понедельник, 26 января 2015 г.

Էկոլոգիա 2

1.      Մենք ապրում ենք, իմ կարծիքով միջին աղտոտված երկրում:Մեր երկիրը չունի շատ քիմիական գործարաններ, որոնք կարող են գլոբալ առումով վնաս հացնել երկրագնդին, սակայն մեր գիտելիքներն ու պատկերացումները մաքուր երկրի մասին շատ տարբեր են: Հաճախ կարելի է հանդիպել  քաղաքի փողոցներում աղբակույտերի, կանաչ գոտիներում թափված շինարարական աղբի կամ վնասված ու կոտրտված ծառերի: Մաքուր միջավայր ասելով պետք է հասկանանք քաղաքներում շատ կանաչ գոտիներ, մաքուր փողոցներ և դրանց մասին հոգացող մարդիկ:
2.      Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Կանաչ գոտիները ապահովում են մաքուր թթվածին, առանց որի մարդու օրգանիզմը ի վիճակի չէ ապրելու: Մաքուր ջուրն ու առողջ սննդամթերքը մաքուր միջավայրի արդյունք են, առանց որի մարդու օրգանիզմը առողջ չի կարող լինել: Շրջակա միջավայրը այն է ինչ մարդն ինքն է ստեղծել: Այն կարող է լինել աղտոտված որքան մարդն ինքն է աղտոտել: Պետք է լրջորեն մտածել և լուծումներ գտնել մեր երկրագունդը` ինչպես մեր տունը, մաքուր պահելու համար: Հակառակ դեպքում մարդու կողմից աղտոտված միջավայրի զոհը կդառնա հենց ինքը` մարդը:
3.       Շրջակա միջավայրը մաքուր պահելու վերահսկողությունը պետք է սկսել ընտանիքից և դպրոցից: Փոքրուց պետք է սովորեցնել, որ բնության հետ պետք է վարվել այնպես ինչպես մարդու հետ` խնամքով և հոգատարությամբ: Քայլելուց չթափել ձեռքին եղած աղբը, այգում կամ մայթեզրին չպոկել կամ չկոտրել ծառերի ճյուղերն ու ծաղկած ծաղիկները: Խստացնել վերահսկողությունը, շատացնել տուգանքները, իսկ դպրոցներում` շրջակա միջավայրը մաքուր պահելու վերաբերյալ դասերը:
4.      Ես փորձում եմ հնարավորինս չաղտոտել միջավայրը ու շատ կցանկանաի, որ մեր երկում էլ կառուցվեին աղբը վերամշակող գործարաններ, ընդլայնվեին կանաչ գոտիների թիվը:

Էկոլոգիա

1.                   Էկոհամակարգը բիոտիկ և աբիոտիկ միջավայրերի  ամբողջություն  է, որոնց  փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում  համարյա  լրիվ բիոտիկ  շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները,   կոնսումենտները  և  ռեդուցենտները:  Դրանք առաջացնում  են պարզ  անօրգանական նյութեր`  ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն կանաչ  բույսերի կողմից` օրգանական  նյութ  սինթեզելու նպատակով, այս շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի գոյությունն ու զարգացումը:
 Պրոդուցենտները օրգանիզմներ են, հիմնականում` բույսեր, ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէներ, որոնք պարզ անօրգանական նյութերից H20 և CO2 Օգտագործելով արևի էներգիան սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացած բոլոր օրգանիզմների համար:
            Կոնսումենտները հետերոտրոֆ օրգանիզմներ են հիմնականում կենդանիներ, որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով:
            Ռեդուցենտներ­ը քայքաըող օրգանիզմներ են հիմնականում բակտերիաներ և սնկեր, որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում:
2.       Մենք ապրում ենք Երևանում, որը գտնվում է կիսանանապատային և լեռնատափաստանային գոտիների խաչմերուկում: Առանց այն էլ Բնությունը շռայլ չի գտնվել մեր երկրի նկատմամբ, ցավոք գնալով պակասում են կանաչ գոտիները տեղը զիջելով անթիվ շինություններին: Սակավ անտառների արդյունքում ունենք չոր եղանակ:
3.                       Անտառահատումների և ջրային տարածքների չորացման հետևանքով խարխլվում է բնության տվյալ հատվածին բնորոշ էկոհամակարգը, որի արդյունքում փոխվում է նաև բնակլիմայական պայմանները, որոնք իրենց հերթին բերում են բազմաթիվ խնդիրների:
4.       Էկոհամակարգի բնական շրջապտույտը և կենդանական, և բուսական աշխարհներում ապահովում է էներգիան: Նրա չնչին պակասը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, բերելով մեծ աղետների:
            Երկրագնդի մթնոլորտն աղտոտող նյութերից է ածխածինը, որի 75%ը առաջանում է բենզինի այրումից, 6%ը ածխի և 4$ը փայտի այրումից, 10%ը արտադրական ու կենցաղային թափոնների այրումից և 5%ը անտառային հրդեհներից: Ածխածինը շատ վտանգավոր է դառնում մարդու առողջության վրա:

            Մթնոլորտում վտանգավոր նյութերից է նաև ազոտը: Այն առաջանում է բենզինով և դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներից, այն մթնոլորտում պահպանվում է 3 ժամից ավել և հաճախ քազաքների օդը այդ գազից ստանում շականակագույն երանգավորում, որն էլ իր հերթին վատ է անդրադառնում մարդու առողջության վրա:

понедельник, 19 января 2015 г.

հայոց Լեզու Թարգմանություն

Ուրեմն, ինչու՞ է գրականությունը կարևոր, ինչպես՞ է այն ցույց տալիս իր անհրաժեշտությունը մշակույթում: Ահա թե ինչ ունի ասելու Ուիլյամ  Լոնգը:

Գրականության մասին կա մի հետաքրքիր ու գերիշխող կարծիք, ըստ որի այն, արվեստի նման, մի պարզ խաղ է երևակայության հետ, հաճելի` նոր նորավեպի պես, բայց առանց ոչ մի լուրջ կամ պրակտիկ կարևորության: Գրականությունը իր մեջ է կրում ժողովրդի իդեալները; ու սիրո, հավատքի, պարտքի, ընկերության, ազատության ու ակնածանքի իդեալները ամենակարևորներն են մարդկային կյանքում: Հույները սքանչելի ժողովուրդ էին, սակայն չնայած բոլոր նրանց հզոր գործերի, մենք փայփայում ենք մի քանի իդեալ` գեղեցկության իդեալները փչացող քարերում և ճշմարտության իդեալները չփչացող արձակներում ու պոեզիայում: Սրանք պարզապես Հույների, Հրեաների ու Հռոմեացիների իդեալներ են` պահպանված  նրանց գրականության մեջ, որ դարձրել են նրանց, այն, ինչ որ կային, ու փոխանցել են իրենց արժեքները ապագա սերունդներին: Մեր դեմոկրատիան` բոլոր անգլիախոս ազգերի պոռոտախոսությունը, երազանք է; ոչ թե կասկածելի ու երբեմն հիասթափեցնող բեմադրությունը օրենսդրական սրահներում, այլ մեր սիրելի ու անմահ մարդկային հավասարության ու ազատության իդեալները, լինելով ամենաթանկարժեք ժառանգությունը Հույներից Անգլոսաքսոններին յուրաքանչյուր գրական գործի մեջ: Ամբողջ մեր արվեստը, գիտությունները ու նորամուծությունները հիմնովին կառուցված  են իդեալների վրա; քանի որ մեր նորամուծությունները իրենց խորքում կրում են "Բեովուլֆ"ի երազանքը, որ մարդը կկարողանա հաղթել բնության ուժերին; ու մեր բոլոր գիտությունների ու հայտնագործությունների հիմքը այն անմահ երազանքն է, որ "մարդը մի օր կդառնա աստվածների պես` կարողանալով տարբերել չարը բարուց":


Մի խոսքով, մեր ամբողջ քաղաքակրթությունը,  մեր ազատությունը, մեր առաջընթացը, մեր տները, մեր կրոնը խստորեն հիմնված  են մեր իդեալների վրա: Ոչինչ, բացի իդեալներից, երբևէ  չի կարողացել գոյատևել աշխարհի վրա: Ուրեմն անհնար է չափից ավելի բարձր  գնահատական տալ գրականությանը, որ փոխանցում է այդ իդեալները հայրերից որդիներին, երբ մարդիկ, քաղաքները, կառավարությունները, քաղաքակրթությունները ոչնչանում են երկրի երեսից: Միայն սա հիշելուց հետո ենք մենք սկսում գնահատել հավատացյալի արարքը, երբ նա վերցնում ու պահում է յուրաքանչյուր  թուղթ, որի վրա ինչ որ բան է գրված: 


                                                        19րդ դարի ամերիկացի գրող Ուիլյամ Լոնգը այսպես է գրել գրականության մասին, որը հարկ համարեցի թարգմանել հայերեն:
                                                                                                   
                                                                                                                   Դավիթ