Ուրեմն, ինչու՞ է գրականությունը կարևոր, ինչպես՞
է այն ցույց տալիս իր անհրաժեշտությունը մշակույթում: Ահա թե ինչ ունի ասելու Ուիլյամ Լոնգը:
Գրականության մասին կա մի հետաքրքիր ու գերիշխող
կարծիք, ըստ որի այն, արվեստի նման, մի պարզ խաղ է երևակայության հետ, հաճելի` նոր
նորավեպի պես, բայց առանց ոչ մի լուրջ կամ պրակտիկ կարևորության: Գրականությունը իր
մեջ է կրում ժողովրդի իդեալները; ու սիրո, հավատքի, պարտքի, ընկերության, ազատության
ու ակնածանքի իդեալները ամենակարևորներն են մարդկային կյանքում: Հույները սքանչելի
ժողովուրդ էին, սակայն չնայած բոլոր նրանց հզոր գործերի, մենք փայփայում ենք մի քանի
իդեալ` գեղեցկության իդեալները փչացող քարերում և ճշմարտության իդեալները չփչացող արձակներում
ու պոեզիայում: Սրանք պարզապես Հույների, Հրեաների ու Հռոմեացիների իդեալներ են` պահպանված նրանց գրականության մեջ, որ դարձրել են նրանց, այն,
ինչ որ կային, ու փոխանցել են իրենց արժեքները ապագա սերունդներին: Մեր դեմոկրատիան`
բոլոր անգլիախոս ազգերի պոռոտախոսությունը, երազանք է; ոչ թե կասկածելի ու երբեմն հիասթափեցնող
բեմադրությունը օրենսդրական սրահներում, այլ մեր սիրելի ու անմահ մարդկային հավասարության
ու ազատության իդեալները, լինելով ամենաթանկարժեք ժառանգությունը Հույներից Անգլոսաքսոններին
յուրաքանչյուր գրական գործի մեջ: Ամբողջ մեր արվեստը, գիտությունները ու նորամուծությունները հիմնովին կառուցված են իդեալների վրա; քանի
որ մեր նորամուծությունները իրենց խորքում կրում են "Բեովուլֆ"ի երազանքը,
որ մարդը կկարողանա հաղթել բնության ուժերին; ու մեր բոլոր գիտությունների ու հայտնագործությունների
հիմքը այն անմահ երազանքն է, որ "մարդը մի օր կդառնա աստվածների պես` կարողանալով
տարբերել չարը բարուց":
Մի խոսքով, մեր ամբողջ քաղաքակրթությունը, մեր ազատությունը, մեր առաջընթացը, մեր տները, մեր
կրոնը խստորեն հիմնված են մեր իդեալների վրա:
Ոչինչ, բացի իդեալներից, երբևէ չի կարողացել
գոյատևել աշխարհի վրա: Ուրեմն անհնար է չափից ավելի բարձր գնահատական տալ գրականությանը, որ փոխանցում է այդ
իդեալները հայրերից որդիներին, երբ մարդիկ, քաղաքները, կառավարությունները, քաղաքակրթությունները
ոչնչանում են երկրի երեսից: Միայն սա հիշելուց հետո ենք մենք սկսում գնահատել հավատացյալի
արարքը, երբ նա վերցնում ու պահում է յուրաքանչյուր թուղթ, որի վրա ինչ որ բան է գրված:
19րդ դարի ամերիկացի գրող Ուիլյամ Լոնգը այսպես է գրել գրականության մասին, որը հարկ համարեցի թարգմանել հայերեն:
Դավիթ Մաթևոսյան
19րդ դարի ամերիկացի գրող Ուիլյամ Լոնգը այսպես է գրել գրականության մասին, որը հարկ համարեցի թարգմանել հայերեն:
Դավիթ Մաթևոսյան
Комментариев нет:
Отправить комментарий