Մեծանալով,
հասունանալով կյանքի նկատմամբ հետաքրքրություններս բավարարելու ճանապարհին, բազմաթիվ
կենցաղների հետ շփվելը, գրքեր կարդալը, նորանոր հարցեր են ստեղծում: ԵՎ գնալով հասկանում
ես, որ, իսկապես, <<ես
գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ...>>,
և, որ բազում հարցերը իրենց հետ բերում են նորանոր հարցեր…
Ի՞նչ է երջանկությունը, ու՞ր է գնում մանկությունը,
ի՞նչ է ճակատագիրը, կյանքը, ժամանակը, սուտը… Այ սուտ ասեցի, հիշեցի՜ . վերջերս կարդացի
Հարուկի Մուրակամի՝ Ճապոնացի հայտնի գրողի <<Սպիտակ սուտը>>
գործը: Որ ասեմ շատ տպավորված
եմ չափազանցրած կլինեմ, բայց մի քիչ սրտովս էր , մի քիչ համաձայն եմ: Սուտը իրանով
մեկ այնքան էլ լավ բան չի, սակայն կյանքում կարող են լինել պահեր, որտեղ սուտը կարող
է փրկել կամ երջանկություն պարգևել: Մուրակամին գրում է, որ ստել չի կարողանում, սակայն
պաշտում է անվնաս խաբեությունը: Նա <<Սպիտակ
սուտը>> գործում պատմում է իր մի գրախոսականի մասին՝
որում գրում էր այնպիսի բաների մասին, որոնք մտացածին էին և գոյություն չունեին: Նա
համեմատում է ճապոնացիների մոտ հայտնի <<Կարմիր սուտը>>
և անգլիացիների հայտնի <<սպիտակ սուտը>>: Սրտովս է,ես էլ եմ կարծում, որ եթե սուտը
անվնաս է կամ մանկան կողմից հորինվածք,և ոչ ոք կամ ոչինչ չի տուժում դրանից, կարող
է գոյություն ունենալ… Հայտնի են բազմաթիվ հեքիաթներ եվ առասպելներ, որոնք երբեք գոյություն
չեն ունեցել, սակայն բարություն եվ սեր են սովորեցնում, պախարակելով չար ու նենգ վարքը:
Եվ, եթե իմ այս կարծիքը,
որը համընկնում է Մուրակամիի կարծիքի հետ և, որ կարող է արժանանալ ճապոնացիների <<մահապատժին>>, խոստովանում եմ. - Ես այդ կտտանքներին չեմ
դիմանա…
Комментариев нет:
Отправить комментарий