Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ․ Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Նա նախնական կրթությունը ստացել
է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ Զոհրապը ուսումը շարունակում է Օրթագյուղի Թարգմանչաց
վարժարանում, որտեղ և սկսվում են նրա առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորները, հաջող
շարադրությունները։ 1876թ Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն
հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը։ Այնտեղ ուսումնասիրում երկրաչափական գործը
և այն ավարտում է փայլուն գիտելիքներով։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878ին հանդիպում է Նիկողայոս
Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ 1880ական թվականների
սկզբներին մուտք գործելով հրապարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական
շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1892թ Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային,
գրական, քաղաքական հանդեսը։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա
առաջին վեպերը։
Տարեցտարի զորանում
է Զոհրապի վարպետությունը,և նա ստեղծում է
հրաշալի նորավեպեր։Լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝
«Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի
ձայներ» ։Վերնագրերից էլ երևում էր,որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է
եղել՝ ռեալիստորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել
մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ Նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական,
քնարական և երգիծական նորավեպեր։ Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է
մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը»
նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ․ կնոջ մահից հետոնա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօյա
կարիքները։ Ապրուստի համար տան
բոլոր իրերը վաճառվում են։ 30 տարուց ավելի, Հուսեփ
աղային մշտական
ուղեկցող պայուսակը, հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի դանայան
տակառի հետ, այն համարելով՝ նյութական զրկանքների հարատև հոգսերի ու կարիքների խորհրդանիշ։
Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք
նրան գործ չի տալիս։ Հուսեփ աղան, երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ գիշերները մեռած
կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։
Զոհրապը պատմելով Հուսեփ աղայի դժվար կյանքը, նրա տառապանքները,
վեպն ավարտում է գլխավոր հերոսի ինքնասպանությամբ, որն էլ ավելի է ծանրացնում և դժբախտացնում
վեպը և ավելի ցայտուն ներկայացնում այդ ժամանակահատվածում ապրող հերոսներին։
Կարդալով «Ճիտին պարտքը» նորավեպը և զուգահեռներ տանելով մեր
ներկայիս՝ ժամանակաշրջանի հետ, հասկանում ես, որ այդ սոցիալական և կենցաղային խնդիրները
առկա են նաև հիմա․․․
Комментариев нет:
Отправить комментарий