1.1 Բազմազան մասնագիտությունների մեջ, ինձ առավել
հետաքրքրում են, հատկապես ներկայումս՝ Հայաստանում զարգացում ստացած ՏՏ ոլորտը՝ արդի
կյանքում շատ անհրաժեշտ և պահանջարկ ունեցող: Հաշվողական գիտությունները այն է ինչը
փնտրում էի, և համոզված եմ, որ այդ ոլորտը հենց ինձ համար է:
1.2 Փոքրուց սիրում էի համակարգչով զբաղվել, զանազան
տեխնիկական միջոցները ուսումնասիրել: Նրանց կառուցվածքներին տիրապետելը ինձ համար ամենահետաքրքիր
զբաղմունքն էր:
1.3 Մասնագիտության յուրահատկությունն այն է, որ
անընդհատ զարգանում և համալրվում է էլ ավելի զարգացած ու խելացի մտքերով: Այս ժամանակաշրջանում
արդեն մարդը չի կարող առաջ գնալ առանց այս ոլորտի:
1.4 Մասնագիտությունը ես ինքս եմ ընտրել,Թումո հաճախելը
էլ ավելի ամրապնդեց կողմնորոշումս:
Ծնողներս ինձ միայն աջակցում
են:
1.5 Դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեմ արել, միայն
այն, որ մասնագիտությունը ինձ շատ է դուր գալիս և շատ ժամանակակից է:
1.6 Այս մասնագիտությունը շատ պահանջված է մերօրյա
շուկայում:
1.7 Այս մասնագիտությունը կարծում եմ ուսուցանվում
է Հայաստանի բուհ-երից մեծամասնությունում: Սակայն
ես ընտրել եմ ՀԱՀ: Կարծում եմ այս բուհում սպասելիքներս կարդարացվեն:
1.8 Իմ ընտրած մասնագիտությունը
այն ոլորտն է, որը անընդհատ սովորելու և մասնագիտանալու կարիք ունի, և եթե <<Ուրիշ մասնագիտություն>> ապա այն կլինի նորից նույն
ՏՏ ոլորտում:
Комментариев нет:
Отправить комментарий