пятница, 29 мая 2015 г.

The mysterious book




In 1982, a book called ''The Secret: A Treasure Hunt'' written by Byron Preiss, was published. It contains 12 verses and 12 pictures. The mystery of this book is that the reader has to match the pictures with the verses and then solve the riddle of a certain verse and a matching picture. In case of successfully solving the given problem, the reader would be able to find one of the twelve treasures hidden across USA.
However, in three decades no one was able to find all the treasures. Only two of twelve riddles are currently solved and successfully located on the map of USA. Here is an example of one of the two matching verses and pictures:

Where M and B are set in stone
            And to Congress, R is known
            L sits and left
            Beyond his shoulder
            Is the fair folks'
            Treasure holder
            the end of ten by thirteen
            is your clue
            Fence and future
            Central too
            For finding jewel casque
            Seek the sounds
            Of rumble
            Brush and music
            Hush

 


Nonetheless, what I find to be the real mystery about this, is not where the treasure are located and  how these verses together with their pictures were created, but who placed those treasures especially if there are twelve of them and they are widely spread across the whole country rather than a single area. Moreover, if the writer himself knew about the latter treasures, why would not he himself find those or tell his friends or relatives about it rather than writing a book.

To access the book follow this link
http://thesecret.pbworks.com/w/file/fetch/69009390/The%20Secret_OCR.pdf

facilities



   I have been playing basketball since I was ten years old. I really appreciate the fact that there are so many places, where youngsters can go to play the game and have fun with their peers. I value the efforts of the government to give the children such opportunities to play any sport that they like even if their families cannot afford to send them to sports schools.
The basketball courts are newly constructed. Many kids started playing basketball with so much enthusiasm than before as they enjoy the beautiful environment that was created for them. The love towards basketball is growing, and I consider the new courts to be the main reason for it.
            These courts are new. Currently, they don't need any innovation. The only way to improve them is to systematically keep them clean and reconstruct in case of any damage. Moreover, I believe that the young players in their turn should take care of the courts. Our town is full of such facilities not only for basketball, but also volleyball and football. However, I would like to see more tennis courts that would be available anytime for kids just like the basketball courts.

Սիրիական Ճգնաժամ



            Սիրիան գտնվում է Միջին արևելքում։ Նրա տարածքը կազմում է մոտ  185000 քառ կմ։ Սահմանակից է Լիբանանին, Իրաքին, Հորդանանին,   Իսրայելին և Թուրքիային։ Մայրաքաղաքը Դամասկոսն է։  
Հիմնական բնակչությունը արաբներ են։ Ազգային փոքրամասնություններ են համարվում հայերը, քրդերը, ասորիները, հույները։ Պետական կրոնը իսլամն է։
1963 թվականին ապրիլյան հեղափոխության արդյունքում իշխանության գլուխ է անցել Բաաս՝ Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը, որը շարունակում է իշխել առ այսօր։ 2014 թ․երկրի նախագահ է վերընտվել Բաշար ալ-Ասադը։
Քաղաքական ճգնաժամը Սիրիայում սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին։ Հետագայում այն վերաճել է քաղաքացիական պատերազմի։ Տեղի ունեցող պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 250․000 մարդ։
Սիրիայի օրինական իշխանությունների դեմ մարտնչում են Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ պետությունների կողմից հովանավորվող, ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող իսլամիստական ծայրահեղ արմատական ահաբեկչական կազմակերպությունները («Իսլամական պետություն», «Ջաբհատ ալ-Նուսրա», «Սիրիայի Ազատ Բանակ» և այլն)։
Սիրիայի օրինական իշխանություններին աջակցում են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը։ Կառավարական զորքերի հետ մեկտեղ ապստամբ ահաբեկիչների դեմ կռվում է Իրանի հովանու ներքո գտնվող Լիբանանում գործող «Հեզբոլլա» կուսակցության զինված ջոկատները։
Պատերազմական գործողությունների սկզբում ապստամբ ծայրահեղական գրոհային ահաբեկիչները որոշակի հաջողությունների են հասել և կարողացել հսկողության տակ առնել Սիրիայի հարավում, հյուսիսում՝ հատկապես Թուրքիային սահմանամերձ գոտիներում գտնվող տարածքներ (2014 թ․գրոհայինները գրավել և մի քանի ամիս հսկողության տակ էին պահում նաև պատմական Կիլիկիայի մաս կազմող հայաբնակ Քեսաբ քաղաքը)։
2013թ․վերջից Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է կասեցնել ապստամբ ուժերի առաջխաղացումը։ Ներկա պահի դրությամբ էլ կառավարական ուժերը ձգտում են վերջնականապես ջախջախել ապստամբներին և դուրս մղել նրանց Սիրիայի տարածքից, ինչը, սակայն, խիստ դժվարանում է ծայրահեղականներին օտարերկրյա աջակցության պատճառով։
2014 թ․ ամռան սկզբից «Իսլամական պետություն» ծայրաղեկան կազմակերպությունը խոշոռածավալ հարձակում է ձեռնարկել Իրաքի և Սիրիայի հարակից տարածքներում ու կարողացել է հսկողության տակ առնել դրանց մի զգալի մասը։ Այդ տարածքում, որը դեռևս գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ, «Իսլամական պետություն» է հռչակվել։ Իսլամ ծայրահեղականները ոչնչացնում են նախաքրիստոնեական մշակույթի հնագուն կոթողները, քրիստոնեական սրբավայրերը և արվեստի նմուշները։ Նրանք փաստացի ցեղասպանություն են իրականացնում այդ տարածքներում հնուց ի վեր բնակվող քրիստոնյաների և եզդի ժողովրդի նկատմամբ։
Տեղի ունեցող պատերազմից և ահաբեկիչների վայրագություններից մեծապես տուժել է Սիրիայի հայ համայնքը, որի կենտրոնն է համարվում Հալեպ քաղաքը։ Հալեպի հայկական թաղամասերը՝ մանավանդ վերջին ժամանակահատվածում, պարբերաբար ենթարկվում են ռմբակոծությունների, ինչի հետևանքով ավերվում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, դպրոցներ և բնակելի տներ։ Փրկվելով պատերազմից, հալեպահայերից շատերը ստիպված լքում են Սիրիան, օթևան փնտրելով այլ պետություններում։     
Հարկ է նշել, որ վերջին ժամանակահատվածում ապստամբ ծայրահեղականների միջև խորը տարաձայնություններ են նկատվում և նրանք արդեն մարտնչում են ոչ միայն կառավարական զորքերի, այլև՝ մեկը մյուսի դեմ։
 Իմ կարծիքով դեռևս շարունակվող պատերազմը սկսեց այն ժամանակ երբ, 15 աշակերտներ պատերի վրա գրել էին հակա-կառավարական խոսքեր, և այդ պատճառով, էլ կառավարական զինվորները բռնել և տանջել էին իրենց։ Երկրի բնակիչները դուրս էին ելել բողոքի, սկզբում բողոքները խաղաղ էին անցնում, բայց մի ժամանակ անց կառավարական զորքերը սպանեցին միքանի բողոքարաներին և հենց այդ օրվանից էլ սկսվեց Սիրիական պատերազմը։

вторник, 26 мая 2015 г.

English



School years are the most enjoyable and memorable time of any person's life. It is important to be successful in the school, not only concerning the academic excellence, but also the sphere of communications on the level of student-student and student-teachers.  However, every school is different. The three main things that I consider to be the most crucial learning process outcomes are the ease of integration in a new environment, academic knowledge and its application to our everyday life routine and their own curiosity about learning something new.
 The first thing, as I mentioned, is the integration of the new and also old students. The reason I think that this is important is because when a new student comes into a class, everyone is curious who he is or where he is from. Moreover, during the class or the recesses all the students speak to him asking many questions. That way, the newcomer gets acquainted with new people with different characters and personalities and learns many things about his classmates. The ones that are more friendly may even match their personality and become friends for a long time. Meeting with new teachers and knowing what kind of person they are, in my opinion, is another important factor for a newcomer. For example, when a teacher is kind, every student will like that teacher, who will make the communication between them much easier and the learning process much more enjoyable for the student.
  Secondly, the newcomers should keep in mind is that whatever we learn in the classroom tend to use in our everyday life. In my opinion, if the students want to be successful, they should aim at being able to use their knowledge not only for the academic purposes, but also in the process of building their careers. I think that our school gives very much importance to this. Therefore, that would be useful for the new students to have this information.
 Last, but not least, our school encourages self-development. It gives us the opportunity to choose our classes and make our own schedules. This way, the students are more encouraged to learn whatever they are mostly interested in and not waste their time on learning by heart some concepts of the obligatory lessons like it is in the other schools.
Our school is different from many other schools, so the integration of the pupils from other Armenian public schools might be a little bit difficult. The things the newcomer should know is that our school's doors are open for every student, no matter who or from where he or she is. Therefore, the three most important things to do in class to be successful, is to learn every lesson, to participate, and if they have any kind of problems ask teachers or other students for help or advice.

понедельник, 25 мая 2015 г.

Թանկա

      Թանկան Ճապոնական պոեզիայի հնագույն ժանրերից մեկն է՝ կազմված 31 վանկերից,           (5-7-5-7-7), հնգատող, անհանգ բանաստեղծություն է։ Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ է տրոպի տեսակներով, բառախաղերով, հաճախ ստեղծում է իմաստային երկրորդ շերտ։
      Ամենավաղ թանկաները գրի են առնվել 8-րդ դարում։ Ժանրը ծաղկում է ապրել 10-13-րդ դարերում՝ կապված ճապոնական պոեզիայի արքունական գերատեսչության գործունեության, պոետական մրցույթների անցկացման և պոետական պաշտոնական հատընտիրներ կազմելու հետ։
      Թանկայի հիմնական միտքը կենտրոնացված է առաջին երեք, ամփոփումը՝ վերջին երկու տողերում։ Թանկայի հնգատողը և Հոքուի եռատողը Ճապոնական պոեզիայի ավանդական երկու ուղղությունն են։ <<Դենտոսի>>։ Երրորդ ուղղությունը՝ <<Գենդայսի>> արդեն ժամանակակից ոտանավոր է։ Թանկա գրող պոետը կոչվում է <<Կեձին>>, իսկ Հոքու գրողը՝ <<խայձին>>, իսկ ժամանակակից գրողը՝ <<Սիձին>>։ 
Ինձ համար բացահայտում էր թանկա ժանրը։ Այն մեզ ներկայացրեց Գրականության ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանը։ Թեման ինձ շատ դուր եկավ և հետաքրքրեց։ Նյութում գրված տեղեկությունները գտա համացանցում և ծանոթանալով թանկայի կառուցվածքին, փորձեցի գրել իմ թանկան, որը կարծում եմ ստացվեց, և ինքս ինձ զգացի որպես Ճապոնական Կեձին։

         Լինելով այստեղ՝
         Լեռան գագաթին կանգնած,
         Ես տեսնում եմ քեզ՝
         Դարերից եկած քաղաք,

          Հարազատ տուն՝ Երևան։

среда, 15 апреля 2015 г.

Դանիել Վարուժանի կենսագրություն


Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսւոմը շարունակում է Պոլսում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը նրա վրա ծանր տպավորություն է թողնում, նա տեսնում է Սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Հետագայում Վարուժանը այդ մասին գրում է <<Հորս բանտին մեջ>> ոտանավորում։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան դպրոցը։ Նա առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, Հայ հին և նոր գրականությունը։ Վենետիկում նա գրում է իր առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի, և 1896 թվականի ջարդերի թեմաներով։ 1905թ․ բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը, նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։
Բանաստեղծը 1909 թ․ վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան Վարժարանում, ապա 1911ին տեղափոխվում է Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։ Նա դառնում է Պոլսի, գրական շրջաններում , ազդեցիկ դեմք և լայն ճանաչման արժանանում։
10 տարվա ընթացքում բանաստեղծը գրում է 4 գիրք՝ <<Սարսուռներ>>, <<Ցեղին Սիրտը>>, <<Հեթանոս Երգեր>>, <<Հացին երգը>>։ Գրում է նաև նոթեր ,հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915թ․Ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Դանիել Վարուժանը, թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին Չանղըրի քաղաքի մոտ սպանեցին 31-ամյա բանաստեղծին։ Այդ ժամանակ Վարուժանը պատրաստում էր <<Հայկական հոմերագիրք>> ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին Հայկական առասպելների ու ավանդույթների մշակումները, և երազում էր ամբողջովին մշակել <<Սասնա ծռեր>> ժողվրդական Էպոսը։

Հասուն Արտը



Դ․ Վարուժանի յուրաքանչյուր ստեղծագործություն բերում է նոր բովանդակություն ու ոճ,հաստատում գեղարվեստական ձևի նոր սկզբունքներ՝դասականորեն ներկայացնելով գրական շարժման տվյալ պահի համար բնորոշ միտումները։
Ծանոթանալով նրա ստեղծագործություններին՝ չես կարող չնկատել այն գեղեցիկի ու բնության հրաշքներով հիացող մարդու տաղանդը,ով իր կյանքի դաժան ու եղեռնագործ տարիներին կարողացավ նկատել, սիրել ու դրանց մասին երգեր հյուսել։
Դ․Վարուժանը<<Հասուն արտը>>բանաստեղծության մեջ ներկայացնում է արդեն հասունացած ցորենի արտը՝ այն նմանեցնելով արև հագած ոսկու։
Արտըս ոսկո՜ւն է․․․
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր՝
Առանց այրելու։
Արտըս ոսկո՜ւն է․․․
Քառաշար հասկեր քառաշար սաթով
Արև են հագեր....
  Այս քառատողերում շատ գեղեցիկ նկարագրված է պայծառ, վառ արևից հասունացած ու առանց այրվելու  ոսկեգույն  դարձած ցորենի արտը։
Բանաստեղծության մեջ, ցորենի արտը նմանեցվում է  արևի լույսով ողողված և քամու հովով ալիքներ առած ծովի, մերթ ընդ մերթ դուրս թռչող միջատներին նմանեցնում է փայլակի։
Բանաստեղծը արդեն հասուն արտը,որինոսկով լի ծովի է նմանեցնում,նորից ու նորից սրբագրում է հայի համար սրբություն և հարստություն խորհրդանշողհացը,երգ է ձոնում ու խաղաղ , արևոտ օր խնդրում,արտը հնձելու համար։
Օրո՜ր ,ոսկո՜ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՜ւն արտ,
Գամ ոսկ՜իդ հնձեմ

Մանգաղով արծաթ։