Սիրիան
գտնվում է Միջին արևելքում։ Նրա տարածքը կազմում է մոտ 185000 քառ կմ։ Սահմանակից է Լիբանանին, Իրաքին,
Հորդանանին, Իսրայելին և Թուրքիային։ Մայրաքաղաքը
Դամասկոսն է։
Հիմնական
բնակչությունը արաբներ են։ Ազգային փոքրամասնություններ են համարվում հայերը, քրդերը,
ասորիները, հույները։ Պետական կրոնը իսլամն է։
1963
թվականին ապրիլյան հեղափոխության արդյունքում իշխանության գլուխ է անցել Բաաս՝ Արաբական
սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը, որը շարունակում է իշխել առ այսօր։ 2014
թ․երկրի նախագահ է վերընտվել Բաշար ալ-Ասադը։
Քաղաքական
ճգնաժամը Սիրիայում սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին։ Հետագայում այն վերաճել է քաղաքացիական
պատերազմի։ Տեղի ունեցող պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի
քան 250․000 մարդ։
Սիրիայի
օրինական իշխանությունների դեմ մարտնչում են Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի,
ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ պետությունների կողմից հովանավորվող, ռազմական ու ֆինանսական
աջակցություն ստացող իսլամիստական ծայրահեղ արմատական ահաբեկչական կազմակերպությունները
(«Իսլամական պետություն», «Ջաբհատ ալ-Նուսրա», «Սիրիայի Ազատ Բանակ» և այլն)։
Սիրիայի
օրինական իշխանություններին աջակցում են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը։ Կառավարական
զորքերի հետ մեկտեղ ապստամբ ահաբեկիչների դեմ կռվում է Իրանի հովանու ներքո գտնվող
Լիբանանում գործող «Հեզբոլլա» կուսակցության զինված ջոկատները։
Պատերազմական
գործողությունների սկզբում ապստամբ ծայրահեղական գրոհային ահաբեկիչները որոշակի հաջողությունների
են հասել և կարողացել հսկողության տակ առնել Սիրիայի հարավում, հյուսիսում՝ հատկապես
Թուրքիային սահմանամերձ գոտիներում գտնվող տարածքներ (2014 թ․գրոհայինները գրավել և մի
քանի ամիս հսկողության տակ էին պահում նաև պատմական Կիլիկիայի մաս կազմող հայաբնակ
Քեսաբ քաղաքը)։
2013թ․վերջից Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է կասեցնել ապստամբ
ուժերի առաջխաղացումը։ Ներկա պահի դրությամբ էլ կառավարական ուժերը ձգտում են վերջնականապես
ջախջախել ապստամբներին և դուրս մղել նրանց Սիրիայի տարածքից, ինչը, սակայն, խիստ դժվարանում
է ծայրահեղականներին օտարերկրյա աջակցության պատճառով։
2014 թ․ ամռան սկզբից «Իսլամական պետություն» ծայրաղեկան կազմակերպությունը
խոշոռածավալ հարձակում է ձեռնարկել Իրաքի և Սիրիայի հարակից տարածքներում ու կարողացել
է հսկողության տակ առնել դրանց մի զգալի մասը։ Այդ տարածքում, որը դեռևս գտնվում է
ահաբեկիչների հսկողության տակ, «Իսլամական պետություն» է հռչակվել։ Իսլամ ծայրահեղականները
ոչնչացնում են նախաքրիստոնեական մշակույթի հնագուն կոթողները, քրիստոնեական սրբավայրերը
և արվեստի նմուշները։ Նրանք փաստացի ցեղասպանություն են իրականացնում այդ տարածքներում
հնուց ի վեր բնակվող քրիստոնյաների և եզդի ժողովրդի նկատմամբ։
Տեղի ունեցող պատերազմից և ահաբեկիչների վայրագություններից
մեծապես տուժել է Սիրիայի հայ համայնքը, որի կենտրոնն է համարվում Հալեպ քաղաքը։ Հալեպի
հայկական թաղամասերը՝ մանավանդ վերջին ժամանակահատվածում, պարբերաբար ենթարկվում են
ռմբակոծությունների, ինչի հետևանքով ավերվում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, դպրոցներ
և բնակելի տներ։ Փրկվելով պատերազմից, հալեպահայերից շատերը ստիպված լքում են Սիրիան,
օթևան փնտրելով այլ պետություններում։
Հարկ
է նշել, որ վերջին ժամանակահատվածում ապստամբ ծայրահեղականների միջև խորը տարաձայնություններ
են նկատվում և նրանք արդեն մարտնչում են ոչ միայն կառավարական զորքերի, այլև՝ մեկը
մյուսի դեմ։
Իմ կարծիքով դեռևս շարունակվող պատերազմը
սկսեց
այն ժամանակ երբ, 15 աշակերտներ պատերի վրա գրել
էին հակա-կառավարական խոսքեր, և այդ պատճառով, էլ կառավարական զինվորները բռնել և տանջել էին
իրենց։ Երկրի բնակիչները դուրս էին ելել
բողոքի, սկզբում բողոքները խաղաղ էին անցնում, բայց մի ժամանակ անց կառավարական զորքերը
սպանեցին միքանի բողոքարաներին և հենց այդ օրվանից էլ սկսվեց Սիրիական պատերազմը։
Комментариев нет:
Отправить комментарий