես ճանաչում էր կյանքը՝ իր բոլոր շերտերով և ենթաշերտերով, և նրա նովելաշարերից մեկի հանրահայտ խորագիրը՝ <Կյանքը ինչպես որ է>, կարող է որպես դիպուկ վերնագիր հանդիսանալ նրա նորավեպերից ցանկացածի համար:

Մեծ ազգասեր ու մարդասեր Զոհրապը իր անդրանիկ վեպը կոչել է <Անհետացած սերունդ մը > (1886) ինչ իմանար այդ լավատես 25 ամյա երիտասարդը, որ երեք տասնամյակ անց դառնալու է իր սերնդի անհետացման տարաբախտ վկան: Բոլոր իր սերնդակից երևելիների նման 1915 թվականը Զոհրապի համար դարձավ իր վախճանի տարեթիվը, որը սև տառերով գրվեց հայության և համայն մարդկության պատմության մեջ:

Հայոց լեզու և Գրականություն 2

Հովհաննես Թումանյանը  իր հոդվածը նվիրել է մարդկային կյանքի բացահայտմանը, իր տեսանկյանը, իր կյանքի նկատմամբ ունեցած նկռտումներին: Ըստ նրա, կյանքը դա վեհությամբ և քաղցրությամբ լի տիեզերական կյանքն է, այն անսահման է, սակայն մարդը չի կարողանում ապրել այդ կյանքով, և բավարարվում է մարդկային նեղ,  անսահման փոքր կենցաղով:
Ըստ Թումանյանի կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելինեղ թայֆայական կյանք, և էսպես նեղանալով մինչև էլի էն պստլիկ ես-ը...
Թումանյանի պատգամն է, որ մարդը կարողանա դուրս գալ իր նեղ ու պստիկ ես-ից, լինի ավելի համբերատար, ներող ու սիրող, ունենալով իր առանձին կարծիքն ու համուզմունքը, կարողանա լինել ավելի լավը՝ հարգել դիմացինին, ուրախանալ կողքինի ուրախությամբ:

Մի՞թե չենք կարող բարության աչքերով նկատել իրար մեջ լավ կողմերը, մի՞թե այդչափ քարացել ենք, որ չենք կարող զգալ ու ապրել սիրո պայծառ զգացմունքը, որը թույլ կտա կյանքը դարձնել ավելի քաղցր ու սիրելի:

воскресенье, 1 февраля 2015 г.

Մասնագիտության Կողմնորոշում

1.1  Բազմազան մասնագիտությունների մեջ, ինձ առավել հետաքրքրում են, հատկապես ներկայումս՝ Հայաստանում զարգացում ստացած ՏՏ ոլորտը՝ արդի կյանքում շատ անհրաժեշտ և պահանջարկ ունեցող: Հաշվողական գիտությունները այն է ինչը փնտրում էի, և համոզված եմ, որ այդ ոլորտը հենց ինձ համար է:
1.2  Փոքրուց սիրում էի համակարգչով զբաղվել, զանազան տեխնիկական միջոցները ուսումնասիրել: Նրանց կառուցվածքներին տիրապետելը ինձ համար ամենահետաքրքիր զբաղմունքն էր:
1.3  Մասնագիտության յուրահատկությունն այն է, որ անընդհատ զարգանում և համալրվում է էլ ավելի զարգացած ու խելացի մտքերով: Այս ժամանակաշրջանում արդեն մարդը չի կարող առաջ գնալ առանց այս ոլորտի:
1.4  Մասնագիտությունը ես ինքս եմ ընտրել,Թումո հաճախելը էլ ավելի ամրապնդեց կողմնորոշումս: Ծնողներս ինձ միայն աջակցում են:
1.5  Դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեմ արել, միայն այն, որ մասնագիտությունը ինձ շատ է դուր գալիս և շատ ժամանակակից է:
1.6  Այս մասնագիտությունը շատ պահանջված է մերօրյա շուկայում:
1.7  Այս մասնագիտությունը կարծում եմ ուսուցանվում է Հայաստանի բուհ-երից մեծամասնությունում: Սակայն ես ընտրել եմ ՀԱՀ: Կարծում եմ այս բուհում սպասելիքներս կարդարացվեն:

1.8  Իմ ընտրած մասնագիտությունը այն ոլորտն է, որը անընդհատ սովորելու և մասնագիտանալու կարիք ունի, և եթե <<Ուրիշ մասնագիտություն>> ապա այն կլինի նորից նույն ՏՏ ոլորտում: