Գաբրիել
Գարսիա Մարկես
Գաբրիել Գարսիա Մարկեսը
ծնվել է 1927թ. Մարտի 6ին Արակատակա, Մագդալենա, Կոլումբիայում: Կոլումբիացի գրող,
նովելիստ, սցենարիստ, լրագրող, Մարկեսը իսպանախոս
աշխարհում հայտնի է նաև Գաբո՝ Գաբրիելի կրճատ անվամբ: 1982 թվականին արժանացել է Նոբելյան
մրցանակի: <<Մոգական ռեալիզմ>> գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ է: Գրողին համաշխարհային
ճանաչում է բերել <<100
տարվա մենություն>>
վեպը՝ գրված 1967թ: Հայտնի են նրա <<Երկնային ժամ>> (1959) , <<Պատրիարքի
աշունը>>(1975), <<Սերը
ժանտախտի ժամանակ>> (1985),
<<Գենեռալը իր լաբիրինթոսում>> (1989), <<Ապրել կյանքի մասին պատմելու համար>> (2002) <<Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին>> (2004) ստեղծագործությունները: Բազմաթիվ
են նրա վիպակները և պատմվածքները: Նրա հայտնի ստեղծագործությունների վրա նկարահանվել
են ֆիլմեր և անգամ՝ մուլտֆիլմեր: Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է 2014թ. Ապրիլի
17ին Մեխիկոյում:
Կարդացել եմ և Ձեզ
հետ եմ կիսվում Գաբրիել Գարսիա Մարկեսի
<<13 մտքեր
կյանքի մասին>>
1.
Ես քեզ
սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին
եմ:
2.
Ոչ մեկը
արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3.
Միայն
այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում,
որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
4. Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա
քո սիրտը:
5. Ինչ որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝
լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինելու:
6. Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես,
քանի որ ինչ որ մեկը կարող է սրիահարվել քո ժպիտին:
7. Այս աշխարհում դու ընդհամենը մի մարդ ես, բայց
ինչ որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես:
8. Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում
անցկացնել քեզ հետ:
9. Հնարավոր է Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք
ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին: Որպեսզի երբ դա վերջ ի վերջո
տեղի ունենա մենք երախտապարտ լինենք:
10. Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ
դա եղել է:
11. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն:
Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր ինչ զգույշ:
12. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր՝ ով ես դու,
նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ:
13. Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի
է ունենում անսպասելի:
Комментариев нет:
Отправить комментарий