вторник, 16 июня 2015 г.

Ջերմադինամիկայի Հիմունքները



Ջերմադինամիկայի Հիմունքները
              Մակրոսկոպական պարամետրեր։ Յուրաքանչյուր մակրոսկոպական hամարկարգ կազմված է հսկայական թվով ատոմներից և մոլեկուլներից։ Մակրոսկոպական համակարգի ներքին վիճակը կարելի է նկարագրել այնպիսի մեծությունների միջոցով, որոնք բնութագրում են համակարգն ամբողջությամբ։ Այդ մեջությունները կոչվում են մակրոսկոպական կկամ ջերմադինամիկական պարամետրեր։
Ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռություն։ Ջերմադինամիկական համակարգը գալիս է մի վիճակի, որտեղ մակրոսկոպական երևույթները՝ լուծվելը և համլումը, այլևս դարարել են։ այս վիճակն ընդունված է անվանել Ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռության վիճակ։ Ջերմային հավասարակշռության վիճակում համակարգի մակրոսկոպական պարամետրերը մնում են ավփոփոխ, եթե արտաքին գործոնները բացակայում են։ Բազմաթիվ փորձերից պարզվել է, որ ինքիներն թողնված ջերմադինամիկական համակարգը գալիս է ջերմային հավասարակշռության վիճակի և այդ վիճակից «ինքնակամ», այսինքն՝ առանց արտաքին գործոնների ազդեցության, դուրս գալ չի կարող։
Հավասարակշռության վիճակում համակարգում մակրոսկոպական փոփոխություններ տեղի ունենալ չեն կարող։ Սակայն ջերմային հավասարակշռության վիճակում միկրոսկոպական պրոցեսները երբեք չեն դադարումԺամանակի ընթացքում հաստատուն են մնում մակրոսկոպական բնութագրերի հավասարակշիռ արժեքները։ Ջերմային հավասարակշռության հաստատվելը և նրա գոյությունը հնարավոր են հենց անընդհատ մոլեկուլային շարժման շնորհիվ։ Սրանով էլ ջերմային հավասարակշռության վիճակը, տարբերվում է համակարգի մեխանիկական հավասրակշռության վիժակից, երբ որևէ հաշվարկման համակարգում մարմինը մնում է դադարի վիճակում։
Ջերմադինամիկական պրոցես։ Եթե մակրոսկոպական վիճակում է, ապա այդ վիճակը բնութագրող մակրոսկոպական պարամետրերը հայտնի են։ Ջերմադինամիկական պրոցես է կոչվում այն մակրոսկոպական համակարգի անցումը մի ջերմադինամիկական վիջակից մյուսին։ Խախտված ջերմայն հավասարակշռության վիճակից հավասարկշռության վիակին անցնելու ժամանակն անվանում են ռելաքսացիայի ժամանակ։
          Մակրոսկոպական պարամետրերի (անվերջ դանդաղ) փոփխման սահմանային դեպքում ջերմադինամիկական համակարգը հաջորդաբար մի հավասարակշռութայն վիճակից անցնում է մյուս վիճակին, այսպիսի անընդհատ անցումների հաջորդականությունը կոչում են հավասարակշիռ կամ քվազիստատիկ
         Ջերմային երևույթներն ուսումնասիրելիս սահմանվում է մի նոր ֆիզիկակակն մեծության Ջերմաստիճանի գաղափարը։ Ջերմաստիճանը միակ մակրոսկոպական բնութագիրն է, որը ջերմադինամիկական հավասարակշռության վիժակում ունի միևնույն արժեքը համակարգի բոոլոր մասերում։ Ջերմստիճանը մակրոսկոպական մարմիններում մոլեկուլների քաոսային շարժման միջին կինետիկ էներգիայի չափն է։ Մակրոսկոպական մարմիններում մակրոսկոպական մարմիններում տեղի ունեցող ջերմային երևույթները ուսումնասիրում է ջերմադինամիկան։ Մակրոսկոպական մարմինները, մեխանիկական էներգիայից բացի, օժտված են նաև նեքին էներգիայով։ Մարմնի ներքին էներգիան մարմնի մասնիկների՝ մարմնի զանգվածների կենտրոնի նկատմնամբ քաոսային շարժման կինետիկ էներգիաների և միմիանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն է։
Սահմանենք մարմնի լրիվ էնեգիան (Eլրիվ) որպես մարմնի ներքին էներգիայի ( U ) և մեխանիկական՝ կինետիկ (Eկ) և պոտենցիալ (Eպ) էներգիաների գումար։
                                                          Eլրիվ = U + Eկ   +  Eպ  = U + E :
Գազին ներքին էներգիան միայն մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների գումարն է  U = Ne = 3/2 x NKBT
Միատոմ իդեալական գազի ներքին էնեգիան ուղիղ համեմատական է բացարձակ ջերմաստիճանին, մասնիկների թվին և կախված չէ գազի ծավալից։
Հայտնի է ձերմադինամիկական համակարգի վիճակի փոփոխության երկու սկզբունքորեն տարբեր եղանակ՝ աշխատանքի կատարում և ջերմահաղորդում։ Ջերմադինամիկայում արտաքին ուժի կատարած աշխատանքը մարմնի (համակարգի) ներքին էներգիայի փոփոխության չափն է։
       Ջերմափոխանակման պրոցեսում համակարգին տված կամ նրանից վերցված էներգիան կոչվում է ջերմաքանակ։
       Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է  m զանգվածով մարմնի ջերմաստիճանը 1 կով փոփոխելու համար, կոչվում է ջերմունակություն (C), այն արտահայտվում է Ջ/Կ միավորորով։ C=cm           Cµ = C/V = Mc
     Մեկ կիլոգրամ զանգվածով հեղուկը հաստատուն ջերմաստիճանում գոլորշու փոխակերպելու համար անհրաժեշտ ջերմաքանակը կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն, (r) և կախված է հեղուկի հատկություններից և ջերմաստիանից։     Qշոգ=mr
     Այն ջերմաքանակը, որն անջատում է 1կգ զանգվածով վառելիքը լրիվ այրվելիս, կոչվում է վառելիքի այրման տեսակարար ջերմություն (q) և արտահայտվում է Q=mq։ Այս ջերմաքանակը վառելիքում  առկա ածխածնի և օդի թթվածնի միացման հետևանքով անջատվող էներգիան է։
     Կատարված փորձերի անրդյունքներն ընդհանրացնվեցին և ձևակերպվեցին որպես էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքբնության մեջ էներգիան չի առաջանում ոչնչից և չի անհետանումէներգիայի քանակն անփոփոխ է ,այն մի ձևից անցնում է անցնում է մյուսին։
   Այն հայտնաբերել են ՌՄայերն ու ՋՋոուլը, վերջնական ձևակերպումը տվել է ՀՀելմհոլցը։Համաձայն սահմանման համակարգի լռիվ էներգիան Eլրիվ = U + E։
   Երբ համակարգը առաջին վիճակից անցնում է երկրորդ վիճակի, նրա փոփոխությունը հավասար է արտաքին ուժերի կատարած A աշխատանքիև համակարգին տրված Q ջերմաքանակի գումարին։
   Համակարգին տրված ջերմաքանակը ծախսվում է նրա ներքին էներգիայի փոփոխության և արտաքին մարմինների վրա ախատանք կատարելու համար ,եթե Համակարգը դրսից Ջերմաքանակ չի ստանում՝ Q = 0, ապա այն անվանում ենք ջերմամեկուսացված։
Ջերմադինամիկական պռոցեսում կարող են միաժամանակ փոփոխվել բոլոր մակրոսկոպական պարամետրերը։
Իզոխոր պրոցես։ Այս պրոցեսում համակարգի ծավալը չի փոփոխվում՝ V = const և ∆V= 0 ուստի համակարգի կատարած աշխատանքը՝ A՛ = p∆V = 0
  Իզոթերմ պրոցես։ Այս Պրոցեսում հաստատուն է մնում համակարգի ջերմաստիճանը՝ T= const և T= 0: ծավալի փոփոխման ժամանակ հմակարգն աշխատանք է կատարում։ Իզոտթերմ պրոցեսում կորող է փոփոխվել նաև համակարգի ներքին էներգիան՝ պայմանավորված մասնիկների պոտենցիալ էներգիայի փոփոխությամբ։
    Իզոբար պրոցես։ այս պրոցեսում հաստատուն է մնում ճնշումը՝ p=const: Հակարգին տրված ջերմասքանակի  հաշվին փոփոխվում են նրա ծավալն ու ջերմաստիճանը, ուստի զրոից տարբեր կլինի և; ներքին էներգիայի ∆U փոփոխությունը և; համակարգի կատարած A; աշխատանքը։
   Ադիապատ պրոցես։ այս պրոցեսում համակարգն արտաքին մարմիններից չի ստանում ջերմաքանակ՝ Q=0 , և համակարգի ներքին էներգիայի փոփոխությունը հավասար  է արտաքին ուժերի կատարած աշխատանքին ∆U=A:
Գործնականում հնարավոր չէ իրականացնել q=0 պայմանը, քանի, որ բոլոր նյութերն էլ օժտված են ջերմահաղորդականությամբ։

Էլեկտրաստատիկա



Էլեկտրական լիցք։
 Lիցքի պահպանման օրենքը։
Լիցքի ընդհատությունը, տարրական լիցք:
Lիցքավորված մասնիկների էլեկտրամագնիսական փոխազդեցության ուժգնությունը կախված է այդ մասնիկների լիցքերից։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ էլեկրական լիցքը, զանգվածի նման, լիցքավորված մասնիկի հիմնական բնութագրերից է։ Եթե մասնիկները լիցք չունեն, ինչպես, օրինակ, նեյտրոնը, ֆոտոնը, ապա էլեկտրամագնիսական ուժերով իրար հետ չեն փոխազդում։ Այդպիսի մասնիկներն անվանում են էլեկտրաչեզոք։
Լիցքավորված մարմինն անվանում են կետային լիցք, եթե տվյալ խնդրի պայմաններում այն կարելի է համարել նյութական կետ։ Հասկանալի է, որ բնության մեջ կետային լիցքեր գոյություն չունեն։ Հայտնի է նաև, որ էլեկտական լիցքն ունի ընդհատ բնույթգոյություն ունի լիցքի նվազագույն քանակ, որն անվանուն են տարրական լիցք։ Տարրական լիցքը սովորաբար նշանակում են e-ով e= 1,6x10-19 Կլ։ Տարրական լիցք ունեն բոլոր լիցքավորված տարրական մասնիկները։ Մասնավորապես պրոտոնի լիցքը qp=-e։ Լիցքվորված մարմնի q լիցքը միշտ բազմապատիկ է տարրական լիցքին՝ q=Ne կամ q=-Ne, որտեղ Nը բնական թիվ է։ Ամերիկացի գիտնական Բենջամին Ֆրանկլինը, ինչպես գիտենք, հայտնաբերել է, որ ապակե ձողը մետաքսի կտորով շփելիս ձողին հայտնված դրական լիցքը ճշտորեն հավասար է մետաքսին անցած բացասական լիցքի մոդուլին։ Նշանակում է՝ Էլեկրականացման ժամանակ շփվող մարմինների գումարային լիցքը մնում է նույնը։
Էլեկտրադինամիկայի օրենքներն առավել պարզորեն են արտահայտում,  երբ լիցքավորվված մասնիկներն անշարժ են։ Անշարժ լիցքավորված մասնիկների փոխազդեցությունն անվանում են էլեկտրաստատիկ, իսկ էլեկտրադինամիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լիցքավորված անշարժ մասնիկների էլեկտրաստատիկ փոխազդեցությունը, կոչվում է էլեկտրաստատիկա։
Եթե փակ համակարգը կազմված է N լիցքավորված մարմիններից, որոնց լիցքերն են՝ q1,q2, …qN, ապա լիցքի պահպանման օրենքը մաթեմատիկորեն կարտահայտվի հետևյալ հավասարությամբ՝ q1 + q2 + … + qN = const
Կուլոնի օրենքը։ Էլեկտրական լիցքի միավորը։
Երկու անշարժ կետային լիցքերի փոխազդեցության օրենքը, փորձերի հիման վրա, հայտնագործել է ֆրանսիացի ֆիզիկոս և ճարտարագետ Շառլ Կուլոնը 1785 թվականին։ Այն Էլեկտրաստատիկայի հիմնական օրենքն է՝ ֆիզիկայի կարևորագույն օրենքներից մեկը, և, ի պատիվ նրա, կոչվում է Կուլոնի օրենք, իսկ անշարժ լիցքավորված մարմինների էլեկտրաստատիկ փոխազդեցության ուժերը՝ կուլոնյան ուժեր։
Նա պատրաստել է ոլորակշեռք, որի օգնությամբ հետազոտել է լիցքավորված գնդիկների էլեկտրական փոխազդեցությունը և չափել այդ փոխազդեցության ուժը,
Ոլորակշեռքի հիմնական տարրը (1) մեկուսիչ լծակն է, որը մեջտեղից կախված է (2) ճկուն, բարակ արծաթալարից, լծակի մի ծայրին ամրացված է ոսկու բարակ շերտով պատված (3) գնդիկը իսկ մյուս ծայրին՝ (4) հակակշիռը՝ լծակը հորիզոնական դիրքում պահելու համար։ Այս ամենը զետեղված է հորզոնական ապակե անոթում։ արծաթալարի վերին ծայրը ամրացված է (5) պտտվող ձողիկին, որի պտտման անկյունը կարելի է ճշտորեն չափել (6) աստիճանավորված սանդղակի միջոցով։ Անոթում կա (3) գնդիկի չափ ևս մեկ հաղորդիչ գնդիկ (7), որը մեկուսից ձողով անշարժ ամրացված է ոլորակշեռքի կապարիչին։ Ապակե անոթի պատին ամրացված (8) սանդղակի միջոցով որոշվում է (3) և (7) գնդիկների հեռավորությունը։
Կուլոնը իր փորձերից մեկի ժամանակ հայտնաբերել է, որ փոխազդեցության ուժերի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին՝ f ~ |q1| |q2| ։
Հաջորդ քայլում Կուլոնը, անփոփոխ թողնելով գնդիկների q1 և q2  լիցքերը, հետազոտել է նրանց փոխազդեցության ուժի F մոդուլի կախումը գնդիկների r հեռավորությունից։
Փորձերից Կուլոնը նկատել է, որ գնդիկների փողազդեցության ուժի մոդուլը հակադարձ համեմատական է նրանց r հեռավորության քառակուսուն՝ F ~ 1/r2 :
Միավորելով փորձերից բխող այս երկու արդյունաները՝ Կուլոնը ստացել է՝  F  ~ (|q1| |q2|)/r2 :
Այս արտահայտության մեջջ համեմատականության նշանը կարող ենք փոխարինել հավասարման նշանով՝ օգտվելով համեմատականության K գործակցից՝ F  ~ K(|q1| |q2|)/r2
Երկու անշարժ կետային լիցքեր փոխազդում են այնպիսի ուժերով, որոնք ուղղված են լիցքերը միացնող ուղղի երկայնքով, և որոնց մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական՝ լիցքերի միջև հեռավորության քառակուսուն։
Լիցքի միավորը։ Կուլոնի հաստատունի արժեքը կախված է լիցքի միավորի ընտրությունից։ Միավորների ՄՀ-ում լիցքի միավորը Կուլոնն է (Կլ)։ 1կլն այն լիցքն է, որը մեկ վարկյանում անցնում է հաղորդչի լայնական հատույթով երբ նրա մեջ հաստատուն հոսանքի ուժը 1 ամպեր է (Ա)։ Սահմանելով լիցքի միավորը՝ կարող ենք որոշել K հաստատունի միավորը և հաշվել նրա արժեքը։  K=  Fr2/(|q1| |q2|) :
Միավորների ՄՀ-ում ուժն արտահայտվում է Նյուտոնով, հեռավորությունը՝ մետրով, սկ  լիցքը՝ Կլ-ովվ, ուստի K հաստատունը կարտահայտվի 1Ն x մ2 / Կլ2 միավորով։
Էլեկտրաստատիկ դաշտ։
Էլեկտրաստատիկ դաշտի լարվածություն։
 Համասեռ Էլեկտաստատիկ դաշտ։
Էլեկտրաստատիկ դաշտը էլեկտրամագնիսական դաշտի դրսևորումներից է, որ գոյություն ունի անշարժ լիցքերը շրջապատող տարածության մեջ, և անխզելիորեն կապված է այդ լիցքերին, այն ժամանակի ընթացքում չի փոփոխվում,  եթե չեն փոփոխվում լիցքերը։
Յուրաքանչյուր անշարժ լիցքավորված մասնիկ, իր էլեկտրաստատիկ դաշտի միջոցով, որոշակի ուժով, որն անվանում ենք էլեկտրաստատիկ կամ Կուլոնյան ուժ, ազդում է մնացած լիցքավորված մասնիկների վրա։ էլեկտրաստատիկ դաշտն անվանում են նաև էլեկտրական դաշտ, իսկ էլեկտրաստատիկ փոխազդեցությունը՝ էլեկտրական փոխազդեցություն։
_          _                 _
F1/q1 = F2/q2 = … = Fn/qn = const :
            Էլեկտրական դաշտի լարվածություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է դաշտի տվյալ կետում տեղադրված փորձնական լիցքի վրա ազդող ուժի և այդ լիցքի հարաբերությանը՝    _     _
                                                  E = F/q
Տարածության տիրույթում բոլոր կետերում եթե Էլեկտրական դաշտի լարվածությունը նույն է ապա դաշտն անվանում ենք համասեռ,
                                                [E] = [F]/[q] = 1Ն/1կլ = 1Ն/կլ
            Տարածության տվյալ կետում լիցքավորված մարմինների համակարգի արդյունարար դաշտի լարվածությունը հավասար է այդ կետում առանձին լիցքավորված մարմինների դաշտերի լարվածությունների վեկտորական գումարին։ Այս պնդումն անվանում են դաշտերի վերադրման սկզբունք։

            Էլեկտրական դաշտի ուժագծեր կամ լարվածության գծեր կոչվում են այն անընդհատ գծերը, որոնց կամայական կետում դաշտի լարվածությունն ուղղված է այդ կետով տարված շոշափովի երկայնքով։ Պայմանականորեն համարում են, որ էլեկրտաստատիկ դաշտի ուժագիծը սկիզբ է առնում դրական լիցքից և բացասական լիցքի վրա։
n = N/S = N/4πr2 :
բանաձևից հետևում է, որ կետային լիցքից հեռանալիս ճիշտ նույն կերպ է նվազում նաև էլեկտրական դաշտի լարվածության մոդուլը։ Ուստի՝ E ~  n ։
            Եթե լիցքերի l հեռավորությունը շատ փոքր է այդ լիցքերի և դիտարկվող կետերի միջև r հեռավորությունից, ապա այդպիսի համակարգն անվանում ենք երկբևեռ։  Երկբևեռի դրական լիցքի և բազուկի արտադրյալը կոչվում է բևեռի էլեկտրական մոմենտ, որը սովորաբար նշանակում են  _               _       _
                                                 P
e – ով։     Pe = ql:
Էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալ տարածության տվյալ կետում անվանում են այդ կետում տեղադրված փորձնական լիցքի պոտենցիալ էներգիաի հարաբերությունը լիցքին։ Այն նշանակվում է φ տառով։     φ = Wp/q
Տարածության այն կետը, որտեղ էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալը զրո է, անվանում են պոտենցիալի զրոյական կետ և նշանակում են φ0 –ով՝ φ0 = 0
Դիէլեկտիկները կամ մեկուսիչներն այն նյութերն են, որոնց մեջ ազատ լիցքեր չկան։ Դիէլեկտիկները ամբողջությամբ մնալով էլեկտրաչեզոք, ստեղծում է էլեկտրական դաշտ, որի լարվածությունն ուղղված է լիցքավորված ձողի էլեկրական դաշտի լարվածությանը հակառակ։
            Այն մեծությունը, որը ցույց է տալիս թե էլեկտրական դաշտի լարվածության մոդուլը համասեռ դիէլեկրիկի ներսում քանի անգամ է փոքր, քան վակուումում, դիէլեկրիկական թափանցելիություն։
    ε= E0/E։

суббота, 30 мая 2015 г.

Հայաստանի երկրորդ հանրապետություն



Հայաստանի առաջին Հանրապետության Սիմոն Վրացյանի վերջին կառավարության հրաժարականով 1920թ նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվեց խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

1920թ  աշնանը Հայաստանի հանրապետության վիճակը խիստ ծանր էր։ Թուրք-հայակական պատերազմի հետևանքով երկիրը սոցիալ – տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ էր։ Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանի խորհրդայնացնելու համար, դրա համար խթան հանդիսացավ նույն թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունվեց, չնայած համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Նույն թվականի նոյեմբերի կեսերին Հայ կոմկուսի և կենտկոմի և նրա արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (Նախագահ), Ասքանազ Մռավյանը,Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալենքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանայնը և ուրիշներ։ Շուտով Հայհեղկոմը և հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսում Հայաստանի Խորհրդայնացման համար։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է՝ նոր կառավարություն Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները խորհրդային Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը հայտարարում է, որ Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը ՀՀ կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է հանձնել կառավարությունը բոլշևիկներին։ Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է կապիտուլյացիոն պայմանագիր։
Պայմանագրի կետերի համաձայն
IՀայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն։
II
Նախքան հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
III
Խորհրդային Ռուսաստանը  ՀՀ  անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջանների և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920թ սեպտեմբերի 28-ը գտնվել են ՀՀ-ի կազմում։
IV
Պատասխանատվությունից ազատվում էին ՀՀ բանակի սպայական կազմը։
V
Պատասխանատվությունից ազատվում էին ՀՀ Հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
VIԺամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և ձախ Դաշնակցականներից։
VII. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։

ՀԽՍՀ առաջին սահմանադրությունն ընդունվել է 1922թ փետրվարի 3-ին, ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների, կարմիր բանակայինների, դեպուտատների սովետների առաջին համագումարում, որի հիմքում ընկած են ՌՍՖՍՀ սահմանադրության (1918) սկզբունքները։ Սովետական Հայաստանը այդ սահմանադրությամբ հռչակվեց Ունիտար պետություն, սահմանվեցին պետական բարձրագույն մարմինները, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, ճանաչվեց սովետական օրենսդրությունը։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի  կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց։ 1925թ սովետների 4-րդ համագումարը վարվերացրեց այդ փոփոխումները և լրացումները։ 1937 թվականի մարտի 23ին ՀԽՍՀ սովետների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվեց նոր սահմանադրություն, որի հիմքում ընկած էին ԽՍՀՄ 1936թ սահմադրության սկզբունքները, այն վավերացրեց սոցիալիզմի հաղթանակը սովետական Հայաստանում։  1978թ սահմանադրությունն ամփոփում է սովետական հայաստանի սոցիալ – տնտեսական  նվաճումները, ամրապնդում զարգացած սոցիալիզմի հաստատումը, անցումը սոցիալիզմից անդասակարգ կոմունիստական հասարակության։
 Հայաստանի Հանրապետությունը թուրքերի կողմից բնաջնջման վտանգից խուսափելով ընդունեց խորհրդային իշխանությունների հաստատումը,սակայն այն ոչ միայն չլուծեց Հայաստանի սահմանները անառիկ պահելու հարցը, այլ նաև շատ տարածքներ նվիրաբերեց։ Հայաստանի սահմանների հարցը 1921-1923 թթ ի օգուտ հայերի չլուծվեց։
1921թ մարտի 16-ին  Մոսկվայում, ոտնահարելով հայ ժողովրդի շահերը, կնքվեց Ռուս – Թուրքական <<բարեկամության և եղբայրության>> պայմանագիր։ Կողմերը համաձայնվում էին չճանաչել որևե հաշտության պայմանագիր և միջազգային ակտ, որը կողմերին ուժով կպարտադրեր։ Պայմանագրով որոշվում էր Թուքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը Հայաստանի հարևանությամբ անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Թուքիային էր զիջվում Կարսի մարզը, ինչպես նաև երբևե նրա կազմում չգտնված Սուրմալուի գավառը։ Պայմանագրի երրորդ հոդվածով որպես ինքնավար տարածք, երրորդ կողմին, այսինքն Հայաստանին, չզիջելու պայմանով, Ադրբեջանին էր հանձնվում Նախիջևանը։ Չնայած Խորհրդային Հայասատանի պատվիրակության ղեկավար Բեգզադյանը բողոք ներկայացրեց Ռուսաստանի կառավարությանը, սակայն բողոքը հաշվի չառնվեց։
1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքվեց մարտի 16-ի ռուս – թուրքական պայմանագրի ոգուն համապատասխան պայմանագիր։ Հայաստանը, Ադրբեջանը և Թուքիան Ճանաչում էին Նախիջևանի անցումը Ադրբեջանին։
1921թ նոյեմբերի 6-ին Հայաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնությամբ Լոռին մնաց Հայաստանին, իսկ Ալխալքալաքը, Ծալկան, Բոլնիս-Խաչենը անցան Վրաստանին։
Հայկական հարցը քննվեց նաև 1922 թվականի նոյեմբերի 20-ից 1923թ հուլիսի 24-ը Լոզանում՝ Շվեյցարիա, Հրավիրված  միջազգային կոնֆերանսում։ Նրան մասնակցում էին Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, դիտորդի կարգավիճակով՝ ԱՄՆ-ը։ Լոզան ժամանած Ահարոնյանի և ԱլԽատիսյանի գլխավորած պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել կոնֆերանսին հիմնավորելով, որ նրանք այլևս չեն կարող ներկայացնել Հայաստանը, քանի որ այն արդեն խորհրդայնացվել էր։
Լոզանում Հայկական հուշագիրը տապալվեց, Հայկական հարցը վերածվեց  <<Հայ գաղթականության>> հարցի, փոխանցվեց Ազգերի լիգային, քանզի Թուրքիան մերժեց հայ գաղթականներին իրենց նախկին բնակավայրեր վերադառնալ թույլատրելու առաջարկությունը։ Լոզանի Հաշտության պայմանագրով Հայկական Հարցը, որպես միջազգային հարց հանվեց օրակարգից։ Վերանայվեց Սևրի պայմանագիրը՝ հաստատելով Թուրքիայի արդի սահմանները։