1.
Էկոհամակարգը բիոտիկ և աբիոտիկ
միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է
ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները
և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն
կանաչ բույսերի կողմից` օրգանական նյութ սինթեզելու նպատակով, այս շրջապտույտի անխափան գործունեությամբ
է պայմանավորված էկոհամակարգերի գոյությունն ու զարգացումը:
Պրոդուցենտները օրգանիզմներ են, հիմնականում` բույսեր,
ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէներ, որոնք պարզ անօրգանական նյութերից H20
և CO2 Օգտագործելով արևի էներգիան սինթեզում են բարդ օրգանական նյութեր,
որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացած բոլոր օրգանիզմների համար:
Կոնսումենտները հետերոտրոֆ օրգանիզմներ են
հիմնականում կենդանիներ, որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական
նյութերով:
Ռեդուցենտները քայքաըող օրգանիզմներ են
հիմնականում բակտերիաներ և սնկեր, որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ
էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում:
2.
Մենք
ապրում ենք Երևանում, որը գտնվում է կիսանանապատային և լեռնատափաստանային գոտիների
խաչմերուկում: Առանց այն էլ Բնությունը շռայլ չի գտնվել մեր երկրի նկատմամբ, ցավոք
գնալով պակասում են կանաչ գոտիները տեղը զիջելով անթիվ շինություններին: Սակավ անտառների
արդյունքում ունենք չոր եղանակ:
3.
Անտառահատումների
և ջրային տարածքների չորացման հետևանքով խարխլվում է բնության տվյալ հատվածին բնորոշ
էկոհամակարգը, որի արդյունքում փոխվում է նաև բնակլիմայական պայմանները, որոնք իրենց
հերթին բերում են բազմաթիվ խնդիրների:
4.
Էկոհամակարգի
բնական շրջապտույտը և կենդանական, և բուսական աշխարհներում ապահովում է էներգիան: Նրա
չնչին պակասը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, բերելով մեծ աղետների:
Երկրագնդի
մթնոլորտն աղտոտող նյութերից է ածխածինը, որի 75%ը առաջանում է բենզինի այրումից,
6%ը ածխի և 4$ը փայտի այրումից, 10%ը արտադրական ու կենցաղային թափոնների այրումից
և 5%ը անտառային հրդեհներից: Ածխածինը շատ վտանգավոր է դառնում մարդու առողջության
վրա:
Մթնոլորտում
վտանգավոր նյութերից է նաև ազոտը: Այն առաջանում է բենզինով և դիզելային վառելիքով
աշխատող ներքին այրման շարժիչներից, այն մթնոլորտում պահպանվում է 3 ժամից ավել և հաճախ
քազաքների օդը այդ գազից ստանում շականակագույն երանգավորում, որն էլ իր հերթին վատ
է անդրադառնում մարդու առողջության վրա:
Комментариев нет:
Отправить комментарий