понедельник, 19 января 2015 г.

հայոց Լեզու Թարգմանություն

Ուրեմն, ինչու՞ է գրականությունը կարևոր, ինչպես՞ է այն ցույց տալիս իր անհրաժեշտությունը մշակույթում: Ահա թե ինչ ունի ասելու Ուիլյամ  Լոնգը:

Գրականության մասին կա մի հետաքրքիր ու գերիշխող կարծիք, ըստ որի այն, արվեստի նման, մի պարզ խաղ է երևակայության հետ, հաճելի` նոր նորավեպի պես, բայց առանց ոչ մի լուրջ կամ պրակտիկ կարևորության: Գրականությունը իր մեջ է կրում ժողովրդի իդեալները; ու սիրո, հավատքի, պարտքի, ընկերության, ազատության ու ակնածանքի իդեալները ամենակարևորներն են մարդկային կյանքում: Հույները սքանչելի ժողովուրդ էին, սակայն չնայած բոլոր նրանց հզոր գործերի, մենք փայփայում ենք մի քանի իդեալ` գեղեցկության իդեալները փչացող քարերում և ճշմարտության իդեալները չփչացող արձակներում ու պոեզիայում: Սրանք պարզապես Հույների, Հրեաների ու Հռոմեացիների իդեալներ են` պահպանված  նրանց գրականության մեջ, որ դարձրել են նրանց, այն, ինչ որ կային, ու փոխանցել են իրենց արժեքները ապագա սերունդներին: Մեր դեմոկրատիան` բոլոր անգլիախոս ազգերի պոռոտախոսությունը, երազանք է; ոչ թե կասկածելի ու երբեմն հիասթափեցնող բեմադրությունը օրենսդրական սրահներում, այլ մեր սիրելի ու անմահ մարդկային հավասարության ու ազատության իդեալները, լինելով ամենաթանկարժեք ժառանգությունը Հույներից Անգլոսաքսոններին յուրաքանչյուր գրական գործի մեջ: Ամբողջ մեր արվեստը, գիտությունները ու նորամուծությունները հիմնովին կառուցված  են իդեալների վրա; քանի որ մեր նորամուծությունները իրենց խորքում կրում են "Բեովուլֆ"ի երազանքը, որ մարդը կկարողանա հաղթել բնության ուժերին; ու մեր բոլոր գիտությունների ու հայտնագործությունների հիմքը այն անմահ երազանքն է, որ "մարդը մի օր կդառնա աստվածների պես` կարողանալով տարբերել չարը բարուց":


Մի խոսքով, մեր ամբողջ քաղաքակրթությունը,  մեր ազատությունը, մեր առաջընթացը, մեր տները, մեր կրոնը խստորեն հիմնված  են մեր իդեալների վրա: Ոչինչ, բացի իդեալներից, երբևէ  չի կարողացել գոյատևել աշխարհի վրա: Ուրեմն անհնար է չափից ավելի բարձր  գնահատական տալ գրականությանը, որ փոխանցում է այդ իդեալները հայրերից որդիներին, երբ մարդիկ, քաղաքները, կառավարությունները, քաղաքակրթությունները ոչնչանում են երկրի երեսից: Միայն սա հիշելուց հետո ենք մենք սկսում գնահատել հավատացյալի արարքը, երբ նա վերցնում ու պահում է յուրաքանչյուր  թուղթ, որի վրա ինչ որ բան է գրված: 


                                                        19րդ դարի ամերիկացի գրող Ուիլյամ Լոնգը այսպես է գրել գրականության մասին, որը հարկ համարեցի թարգմանել հայերեն:
                                                                                                   
                                                                                                                   Դավիթ 

Комментариев нет:

Отправить комментарий