суббота, 30 мая 2015 г.

Հայաստանի երկրորդ հանրապետություն



Հայաստանի առաջին Հանրապետության Սիմոն Վրացյանի վերջին կառավարության հրաժարականով 1920թ նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվեց խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

1920թ  աշնանը Հայաստանի հանրապետության վիճակը խիստ ծանր էր։ Թուրք-հայակական պատերազմի հետևանքով երկիրը սոցիալ – տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ էր։ Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանի խորհրդայնացնելու համար, դրա համար խթան հանդիսացավ նույն թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունվեց, չնայած համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Նույն թվականի նոյեմբերի կեսերին Հայ կոմկուսի և կենտկոմի և նրա արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (Նախագահ), Ասքանազ Մռավյանը,Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալենքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանայնը և ուրիշներ։ Շուտով Հայհեղկոմը և հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսում Հայաստանի Խորհրդայնացման համար։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է՝ նոր կառավարություն Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները խորհրդային Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը հայտարարում է, որ Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը ՀՀ կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է հանձնել կառավարությունը բոլշևիկներին։ Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է կապիտուլյացիոն պայմանագիր։
Պայմանագրի կետերի համաձայն
IՀայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն։
II
Նախքան հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
III
Խորհրդային Ռուսաստանը  ՀՀ  անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջանների և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920թ սեպտեմբերի 28-ը գտնվել են ՀՀ-ի կազմում։
IV
Պատասխանատվությունից ազատվում էին ՀՀ բանակի սպայական կազմը։
V
Պատասխանատվությունից ազատվում էին ՀՀ Հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
VIԺամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և ձախ Դաշնակցականներից։
VII. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։

ՀԽՍՀ առաջին սահմանադրությունն ընդունվել է 1922թ փետրվարի 3-ին, ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների, կարմիր բանակայինների, դեպուտատների սովետների առաջին համագումարում, որի հիմքում ընկած են ՌՍՖՍՀ սահմանադրության (1918) սկզբունքները։ Սովետական Հայաստանը այդ սահմանադրությամբ հռչակվեց Ունիտար պետություն, սահմանվեցին պետական բարձրագույն մարմինները, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, ճանաչվեց սովետական օրենսդրությունը։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի  կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց։ 1925թ սովետների 4-րդ համագումարը վարվերացրեց այդ փոփոխումները և լրացումները։ 1937 թվականի մարտի 23ին ՀԽՍՀ սովետների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվեց նոր սահմանադրություն, որի հիմքում ընկած էին ԽՍՀՄ 1936թ սահմադրության սկզբունքները, այն վավերացրեց սոցիալիզմի հաղթանակը սովետական Հայաստանում։  1978թ սահմանադրությունն ամփոփում է սովետական հայաստանի սոցիալ – տնտեսական  նվաճումները, ամրապնդում զարգացած սոցիալիզմի հաստատումը, անցումը սոցիալիզմից անդասակարգ կոմունիստական հասարակության։
 Հայաստանի Հանրապետությունը թուրքերի կողմից բնաջնջման վտանգից խուսափելով ընդունեց խորհրդային իշխանությունների հաստատումը,սակայն այն ոչ միայն չլուծեց Հայաստանի սահմանները անառիկ պահելու հարցը, այլ նաև շատ տարածքներ նվիրաբերեց։ Հայաստանի սահմանների հարցը 1921-1923 թթ ի օգուտ հայերի չլուծվեց։
1921թ մարտի 16-ին  Մոսկվայում, ոտնահարելով հայ ժողովրդի շահերը, կնքվեց Ռուս – Թուրքական <<բարեկամության և եղբայրության>> պայմանագիր։ Կողմերը համաձայնվում էին չճանաչել որևե հաշտության պայմանագիր և միջազգային ակտ, որը կողմերին ուժով կպարտադրեր։ Պայմանագրով որոշվում էր Թուքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը Հայաստանի հարևանությամբ անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Թուքիային էր զիջվում Կարսի մարզը, ինչպես նաև երբևե նրա կազմում չգտնված Սուրմալուի գավառը։ Պայմանագրի երրորդ հոդվածով որպես ինքնավար տարածք, երրորդ կողմին, այսինքն Հայաստանին, չզիջելու պայմանով, Ադրբեջանին էր հանձնվում Նախիջևանը։ Չնայած Խորհրդային Հայասատանի պատվիրակության ղեկավար Բեգզադյանը բողոք ներկայացրեց Ռուսաստանի կառավարությանը, սակայն բողոքը հաշվի չառնվեց։
1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքվեց մարտի 16-ի ռուս – թուրքական պայմանագրի ոգուն համապատասխան պայմանագիր։ Հայաստանը, Ադրբեջանը և Թուքիան Ճանաչում էին Նախիջևանի անցումը Ադրբեջանին։
1921թ նոյեմբերի 6-ին Հայաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնությամբ Լոռին մնաց Հայաստանին, իսկ Ալխալքալաքը, Ծալկան, Բոլնիս-Խաչենը անցան Վրաստանին։
Հայկական հարցը քննվեց նաև 1922 թվականի նոյեմբերի 20-ից 1923թ հուլիսի 24-ը Լոզանում՝ Շվեյցարիա, Հրավիրված  միջազգային կոնֆերանսում։ Նրան մասնակցում էին Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, դիտորդի կարգավիճակով՝ ԱՄՆ-ը։ Լոզան ժամանած Ահարոնյանի և ԱլԽատիսյանի գլխավորած պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել կոնֆերանսին հիմնավորելով, որ նրանք այլևս չեն կարող ներկայացնել Հայաստանը, քանի որ այն արդեն խորհրդայնացվել էր։
Լոզանում Հայկական հուշագիրը տապալվեց, Հայկական հարցը վերածվեց  <<Հայ գաղթականության>> հարցի, փոխանցվեց Ազգերի լիգային, քանզի Թուրքիան մերժեց հայ գաղթականներին իրենց նախկին բնակավայրեր վերադառնալ թույլատրելու առաջարկությունը։ Լոզանի Հաշտության պայմանագրով Հայկական Հարցը, որպես միջազգային հարց հանվեց օրակարգից։ Վերանայվեց Սևրի պայմանագիրը՝ հաստատելով Թուրքիայի արդի սահմանները։

Комментариев нет:

Отправить комментарий