пятница, 29 мая 2015 г.

Եղիշե Չարենց



Եղիշե Չարենց
Գնահատվող աշխատանք 11-րդ դասարան
1.      Չարենցի կենսագրական հետաքրքիր փաստերից -0.5

Եղիշե Չարենցը դեռ մանկուց շատ է սիրել կարդալ։Նրա ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին << ․․․ Հայրը՝ Աբգար աղան մի օր գումար էր տվել, որ Եղիշեն գնար կոշիկ գներ, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, գրքեր էր գնել։ Հայրը զայրացել էր, իսկ նեղացած Եղիշեն ճանապարհին ասել էր․ - Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե՝ խելքից>>։

2.      Չարենցի առաջին շրջանի ժողովածուները. ում են նվիրված, որ գրողի ազդեցությունն են կրում (ինչով են նման), ինչով են տարբերվում այդ գրողի ստեղծագործություններից-0.5

1912 թվականին Թիֆլիսի <<Պատանի>> ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվել է <<Ծաղիկները հեզ>> բանաստեղծությունը, իսկ արդեն 1914 թվականին 17 – ամյա պատանին տպագրում է բանաստեղծությունների շարքը արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ։ Նրա Ժողովածուներն էին՝ <<Երեք երգ տխրադալուկ աղջկան>>, նվիրված Աստղիկ Ղոնդաչյանին, նա նաև գրել է <<Ծիածան>> բանաստեղծությունների շարքը, որը նվիրվել է Կարինե Քոթանճյանին։ Չարենցի բանաստեղծությունները նման են Վահան Տերյանի բանաստեղծություններին, նմանությունը այն է, որ երկուսն էլ ամփոփում են նրբություն և քնքշանք, սակայն նրա բանաստեղծություններում հանդիպում են նաև աղջկան գովերգելու համար օգտգործվող աննրբանկատ բառեր, որոնք բնորոշ չեն Տերյանին։

3.      «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Փողոցային պչրուհուն» շարքերը (ում են նվիրված, ինչ յուրահատկություն ունեն այս շարքերից յուրաքանչյուրը. խոսել օրինակներով)- 2

<<էմալե պրոֆիլը Ձեր>> բանաստեղծությունների շարքը նվիրված է Արմենուհի Տիգրանյանին։ <<Փողոցային պչրուհուն>> բանաստեղծությունը նվիրված է Լեյլային։
Երկու բանաստեղծություններն էլ գովաբանում են կնոջ գեղեցկությունն ու բանասեղծի հոգում արթնացրած սերը։ <<Փողոցային պչրուհուն>> բանաստեղծության մեջ Չարենցը գովերգում է նաև Նաիրի երկիրը, որտեղ ամեն տեղ կարող ես հանդիպել գեղեցկադեմ Արային․․․

4.      «Դանթեական առասպել» և «Վահագն» պոեմները (դրանց ասելիքը) – 2

ԵՉարենցի  <<Դանթեական առասպել>> պոեմը իր կառուցվածքով պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն- խոստովանություն է․․․  Չարենցը պոեմի առաջին մասում պատմում է հայրենիքի փրկության համար կռվի գնացող կամավորների ոգևորության մասին

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած:
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը-բաց:
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված:
Մի կողմից գրողը նկարագրում է մարդու կողմից ստեղծած գեղեցիկ աշխարհը, մյուս կողմից պատկերում է կյանքի սպանությունը, մարդու կործանումը։ Պոեմի հերոսը կանգնում է ճակատագրական հարցերի առաջ

Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,
Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով։
Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,
Ամենքի համար կա մի վիշտ անթով,
Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից
Ահաբեկիչի խելագար խանդով։

Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։

Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր
Կյանքը դարձնում նզովյա՛լ գեհեն։

<<Վահագն>> պոեմում, Չարենցը բնորոշում է հուրը և կարմիր գույնի տեղատարափ։ Նկարագրում է փառահեղ Վահագնի զորությունն ու շքեղությունը, որով կարծես ետ դարձի կոչ է անում

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: - Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու... Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ -
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի...
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր -
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ.

5.      «Տաղարան» շարքը, դրա առանձնահատկությունները, շոշափած թեմաները (ամեն թեմայով մեկ բանաստեղծություն ներկայացնել)-1

<<Տաղարան>> շարքը Չարենցը նվիրել է Արփինե Չարենցին՝ իր կնոջը։ Այդ բանաստեղծությունում Չարենցը շոշափել է Հայաստանի և կնոջ թեման։ Այս բանաստեղծությունները  նա գրել է Սայաթ Նովայի ոճով։ Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

6.      «Հեռացումի խոսքեր», «Տաղ անձնական», «Մահվան տեսիլ» բանաստեղծությունները 1

Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարիբայց երգս կա, կապրի դեռ:
Բանաստեղծության մեջ Չարենցը, որպես հրաժեշտի խոսքեր նկարագրում ու խոստովանում է կյանքում ապրած ու զգացած հուշերից, և կարծես հրաժեշտ է տալիս խնդրելով չանիծել իրեն՝ հիշելով միայն բանաստեղծի ապրող երգերը։
 «Տաղ անձնական»
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով-
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Վերնագիրն արդեն հուշում է, որ հենց իր մասին է, անձնական։ Նկարագրում է իր թողած տունը, սիրած աղջկան։
«Մահվան տեսիլ» բանաստեղծության մի մռայլ օրվա բնութագիր է։ Սարսափելի տեսարաններն ու իրադարձությունները նկարագրելով բանաստեղծը պատրաստ է զոհաբերել իր կյանքը հանուն մյուսների։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա



7.      Չարենցի բառապաշարի առանձնահատկությունները. Նրա ստեղծագործություններում գերակշռող գույնը, բառեր, որոնք ստեղծում են Չարենցի ոճը։ -1

Չարենցը իր ստեղծագործություններով առանձնանում է յուրահատուկ, Չարենցյան ոճով, այն և՛ նուրբ է և՛ աննրբանկատ, վառ է գույներով և դաժան տեսարաններով։ Անմոռանալի են նրա գործերում հանդիպող և միայն հայերենով նկարագրվող արնանման, վիշապաքաղ, թոքախտավոր բառերը։ Նրա բառապաշարը շատ գունագեղ էր վառ կարմիրից մինչև հուր դեղինը։

8.      «Ինչ մնաց ինձ Եղիշե Չարենց բանաստեղծից» (սեփական տպավորությունները, վերացարկումները) 2

Եղիշե Չարենց բանաստեղծը իր ուրույն տեղն ու գույնն ունի մեր գրականության մեջ։  իմ կարծիքով առանց Չարենցի արվեստի հայ գրականության մեջ դատարկ տեղ կմնար։ Նրա նկարագրած կյանքի, կնոջ, հայրենիքի նկատմամբ սերը տպավորիչ և շատ ազդեցիկ է։


Комментариев нет:

Отправить комментарий