Թանկան Ճապոնական
պոեզիայի
հնագույն
ժանրերից
մեկն
է՝ կազմված
31 վանկերից, (5-7-5-7-7), հնգատող, անհանգ
բանաստեղծություն
է։ Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը,
ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ է տրոպի տեսակներով, բառախաղերով, հաճախ ստեղծում է իմաստային
երկրորդ շերտ։
Ամենավաղ թանկաները գրի են առնվել 8-րդ դարում։ Ժանրը ծաղկում է ապրել 10-13-րդ դարերում՝ կապված ճապոնական պոեզիայի արքունական
գերատեսչության գործունեության, պոետական մրցույթների անցկացման և պոետական
պաշտոնական հատընտիրներ կազմելու հետ։
Թանկայի հիմնական միտքը կենտրոնացված է առաջին երեք, ամփոփումը՝
վերջին երկու տողերում։ Թանկայի հնգատողը և Հոքուի եռատողը Ճապոնական պոեզիայի ավանդական
երկու ուղղությունն են։ <<Դենտոսի>>։ Երրորդ ուղղությունը՝ <<Գենդայսի>>
արդեն ժամանակակից ոտանավոր է։ Թանկա գրող պոետը կոչվում է <<Կեձին>>,
իսկ Հոքու գրողը՝ <<խայձին>>, իսկ ժամանակակից գրողը՝ <<Սիձին>>։
Ինձ համար բացահայտում էր թանկա ժանրը։ Այն մեզ ներկայացրեց
Գրականության ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանը։ Թեման ինձ շատ դուր եկավ և հետաքրքրեց։ Նյութում
գրված տեղեկությունները գտա համացանցում և ծանոթանալով թանկայի կառուցվածքին, փորձեցի
գրել իմ թանկան, որը կարծում եմ ստացվեց, և
ինքս ինձ զգացի որպես Ճապոնական Կեձին։
Լինելով այստեղ՝
Լեռան գագաթին կանգնած,
Ես տեսնում եմ քեզ՝
Դարերից եկած քաղաք,
Հարազատ տուն՝ Երևան։
Комментариев нет:
Отправить комментарий