пятница, 29 мая 2015 г.

Հասարակության տարբեր սոցիալական խմբերի քաղաքական շահերը–

Հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ նույն աշխարհագրական տարածության մեջ գտնվող  սոցիալական խումբ է, որ կառավարվում է նույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակությունը, որպես համակարգ իրենից ներկայացնում է տարրերի բազմություն, միասնություն, որոնք միմյանց հետ կապերի մեջ են և միասին որոշակի ամբողջություն են կազմում։
            Հասարակությունը ըստ չափերի և կազմակերպչական բարդության՝ առանձնանում են այնպիսի ձևերի, ինչպիսիք են տոհմը, ցեղը և պետությունը։ Այդ կառույցներում քաղաքական իշխանության ուժը տատանվում է կախված մշակութային, աշխարհագրական և պատմական միջավայրից, որոնց հետ այդ հասարակությունները, պետք է համագործակցեն այս կամ այն բնագավառում։ Ըստ Տեխնոլոգիական և մշակութային զարգացման նույն մակարդակի վրա գտնվող հասարակություններից գոյատևման ավելի լավ հնարավորություն ունի մեկուսացած հասարակությունը։ Այլ հասարակություններին դիմադրելու անկարողությունը սովորաբար ավարտվում են թույլ մշակույթի կլանմամբ, ըստ այդմ էլ ձևավորվում են տարբեր խմբերի կամ ժողովուրդների շահերը և շահերը պահելու համար առաջացած  հարցերն ու խնդիրները։ Հնուց ի վեր հասարակական տարբեր խմբերի շահերը պահելու, խնդիները լուծելու և կազմակերպելու նպատակով ձևավորվել է իշխանություն կամ հեղինակություն, այսօր արդեն, իրավավարչական կամ քաղաքական միավոր, որը և ենթադրել, կարգավորել ու կառավարել է հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Այն անընդհատ զարգացել ու շարունակվում է կատարելագործվել։
            Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անուններով (Իշխանական դքսություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսսակներով ու անուններով՝ միշտ արտահատելով իշխող խավերի շահերը։
            Ինքնին <<Շահ>> բառը կարելի է մեկնաբանել որպես օգտակար, լավագույն։ Հասարակության մեջ, <<Շահ>> հասկացությունը ցույց է տալիս թե ինչն է օգտակար և լավագույն, որևէ երկրի (ժողովրդի) համար և’ երկրի ներսում և մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում, այսպիսով կախված ժողովրդի առաջ ծառացած տարբեր խնդիրների և դրանց լուծման տարբեր եղանակներից  կառանձնանան շահերի տեսակներն ու տիպերը։ Օրինակ՝ ազգային շահն ինքնին վերացական տեսակ է, քանզի այն որոշվում է տվյալ հասարակության ու պետության մեջ տիրող արժեքային համակարգով։ Պետության շահերը ըստ տեսակների լինում են տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական, մշակութային և այլն։
            Ազգային – պետական շահերը ձևավորվում են պետության աշխարհաքաղաքական բնութագրիչներին և ռեսուրսային հնարավորություններին համապատասխան։ Երբեմն պետական շահերը հակադրում են ազգային և հասարակական շահերին, որը կարող է բերել ներքաղաքական բախումների, ճգնաժամերի երկրի ներսում։ Երբեմն էլ հաշվի առնելով երկրի ներսում  ընթացող ներքաղաքական բախումները, պետությունը կարող է կանգնել ավելի լուրջ  միջազգային խնդիրների առաջ։
             Իմ կարծիքով ցանկացած հասարակություն կամ երկիր այս կամ այն կերպ առնչվում է ներքին կամ արտաքին խնդիրների։ Ցանկացած իշխանություն կամ կառավարություն, որևէ միջազգային խնդրի լուծման համար պարտավոր է հաշվի առնել տվյալ երկրի ազգային շահը։ Միջազգային հարթակում խնդիրների լուծումները ոչ մի կերպ չպետք է լինեն ազգային շահերի թե տնտեսական, թե մշակույթային, թե քաղաքակական և թե անվտանգության հաշվին։ Երկրի ներսում ճիշտ կազմակեպված սոցիալական քաղաքականությունը կարող է լինել որպես ցանկացած ճգնաժամերի հաղթահարման միջոց։





------------------------------------------------------------------------------------------------------
Հասարակագիտություն 11

http://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Комментариев нет:

Отправить комментарий