Հայաստանի Հանրապետությունը
ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից,
Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայինց հետո։ Հայաստանի անկախության ժամանակահատվածը շատ դժվարին
էր, այդ ժամանակներին ճակատագրական պռոբլեմներ՝ էին երիտթուրքական բնաջնջման ծրագիրը,
բազմահազար հայ գաղթականները, սովը, Քեմալական Թուրքիայի 1920թ հարձակումը և խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը,
որոնք դժվարեցնում էին ղեկավարներին ամուր պետություն կերտելուն։ Հայաստանի առաջին
հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2,երբ խորհրդայնացավ։
1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին
դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական
դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։ 1919 թվականի դեկտեմբերի
26-ին ընդունվել է պետական լեզվի մասին օրենքը։ Հայերենը ճանաչվել է որպես պետական
լեզու։ ՀՀ խորհրդարանի ընդունած կարևոր ակտերից էր անկախության տարեդարձի օրը՝ մայիսի
28-ին, «Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հայտարարությունը, որով կառավարությունն
իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը, և Հայաստանը հռչակվում էր միասնական
պետություն։ Այս որոշումը վտանգավոր համարելով՝ հայ ժողովրդական կուսակցության 4 նախարար
դուրս է եկել կառավարության կազմից։ Խորհրդարանը 1920 թվականին ընդունել է նաև Հայաստանի
Հանրապետության պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում
դարձել են նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ։ 1919 թվականի
հունվարի 17-ին ընդունվել է օրենք տոների մասին։ 1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին
Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը։ 1917 թվականի վերջին և 1918 թվականի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվել է 1918 թվականի սեպտեմբերին այն լուծարվել է, և կազմավորվել է դիվիզիա՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ 1919 թվականի ապրիլի 25-ին ստեղծվել է զինվորական խորհուրդ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորու թյամբ, որն ստանձնել է նաև բանակի սպարապետությունը։ 1919 թվականին հայկական բանակը վերակառուց վել է զորքերի կառավարման համար ավելի հարմար միավորների՝ բրիգադների և գնդերի։
hy.wikipedia.org
historyofarmenia.am
historyofarmenia.am
Комментариев нет:
Отправить комментарий