четверг, 18 июня 2015 г.

Մշակույթի ընկալումը և կիրառումը



Մշակույթը հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակն է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։ Մշակույթ հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմանական դարաշրջանների,կոնկրետ հասարակարգերի, ազգությունների ինչպես նաև կյանքի ու գործունեության տարբեր եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթն ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, պատմական կոթողներ, տեխնիկա, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ։ Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի։ Նյութականը ընդգրկում է նյութական գործունությունը և նրա արդյուքները, իսկ հոգևոր մշակույթը՝ ընդգրկում գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը։  Մշակույթ բառը ի սկզբանե լատինական ծագում ունի, որը նշանակում է մշակում։ Ժամանակի ընթացքում այն ձեռք է բերում մի նոր իմաստ, որի համաձայն «մշակույթ» ասելով հասկացվում է «մշակել մարդուն»,  այսինքն հոգին միտքը և կատարելագործել նրա ընդունակությունները։ «Cultura animi» հոգու մշակում տերմինը առաջին անգամ օգտագործել է հին հռոմեացի փիլիսոփա և հռետոր Ցիցեռոնը (մթա 106-43)
17րդ դարի կեսին գերմանացի փիլիսոփա, իրավաբան ՍՊուֆենդորֆի աշխատություններում «մշակույթ» հասկացությունը ձեռք է բերում ինքնուրույն իմաստ և դիտվում այն ամենի համախմբությունը ինչը ստեղծում է հասարակական մարդն իր գործունեության ընթացքում։
Իմ կարծիքով մշակույթը ինքնին մարդու երկրագնդի վրա հայտնվելուց ի վեր, նրա  ապրելու, բնության հետ կապի, հավատալիքների, ինքնությունը պահպանելու պայքարի և արդյունքի հասնելու համար ստեղծած նյութական և հոգևոր արժեքներն են։ Տարբեր  ազգերում կամ սոցիալական խմբերում մարդը այլ կերպ է արտահայտում կամ հասկանում մշակույթ հասկացությունը։ Մեզ Հայերիս համար մշակույթը մեր ծագման և կենցաղի, էթնոյի պահպանման ընկալումն է։ 
Մենք ապրում ենք 21րդ դարում և հասկանում ենք, որ հարկ է ընդլայնել մեր գիտելիքները մշակութային և էթնիկ տարբեր ծագումներ ունեցող մարկանց վերաբերյալ։ Տարբեր  մշակույթների մեջ և մշակույթի սահմաններում առկա են տարաձայնություններ որոնք ծագում են միջմշակույթային հակասություններից և թյուրիմացություններից։
Կախված այն բանից, թե ինչպես է անհատն ընկալում մշակույթ հասկացությունը և նրա նշանակությունը անհատի կյանքում, կարող են առաջ գալ միջմշակութային, միջէթնիկ, միջկրոնական տարաձայնություններ կամ ավելի վատթար տարբերակում պարտադրանքներ։ Մշակույթը շատ բարդ, վերացական հասկացություն է, որն ունի լայնածավալ ազդեցություն կյանքի յուրաքանչյուր բնագավառի վրա։
Մեր դարում, երբ տարածություններն ավելի մոտեցել  են, համացանցը ներառել է ամբողջ երկրագունդը, որտեղ քիչ թե շատ առումներով մարդիկ կանգնում են մեկ ուրիշ մշակույթ կրող մարկանց հետ շփվելու խնդրի առաջ, պետք է որոշակի գիտելիքներ ունենալ տարբեր կրոնների, սեռական փոքրամասնությունների, փոքր ցեղախմբերի կենցաղի և մշակույթի վերաբերյալ։ Բացի այս գիտելիքներից ու լեզուների իմացություներից առաջ է գալի նաև միջմշակութային ոչ խոսքային վարքագիծ, որն իր մեջ ներառում է ժեստերը, կեցվածքը, շարժ ու ձևը, հագուստը և այլն։ Գլոբալիզացիան գնալով ավելի ու ավելի արագ է ներթափանցում մեր կյանք։ Գրեթե ամեն օր կարելի է լրատվամիջոցներով լսել բռնությունների մասին, որոնք կատարվում են տարբեր էթնիկ, կրոնական, մշակութային կամ այլ տարբերությունների պատճառով։
Բազմազանությունը ենթադրում է հասկանալ և հարգել տարբերությունները, ընդլայնել մեր մտահորիզոնները և բարձրացնել մշակութային գրագիտությունը՝ միաժամանակ ընդունելով նմանությունները։
Ապրելով տարբեր մշակութային հասարակություններում ես ևս համուզված եմ, որ պետք է ընդունել դիմացինիդ մշակութային տարբերություններն ու նմանությունները։ Ընդունել նրանց էնպիսին ինչպիսին, որ կան և նույն էլ պահանջել նրանցից։ Ինձ համար առաջնայինը իմն է՝ իմ հայկական մշակույթը, չիմանալով քո մշակույթը՝ կրոնը, պատմությունը, ծագումն ու պայքարը, չես կարող գոյաատևել, առավել ևս, պահել ու պահպանել այն։


Комментариев нет:

Отправить комментарий