понедельник, 2 февраля 2015 г.

Հանոց լեզու 3

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861թ. Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան, հետո՝ Օրթագյուղի Թարգմանչաց վարժարաններում։ 1876-80թթ. սովորել է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն կրթական հաստատության՝ Կալաթասարայի ֆրանսիական նախ երկրաչափական, հետո՝ իրավագիտության բաժիններում: 1880-ին  աշխատանքի է անցել խորթ հոր՝ փաստաբան Ավետիս Յորտումյանի իրավաբանական գրասենյակում: 1882-ից իր գիտելիքները կատարելագործել է նորաբաց <Հուգուգ> վարժարանում, իսկ 1884-ին Էդիրնե Քաղաքում գերազանց քննություն հանձնելով՝ ստացել փաստաբանի վկայական: Միաժամանակ իրավագիտություն է դասավանդել Պոլսի համալսարանում:
Գրել սկսել է 17 տարեկանից՝ աշխատակցելով Պոլսի մի շարք Հայկական պարբերականների: Հեղինակել է արձակ և չափածո բանաստեղծություններ, վեպեր, ակնարկներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրական դիմանկարներ և այլն, սակայն Զոհրապի տարերքը հակիրճ ու տպավորիչ սյուժեով կարճ պատումն է՝ Նորավեպը, որտեղ նա պարզապես մրցակից չունի և իրավամբ դասվում է ԵՎրոպական առաջնակարգ նովելագիրների շարքը: Ինքը իր մասին ասում էր, որ գրականության ասպարեզում ինքն ընդամենը սիրողական էր և ոչ պռոֆեսիոնալ:
Զոհրապը կուտակել էր հսկայական կենսափորձ, ինչը և լավագույնս արտացոլում էր իր ստեղծագործություններում: Նա կատարելապես ճանաչում էր կյանքը՝ իր բոլոր շերտերով և ենթաշերտերով, և նրա նովելաշարերից մեկի հանրահայտ խորագիրը՝ <Կյանքը ինչպես որ է>, կարող է որպես դիպուկ վերնագիր հանդիսանալ նրա նորավեպերից ցանկացածի համար:

Մեծ ազգասեր ու մարդասեր Զոհրապը իր անդրանիկ վեպը կոչել է <Անհետացած սերունդ մը > (1886) ինչ իմանար այդ լավատես 25 ամյա երիտասարդը, որ երեք տասնամյակ անց դառնալու է իր սերնդի անհետացման տարաբախտ վկան: Բոլոր իր սերնդակից երևելիների նման 1915 թվականը Զոհրապի համար դարձավ իր վախճանի տարեթիվը, որը սև տառերով գրվեց հայության և համայն մարդկության պատմության մեջ:

Հայոց լեզու և Գրականություն 2

Հովհաննես Թումանյանը  իր հոդվածը նվիրել է մարդկային կյանքի բացահայտմանը, իր տեսանկյանը, իր կյանքի նկատմամբ ունեցած նկռտումներին: Ըստ նրա, կյանքը դա վեհությամբ և քաղցրությամբ լի տիեզերական կյանքն է, այն անսահման է, սակայն մարդը չի կարողանում ապրել այդ կյանքով, և բավարարվում է մարդկային նեղ,  անսահման փոքր կենցաղով:
Ըստ Թումանյանի կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելինեղ թայֆայական կյանք, և էսպես նեղանալով մինչև էլի էն պստլիկ ես-ը...
Թումանյանի պատգամն է, որ մարդը կարողանա դուրս գալ իր նեղ ու պստիկ ես-ից, լինի ավելի համբերատար, ներող ու սիրող, ունենալով իր առանձին կարծիքն ու համուզմունքը, կարողանա լինել ավելի լավը՝ հարգել դիմացինին, ուրախանալ կողքինի ուրախությամբ:

Մի՞թե չենք կարող բարության աչքերով նկատել իրար մեջ լավ կողմերը, մի՞թե այդչափ քարացել ենք, որ չենք կարող զգալ ու ապրել սիրո պայծառ զգացմունքը, որը թույլ կտա կյանքը դարձնել ավելի քաղցր ու սիրելի:

воскресенье, 1 февраля 2015 г.

Մասնագիտության Կողմնորոշում

1.1  Բազմազան մասնագիտությունների մեջ, ինձ առավել հետաքրքրում են, հատկապես ներկայումս՝ Հայաստանում զարգացում ստացած ՏՏ ոլորտը՝ արդի կյանքում շատ անհրաժեշտ և պահանջարկ ունեցող: Հաշվողական գիտությունները այն է ինչը փնտրում էի, և համոզված եմ, որ այդ ոլորտը հենց ինձ համար է:
1.2  Փոքրուց սիրում էի համակարգչով զբաղվել, զանազան տեխնիկական միջոցները ուսումնասիրել: Նրանց կառուցվածքներին տիրապետելը ինձ համար ամենահետաքրքիր զբաղմունքն էր:
1.3  Մասնագիտության յուրահատկությունն այն է, որ անընդհատ զարգանում և համալրվում է էլ ավելի զարգացած ու խելացի մտքերով: Այս ժամանակաշրջանում արդեն մարդը չի կարող առաջ գնալ առանց այս ոլորտի:
1.4  Մասնագիտությունը ես ինքս եմ ընտրել,Թումո հաճախելը էլ ավելի ամրապնդեց կողմնորոշումս: Ծնողներս ինձ միայն աջակցում են:
1.5  Դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեմ արել, միայն այն, որ մասնագիտությունը ինձ շատ է դուր գալիս և շատ ժամանակակից է:
1.6  Այս մասնագիտությունը շատ պահանջված է մերօրյա շուկայում:
1.7  Այս մասնագիտությունը կարծում եմ ուսուցանվում է Հայաստանի բուհ-երից մեծամասնությունում: Սակայն ես ընտրել եմ ՀԱՀ: Կարծում եմ այս բուհում սպասելիքներս կարդարացվեն:

1.8  Իմ ընտրած մասնագիտությունը այն ոլորտն է, որը անընդհատ սովորելու և մասնագիտանալու կարիք ունի, և եթե <<Ուրիշ մասնագիտություն>> ապա այն կլինի նորից նույն ՏՏ ոլորտում:

понедельник, 26 января 2015 г.

Էկոլոգիա 2

1.      Մենք ապրում ենք, իմ կարծիքով միջին աղտոտված երկրում:Մեր երկիրը չունի շատ քիմիական գործարաններ, որոնք կարող են գլոբալ առումով վնաս հացնել երկրագնդին, սակայն մեր գիտելիքներն ու պատկերացումները մաքուր երկրի մասին շատ տարբեր են: Հաճախ կարելի է հանդիպել  քաղաքի փողոցներում աղբակույտերի, կանաչ գոտիներում թափված շինարարական աղբի կամ վնասված ու կոտրտված ծառերի: Մաքուր միջավայր ասելով պետք է հասկանանք քաղաքներում շատ կանաչ գոտիներ, մաքուր փողոցներ և դրանց մասին հոգացող մարդիկ:
2.      Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Կանաչ գոտիները ապահովում են մաքուր թթվածին, առանց որի մարդու օրգանիզմը ի վիճակի չէ ապրելու: Մաքուր ջուրն ու առողջ սննդամթերքը մաքուր միջավայրի արդյունք են, առանց որի մարդու օրգանիզմը առողջ չի կարող լինել: Շրջակա միջավայրը այն է ինչ մարդն ինքն է ստեղծել: Այն կարող է լինել աղտոտված որքան մարդն ինքն է աղտոտել: Պետք է լրջորեն մտածել և լուծումներ գտնել մեր երկրագունդը` ինչպես մեր տունը, մաքուր պահելու համար: Հակառակ դեպքում մարդու կողմից աղտոտված միջավայրի զոհը կդառնա հենց ինքը` մարդը:
3.       Շրջակա միջավայրը մաքուր պահելու վերահսկողությունը պետք է սկսել ընտանիքից և դպրոցից: Փոքրուց պետք է սովորեցնել, որ բնության հետ պետք է վարվել այնպես ինչպես մարդու հետ` խնամքով և հոգատարությամբ: Քայլելուց չթափել ձեռքին եղած աղբը, այգում կամ մայթեզրին չպոկել կամ չկոտրել ծառերի ճյուղերն ու ծաղկած ծաղիկները: Խստացնել վերահսկողությունը, շատացնել տուգանքները, իսկ դպրոցներում` շրջակա միջավայրը մաքուր պահելու վերաբերյալ դասերը:
4.      Ես փորձում եմ հնարավորինս չաղտոտել միջավայրը ու շատ կցանկանաի, որ մեր երկում էլ կառուցվեին աղբը վերամշակող գործարաններ, ընդլայնվեին կանաչ գոտիների թիվը:

Էկոլոգիա

1.                   Էկոհամակարգը բիոտիկ և աբիոտիկ միջավայրերի  ամբողջություն  է, որոնց  փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում  համարյա  լրիվ բիոտիկ  շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները,   կոնսումենտները  և  ռեդուցենտները:  Դրանք առաջացնում  են պարզ  անօրգանական նյութեր`  ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն կանաչ  բույսերի կողմից` օրգանական  նյութ  սինթեզելու նպատակով, այս շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի գոյությունն ու զարգացումը:
 Պրոդուցենտները օրգանիզմներ են, հիմնականում` բույսեր, ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէներ, որոնք պարզ անօրգանական նյութերից H20 և CO2 Օգտագործելով արևի էներգիան սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացած բոլոր օրգանիզմների համար:
            Կոնսումենտները հետերոտրոֆ օրգանիզմներ են հիմնականում կենդանիներ, որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով:
            Ռեդուցենտներ­ը քայքաըող օրգանիզմներ են հիմնականում բակտերիաներ և սնկեր, որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում:
2.       Մենք ապրում ենք Երևանում, որը գտնվում է կիսանանապատային և լեռնատափաստանային գոտիների խաչմերուկում: Առանց այն էլ Բնությունը շռայլ չի գտնվել մեր երկրի նկատմամբ, ցավոք գնալով պակասում են կանաչ գոտիները տեղը զիջելով անթիվ շինություններին: Սակավ անտառների արդյունքում ունենք չոր եղանակ:
3.                       Անտառահատումների և ջրային տարածքների չորացման հետևանքով խարխլվում է բնության տվյալ հատվածին բնորոշ էկոհամակարգը, որի արդյունքում փոխվում է նաև բնակլիմայական պայմանները, որոնք իրենց հերթին բերում են բազմաթիվ խնդիրների:
4.       Էկոհամակարգի բնական շրջապտույտը և կենդանական, և բուսական աշխարհներում ապահովում է էներգիան: Նրա չնչին պակասը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, բերելով մեծ աղետների:
            Երկրագնդի մթնոլորտն աղտոտող նյութերից է ածխածինը, որի 75%ը առաջանում է բենզինի այրումից, 6%ը ածխի և 4$ը փայտի այրումից, 10%ը արտադրական ու կենցաղային թափոնների այրումից և 5%ը անտառային հրդեհներից: Ածխածինը շատ վտանգավոր է դառնում մարդու առողջության վրա:

            Մթնոլորտում վտանգավոր նյութերից է նաև ազոտը: Այն առաջանում է բենզինով և դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներից, այն մթնոլորտում պահպանվում է 3 ժամից ավել և հաճախ քազաքների օդը այդ գազից ստանում շականակագույն երանգավորում, որն էլ իր հերթին վատ է անդրադառնում մարդու առողջության վրա:

понедельник, 19 января 2015 г.

հայոց Լեզու Թարգմանություն

Ուրեմն, ինչու՞ է գրականությունը կարևոր, ինչպես՞ է այն ցույց տալիս իր անհրաժեշտությունը մշակույթում: Ահա թե ինչ ունի ասելու Ուիլյամ  Լոնգը:

Գրականության մասին կա մի հետաքրքիր ու գերիշխող կարծիք, ըստ որի այն, արվեստի նման, մի պարզ խաղ է երևակայության հետ, հաճելի` նոր նորավեպի պես, բայց առանց ոչ մի լուրջ կամ պրակտիկ կարևորության: Գրականությունը իր մեջ է կրում ժողովրդի իդեալները; ու սիրո, հավատքի, պարտքի, ընկերության, ազատության ու ակնածանքի իդեալները ամենակարևորներն են մարդկային կյանքում: Հույները սքանչելի ժողովուրդ էին, սակայն չնայած բոլոր նրանց հզոր գործերի, մենք փայփայում ենք մի քանի իդեալ` գեղեցկության իդեալները փչացող քարերում և ճշմարտության իդեալները չփչացող արձակներում ու պոեզիայում: Սրանք պարզապես Հույների, Հրեաների ու Հռոմեացիների իդեալներ են` պահպանված  նրանց գրականության մեջ, որ դարձրել են նրանց, այն, ինչ որ կային, ու փոխանցել են իրենց արժեքները ապագա սերունդներին: Մեր դեմոկրատիան` բոլոր անգլիախոս ազգերի պոռոտախոսությունը, երազանք է; ոչ թե կասկածելի ու երբեմն հիասթափեցնող բեմադրությունը օրենսդրական սրահներում, այլ մեր սիրելի ու անմահ մարդկային հավասարության ու ազատության իդեալները, լինելով ամենաթանկարժեք ժառանգությունը Հույներից Անգլոսաքսոններին յուրաքանչյուր գրական գործի մեջ: Ամբողջ մեր արվեստը, գիտությունները ու նորամուծությունները հիմնովին կառուցված  են իդեալների վրա; քանի որ մեր նորամուծությունները իրենց խորքում կրում են "Բեովուլֆ"ի երազանքը, որ մարդը կկարողանա հաղթել բնության ուժերին; ու մեր բոլոր գիտությունների ու հայտնագործությունների հիմքը այն անմահ երազանքն է, որ "մարդը մի օր կդառնա աստվածների պես` կարողանալով տարբերել չարը բարուց":


Մի խոսքով, մեր ամբողջ քաղաքակրթությունը,  մեր ազատությունը, մեր առաջընթացը, մեր տները, մեր կրոնը խստորեն հիմնված  են մեր իդեալների վրա: Ոչինչ, բացի իդեալներից, երբևէ  չի կարողացել գոյատևել աշխարհի վրա: Ուրեմն անհնար է չափից ավելի բարձր  գնահատական տալ գրականությանը, որ փոխանցում է այդ իդեալները հայրերից որդիներին, երբ մարդիկ, քաղաքները, կառավարությունները, քաղաքակրթությունները ոչնչանում են երկրի երեսից: Միայն սա հիշելուց հետո ենք մենք սկսում գնահատել հավատացյալի արարքը, երբ նա վերցնում ու պահում է յուրաքանչյուր  թուղթ, որի վրա ինչ որ բան է գրված: 


                                                        19րդ դարի ամերիկացի գրող Ուիլյամ Լոնգը այսպես է գրել գրականության մասին, որը հարկ համարեցի թարգմանել հայերեն:
                                                                                                   
                                                                                                                   Դավիթ 

среда, 24 декабря 2014 г.

Էկոլոգիա-3

1.    1.  Երկրաշարժներ` լինելով բնական աղետներից ամենավտանգավորն և սարսափնազդու, դարեր շարունակ մեծ աղետներ են պատճառում մարդկանց և բնությանը: 1900ական  թվականների ընթացքում գրանցված ամենամեծ երկրաշարժը տեղի է ունեցել Չիլիում` կյանք խլելով մոտավորապես 1655 մարդուց, վիրավորելով 3000ին, թողնելով 2.000.000 մարդու անտուն և 550 միլլիոն դոլլարի վնաս հասցնելով Չիլլիին: Պատմության ընթացքում Հայաստում ևս եղել են շատ երկաշարժներ, սակայն ամենահիշելին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր, որի ուժգնությունը կազմել է 8 բալ, տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ: Իսկ փոքր և աննկատ երկրաշարժեր պատահում են միշտ և ամենուրեք:
2  2.  Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակվԱած էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։
33.      Երկրաշարժի ազդեցությունը կախված է իր հզորությունից, ուժեղ երկրաշարժերը` 6-9բալ ուժգնությամբ կարող է ոչնչացնել մի ամբողջ քազաք: միջին ուժգնության երկրաշարժները` 3-5 բալ ուժգնությամբ շատ քիչ կամ աննկատ լինել: իսկ թուլ երկրաշարժերը միշտ և ամենուրեք էլ պատահում են և դրանք համարյան չէն նկատվում:
4. 4.      Երկրաշարժների դեմ անհնար է պայքարել, շատ գիտնականներ ասում են, որ երկրաշարժից 2 վարկյան առաջ հնարավոր է կանխատեսել, բայց երկու վարկյանը ոչինչ չի կարող փոխել: