среда, 17 июня 2015 г.

Մասնագիտության կոմնորոշում



Տվյալ մասնագիտության, ոլորտի գիտնականների նորարարական (վերջին) նվաճումները


            Վերջերս կարդացի մի նյութ, որը ինձ էլ ավելի ոգեշնչեց և ոգևորեց իմ նախընտրած մասնագիտության հարցում  ճիշտ կոմնորոշվելու մեջ։ Թումոյում, որը արդեն հաճախում են մեկ տարի, անսահման մեծ հնարավորություններ և գիտելիքներ է ընձեռում իմ ընտրած մասնագիտության հարցում։ Նյութը կարդացի հենց այն ժամանակ երբ Թումոյում ուսումնասիրում էինք թե ինչ ծրագրերով կարելի է խաղեր ստեղծել։
            Նյութը վերաբերվում էր հայկական Տրիադա Ստուդիոե (Triada Studio) ընկերության ստեղծած Shadowmatic խաղին։ App Store-ի խմբագրությունը կազմել է iOS հարթակի համար նախատեսված ամենագեղեցիկ և ամենաարդիական խաղերի ցանկը, որը ներկայացնում է iphones.ru: Բոլորովին վերջերս Shadowmatic խաղը արժանացել Apple Design Awards մրցանակի՝ հաjտնվելով ամենագեղեցիկ խաղերի ցանկի երկրորդ հորիզոնականում։ Խաղը գլուխկոտրուկ է, որում անհրաժեշտ է կազմել պատկերը նրա շողքի միջոցով։
            Խնդրիը բարդ է սակայն խաղի տեսողական մասը պարզապես ֆանտաստիկ է։ Ընդհամենը մի քանի տարի առաջ բջջային սարքերի համար նման գրաֆիկայի մասին անգամ երազել չէր կարելի, իսկ այսօր արդեն այն իրականություն է։ Shadowmatic խաղը նախատեսված է բացառապես iOS oպերացիոն համակարգի համար, առաջին իսկ օրերից այս խաղը հայտնվել է Featured բաժնում և ստացել Editor's Choice կարգավիճակ։ Shadowmatic-ը երևակայության վրա հիմնված գլուխկոտրուկ է, որտեղ խաղացողը պետք է պտտի, համադրի ազատ տարածության մեջ գտվող աբստրակտ օբեկտները և փորձի նրանց՝ պատին ընկած ստվերով ստանալ ճանաչելի պատկերների, առարկաների սիլուետներ։ Խաղի գրաֆիկան շատ բարձր որակի է, ավարտուն և ֆոտոռեալիստիկ։ Խաղացվում է շատ հաճելի և սահուն, հաշվի առնված ամեն մանրուք։
            Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուցծրագրավորող՝ Բագրատ Դաբաղյան, Դիզայներ՝ Արսեն Ավոյան, Կոմպոզիտոր՝ Սերգեը Մելքոնյան և Արա Աղամյան։
            Շնորհավորում եմ բոլորին նման խաղ ունենալու համար, հույսով եմ ես ինքս էլ մի օր կստեղծեմ իմ «Shadowmatic»-ը։


https://www.youtube.com/watch?v=zUTiDp9_mhc

Комментариев нет:

Отправить комментарий